«Բրայան դե Պալմա»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտը ավելացնում է․: eu:Brian De Palma |
|||
Տող 73. | Տող 73. | ||
[[en:Brian De Palma]] |
[[en:Brian De Palma]] |
||
[[es:Brian De Palma]] |
[[es:Brian De Palma]] |
||
[[eu:Brian De Palma]] |
|||
[[fa:برایان دی پالما]] |
[[fa:برایان دی پالما]] |
||
[[fi:Brian De Palma]] |
[[fi:Brian De Palma]] |
08:11, 12 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ
Բրայան դե Պալմա (անգլ.՝ Brian De Palma; 1940թ. սեպտեմբերի 11, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:
Կենսագրություն և կարիերա
Ավարտել է Friend’s Central School դպրոցը, այնուհետև ընդունվել է Կոլումբիային համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Երեք անգամ ամուսնացած է եղել, Նենսի Ալենի, Հեյլ Աննե Հարդի (աղջիկ Լոլիտա, ծնված 1991 թ.) և Դարնելլ Գրեգորրիո-դե Պալմայի (աղջիկ Փայպեր, ծնված 1996 թ.) հետ:
Իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը սկսել է նկարել դեռ ուսանող ժամանակից: «Հարսանեկան երեկույթ», «Ողջույն», «Ողջույն, մայրիկ!» ֆիլմերում նկարահանվել է այն ժամանակ դեռ քիչ հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն: 1976 թվականին էկրանավորել է Սթիվեն Քինգի «Քերրի» վեպը այն ժամանակ սկսնակ դերասան Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ, որը փաստորեն իր առաջին ամենանշանավոր ֆիլմն էր և որը ունեցավ դրամարկղային հաջողություն: 1983 թվականին Օլիվեր Սթոունի սցենարով նկարահանել է Հովարդ Հոուքսի ֆիլմի ռիմեյքը «Սպիով դեմքը»` Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ: Հենց այդ ֆիլմը մեծ ճանաչում բերեց Բրայան դե Պալմային ամբողջ աշխարհում: Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին ընդգրկվեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում որպես գանգստերական ֆիլմերի 10-րդ տեղում, իսկ 1932 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմը նույն ցանկում 6-րդն է:
Ֆիլմեր
- «Իկարոս» - 1960
- «660124.IBM քարտի պատմությունը» - 1961
- «Վոտանի աթրնացումը» - 1962
- «Ջեննիֆեր» - 1964
- «Կամրջային ժամանակահատված» - 1965
- «Ցույց տուր ինձ մեծ քաղաք և ես քեզ ցույց կտամ մեծ բանկ» - 1966
- «Զգայուն աչքը» - 1966
- «Սպանություն ա լյա Մոդ» - 1968
- «Ողջույն» - 1968
- «Հարսանեկան երեկույթ» - 1969
- «Դիոնիսոս» - 1970
- «Ողջույն, մայրիկ!» - 1970
- «Պետք է իմանալ, թե որտեղ է քո ճագարը» - 1972
- «Քույրեր» - 1973
- «Դրախտի ուրվականը» - 1975
- «Քերրի» - 1976
- «Կատաղություն» - 1976
- «Ցասում» - 1978
- «Տնական ֆիլմեր» - 1980
- «Ածելի» - 1980
- «Ծակում» - 1981
- «Սպիով դեմքը» - 1983
- «Մարմնի երկվորյակ» - 1984
- «Խաբեբաները» - 1986
- «Անձեռնմխելիները» - 1987
- «Պատերազմի կորուստները» - 1989
- «Փառասիրության խարույկ» - 1990
- «Կաինի դաստիարակությունը» - 1992
- «Կառլիտոյի ուղին» - 1993
- «Առաքելությունն անիրագործելի է» - 1996
- «Օձի աչքերը» - 1998
- «Առաքելություն դեպի Մարս» - 2000
- «Ճակատագրական կինը» - 2002
- «Սև խոլորձ» - 2006
- «Առանց քաղաքավարության կանոնները հաշվի առնելու» - 2007
2012 թվականին սպասվում է «Անձեռնմխելիները.Կապոնեի դառնալը» ֆիլմը:
Առավել նշանավոր ֆիլմերն են
- «Քերրի» (գլխ. դերերում Ջոն Տրավոլտա, Սիսի Սփեյսեք)
- «Սպիով դեմքը» (գլխ. դերերում Ալ Պաչինո, Միշել Պֆայֆեր, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ)
- «Անձեռնմխելիները» (գլխ. դերերում Շոն Քոնների, Ռոբերտ Դե Նիրո, Քեվին Քոսթներ, Էնդի Գարսիա)
- «Փառասիրության խարույկ» (գլխ. դերերում Թոմ Հենքս, Մորգան Ֆրիման, Բրյուս Ուիլիս, Մելանի Գրիֆիտ, Քիրստեն Դանստ, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ)
- «Կառլիտոյի ուղին» (գլխ. դերերում Ալ Պաչինո, Շոն Փեն)
- «Առաքելությունն անիրագործելի է» (գլխ. դերերում Թոմ Քրուզ, Ժան Ռենո, Ջոն Վոյթ, Վանեսա Ռեդգրեյվ)
- «Սև խոլորձ» (Ջոշ Հարթնեթ, Սքարլեթ Յոհանսոն, Հիլարի Սուենկ)