«Սթիվեն Դորֆ»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Հեռուստատեսային դերասաններ, ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ ՀոթՔաթ գործիքով |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +) |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Սթիվ և Նենսի Դորֆերի ընտանիքը որոշ ժամանակ ապրել է [[Ատլանտա]] |
Սթիվ և Նենսի Դորֆերի ընտանիքը որոշ ժամանակ ապրել է [[Ատլանտա]]յում, իսկ փոքր որդու ծնվելուց հետո տեղափոխվել են [[Լոս Անջելես]]: Սթիվը վաղաժամ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի հանդեպ: Արդեն 9 տարեկանում նա նկարահանվել է «Family Ties» հեռուստասերիալում: [[1987]] թվականին առաջին դերը ստացել է «Դարպասները» ֆանտաստիկ ֆիլմում: |
||
[[1992]] թվականին գլխավոր դեր է մարմավորել «Միայնակի ուժը» դրամայում, որի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի: |
[[1992]] թվականին գլխավոր դեր է մարմավորել «Միայնակի ուժը» դրամայում, որի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի: |
04:28, 3 Մարտի 2021-ի տարբերակ
Սթիվեն Դորֆ անգլ.՝ Stephen Dorff | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա[2] |
Կրթություն | Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական դպրոց և Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Ստիվ Դրոֆ[3][4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Սթիվեն Դորֆ (անգլ.՝ Stephen Dorff, հուլիսի 29, 1973[1], Ատլանտա[2]), ամերիկացի դերասան:
Կենսագրություն
Սթիվ և Նենսի Դորֆերի ընտանիքը որոշ ժամանակ ապրել է Ատլանտայում, իսկ փոքր որդու ծնվելուց հետո տեղափոխվել են Լոս Անջելես: Սթիվը վաղաժամ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի հանդեպ: Արդեն 9 տարեկանում նա նկարահանվել է «Family Ties» հեռուստասերիալում: 1987 թվականին առաջին դերը ստացել է «Դարպասները» ֆանտաստիկ ֆիլմում:
1992 թվականին գլխավոր դեր է մարմավորել «Միայնակի ուժը» դրամայում, որի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի:
Բարձր գնահատականի է արժանացել Սթիվեն Դորֆի աշխատանքը Իեն Սոֆտլիի «Բեկբիտ» ֆիլմում (1994 թվական), որը պատմում էր «Բիթլզ» խմբի հայտնվելու մասին, որտեղ Սթիվեն Դորֆը մարմնավորել է այսպես կոչված հինգերորդ անդամին՝ բասիստ Ստյուարտ Սատկլիֆին:
Դորֆի ստեղծագործական կարիերայի հաջորդ փուլը դարձան՝ «Ես կրակել եմ Էնդի Ուորհոլի վրա» ֆիլմը, որտեղ նրա զույգը Լիլի Թեյլորն էր և Ջոն Ուոտրեսի «Խելառ Սեսիլ Բ» (2000) ֆիլմը: Դորֆը համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1998 թվականին՝ Marvel կոմիքիսի էկրանավորմանը՝ «Բլեյդ» ֆիլմում մասնակցելուց հետո, որտեղ նա մարմնավորում էր հանցագործ Դյակոն Ֆրոստին: Այդ դերի համար Սթիվեն Դորֆը 1999 թվականին ստացել է «MTV Movie Awards» մրցանակը, որպես լավագույն չարագործ: «Վախ..com» և «Սատանայական առանձնատուն» ֆիլմերից հետո 2005 թվականին Սթիվեն Դորֆի մասնակցությամբ թողարկվել է «Միայնակ մթության մեջ» ֆիլմը:
«Տասներեքերորդ հարկ » ֆիլմը 2007 թվականին Նյու Յորքի սարսափ ֆիլմերի ամենամյա կինոփառատոնում (New York City Horror Film Festival) ճանանչվել է լավագույն ֆիլմ, իսկ Սթիվեն Դորֆը՝ լավագույն դերասան:
Սթիվեն Դորֆը նկարահանվում է նաև երաժշտական տեսահոլովակներում, որոնից ամենահայտնին համարվում է Բրիտնի Սպիրսի «Everytime» տեսահոլովակը:
Ֆիլմագրություն
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1978 | Տարբեր քայլեր | Սքոթ |
1985 | Այնուամենայնիվ Բիվեր | Թոնի |
1987 | Սիրելով և կռվելով | Սթեն |
1987 | Ամուսնացած...երեխաների հետ | Բոզ |
1987 | Դարպասներ | Գլեն |
1988 | Հիրոսիմա Մեյդեն | Ջոն Բենեթ |
1988 | Դատարկ բույն | Բիլլի |
1988 | Ռոզաննա | Ջիմի |
1988 | Մոռացկոտ պրոֆեսոր | Կյորտիս |
1988 | Մատտս | Էրիկ Գիլման |
1989 | Հայր Դաուլինգի գաղտնիքները | Մարկ Օսկովսկի |
1989 | Ես գիտեմ, որ իմ անունը Սթիվեն է | Փիթ |
1989 | Ճանաչու՞մ եք յուղաբլիթ մարդուն | Սանդի Դոլլիսոն |
1990 | Որդու խոստումը | Չարլի Օ'Կելլի |
1990 | Վտարանդիներ | Բոբի Դին |
1990 | Միշտ հիշիր, ես սիրում եմ քեզ | Ռոբերտ Մենդխեն |
1991 | Բլոսոմ | Բոբի |
1992 | Անձի ուժը | Պիկեյ |
1992 | Փրկիր ինձ (ֆիլմ) | Ֆրեյզեր Սունի |
1993 | Ահեղ դատաստանի գիշերը | Ջոն Վայաթ |
1993 | Հոգիների դարանը | Ջորջ Բեթս |
1994 | Հինգերորդը բնակարանում | Ստյուարդ Սակլիֆ |
1994 | Ճապոնացի ոստիկանը | Կլիֆ Սպաբ |
1994 | ՆՎՈ. Առաջի հայացք | Կամեո |
1995 | Սիմոնա Սինեմի հարյուր և մեկ գիշերը | Հոլիվուդյան դերասան |
1995 | Անմեղ սուտ | Ջերմի Գրեյվս |
1995 | Խենթը | Թոմ |
1995 | Ես կրկել եմ Էնդի Ուորխոլի վրա | Քենդի Դարլինգ |
1996 | Տիեզերկան հեռահարություն | Մայք Պակի |
1996 | Արյուն և գինի | Ջեյսոն |
1997 | Հանցագործների գոտի | Սկիպ Քովիչ |
1998 | Բլեյդ | Դյակոն Ֆրոստ |
1999 | Տիեզերական ցանկություն | Ջեյկ Սմմիս |
1999 | Էնթրոպիյա | Ջեյկ Ուոլշ |
2000 | Պրոեկտ Կվանտում | Պոլ Պենչո |
2000 | Խելառ Սեսիլ Բ. | Սեսիլ |
2001 | Նմուշային արու | Կամեո |
2001 | Վերջին պահին | Կամեո |
2002 | Վայրի սատանաներ | Լեոն |
2002 | Անզսպելիները | Սլիմ |
2002 | Վախ.com | Մայկ Ռայլի |
2002 | Գրեմ Նորտոնի շոուն | Կամեո |
2002 | Քրոնիկները | Դյակոն Ֆրոստ |
2003 | Առյուծի որջում | Մայք Վարգա |
2003 | Սատանայական առանձնատուն | Դեիլ Մեսսի |
2003 | Փոխձիեր | Կամեո |
2005 | Մենակը մթության մեջ | Ռիչարդ Բյորկ |
2005 | Խաղանք թենիս | Ջեկսոն |
2005 | Ստվերների կռիվը | Կլեյտոն Մեյֆիլդ |
2006 | Պաշտպանությունը մեկն է.Ֆակտոր Աիդան | Ջոն Սմիթ |
2006 | Բաշին-երկվորյակները | Սկոտ Շտրաուս |
2006 | 45-րդ տրամաչափ | Ռեյլի |
2007 | Նանկին | Լյուիս Սմիթ |
2007 | Տասներեքերորդ հարկ | Ռիչի |
2007 | Պասաժ | Լյուկ |
2008 | հանցագործ | Վայդ Պորտեր |
2008 | Սկիպ Տրեյսեր | Հայտնի չէ |
2008 | XIII հմայություն | Րոս Տեններ |
2008 | Սև ջրի տարանցումը | Նիկկի |
2009 | Ջոննի Դ. | Գոմեն Վան Մետեր |
2010 | Ինչ-որ մի տեղ | Ջոնի Մարկո |
2011 | Ծնված է աստղ լինելու համար | Դիկ Շեդոու |
2011 | Աստվածների կռիվը.անմահները | Ստավրոս |
2011 | Հոկտեմբերյան ծիսակատարության ընծայում | Պրոֆեսոր Նեշ |
2011 | Կերբժեկեբ | Ռոյ |
2012 | Արգելակ | Ջերմի Ռեյնս |
2012 | Սառցային | Ջոու Կուկլինսկի |
2013 | Սպան վնասված է | Դետեկտիվ Դեվիդ Կելախան |
2013 | Heatstroke | Paul O'Malley |
2015 | Օլիվերի գործարքը | Օլիվեր Քամփբել |
2015 | Ամերիկյան հերոս | Մելվին |
Երաժշտական տեսահոլովակներ
Թիվ | Խումբ,երգիչ,երգչուհի | ՎԵրգի անվանում |
---|---|---|
1994 | Aerosmith | Cryin |
2001 | Limp Bizkit | Rollin |
2004 | Britney Spears | Everytime |
2009 | Տիմատի | Welcome to St. Tropez |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140458190 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 http://www.billboard.com/articles/columns/country/7632304/country-songwriter-andrew-dorff-dies-at-40
- ↑ 4,0 4,1 http://www.rollingstone.com/country/news/blake-shelton-songwriter-andrew-dorff-dead-at-40-w456892
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Դորֆ» հոդվածին։ |
|