«Մարիամ Ղազանչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 54. Տող 54.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [https://comedytheater.am/htmls/actor_mariam_razanchyan.html Մարիամ Ղազանչյան]
* [https://comedytheater.am/htmls/actor_mariam_razanchyan.html Մարիամ Ղազանչյան]
* [https://youththeatre.am/profile/դերասանուհի-11/ Մարիամ Ղազանչյան]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



22:33, 28 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Մարիամ Ղազանչյան
Ծնվել էփետրվարի 16, 1986(1986-02-16) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2007)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Հակոբ Ղազանչյան

Մարիամ Հակոբի Ղազանչյան (փետրվարի 16, 1986(1986-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի:

Կենսագրություն

Մարիամ Ղազանչյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 16-ին, Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 2003-2007 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում (Զավեն Տատինցյանի արվեստանոց)։ 2005 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասանուհի: Մասնակցել է տարբեր թատերական միջազգային փառատոների Լեհաստանում, Գերմանիայում, Կիպրոսում, Լոնդոնում, Մակեդոնիայում, Ռուսաստանում: 2010 թվականին Վոլոդինի «Օֆելիա» մոնոներկայացմամբ Գերմանիայում մասնակցել է «Thespis» միջազգային թատերական փառատոնին[1]: 2015 թվականին Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում հանդես է եկել «Մարսել» մոնոներկայացմամբ[2]։

Ներկայացումներ

Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ Մրցանակներ
Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա» Սեդա «Արտավազդ» թատերական մրցանակ
«Լավագույն դեբյուտ»
2006
Կարինե Խոդիկյան «Տրակտատ թաշկինակի մասին» Դեզդեմոնա
Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը» Մարի
Ուիլյամ Շեքսպիր «12-րդ գիշերը» Վիոլա
Ուիլյամ Շեքսպիր «…Եվ օրինավոր բանտ» Օֆելյա
Ուիլյամ Շեքսպիր «Ջուլիետ» Ջուլիետ Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնի
«Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում»
2009
Բերնարդ Շոու «Էլիզա» էլիզա «Արտավազդ» թատերական մրցանակ
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
2011
Գ. Մամլին «Հեյ… քեզ հետ եմ, բարև»
«Մեղրի համը» Ջո «Արտավազդ» թատերական մրցանակ
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
2014
«Վիրուս» Մարթա
«Զառանցանք» Կին
«Մարսել» Էդիտ Պիաֆ
«Ձեր աստվածը փողն է» Անանի
«Գողը դրախտում» Նինուչա
Մարիա Անտոնովնա «Ռևիզոր»

Պարգևներ

  • ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակ՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում՝ Սեդայի «Հրեշը լուսնի վրա» դերի համար, 2006
  • Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնի «Հատուկ մրցանակ»՝ «Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացման համար, 2009
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում, 2011
  • «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ջո՝ «Մեղրի համը» դերի համար, 2014

Ընտանիք

Մարիամ Ղազանչյանը Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին է, Հակոբ Ղազանչյանի դուստրը[3]: 2013 թվականին ամուսնացել է դերասան Կարապետ Բալյանի հետ:

Ծանոթագրություններ

  1. Մարիամ Ղազանչյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. Մարիամ Ղազանչյան. «Հայրս երբեք չի ասում՝ ապրես, լավ խաղացիր»
  3. ««Ազգանվանս թեման շատ է շոշափվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարիամ Ղազանչյան». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2019-02-17-ին.

Արտաքին հղումներ