«Ավե Մարիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 6916750 խմբագրումը, որի հեղինակն է՝ Armandeus (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 26. Տող 26.
:այժմ և ի ժամու մահուան մերոյ.
:այժմ և ի ժամու մահուան մերոյ.
:ամէն։
:ամէն։
:
:Voghchooyn kez Mareeam, lee shnorhok, Derr unt kez: Orhnyal yes too ee ganays, yev orhnyal e budoogh (vorovaynee) ko, Heesoos Surpoohee Mareeam, mayrr Asdoodzo parekhosya vasun merr meghavoratzus, Ayzhum yev ee zhamoo mahvan mero, Amen.
:(English transliteration)


== Պատմություն ==
== Պատմություն ==

07:58, 10 Մայիսի 2020-ի տարբերակ

Աստվածամոր ավետումը (Դուչո դի Բուոնինսենիա)

Ավե Մարիա (լատին․՝ Ave Maria՝ Ցնծա՛, Մարիամ), կաթոլիկ եկեղեցու աղոթք՝ նվիրված Մարիամ Աստվածածնին: Աղոթքի անունը տեքստի առաջին բառերն են։ Այս աղոթքը անվանում են նաև «հրեշտակի ողջույն» կամ angelico salutatio: Քանի որ, ըստ Ավետարանիչների, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Մարիամին և ավետեց սուրբ հղացման (Ավետումն) լուրը, ողջունեց հենց այս արտահայտությամբ՝ «Ցնծա՛, Մարիամ»:

Բյուզանդական կրոնական ծիսակատարության մեջ «Ave Maria»-յին համապատասխանում է «Սուրբ Աստվածածնի երգ» անվանումով աղոթք։

Աղոթքի տեքստ

Լատիներեն տեքստ
Գրիգորյան բազմաձայն երգչախումբ
Լատիներեն տեքստը՝
Áve, María, grátia pléna; Dóminus técum:
benedícta tu in muliéribus, et benedíctus
frúctus véntris túi, Iésus.
Sáncta María, Máter Déi, óra pro nóbis peccatóribus,
nunc et in hóra mórtis nóstrae. Ámen.[1][2][3]
Հայերեն տեքստը՝
Ողջոյն քեզ, Մարիամ,
լի շնորհքով, Տէրն ընդ քեզ.
օրհնեալ ես դու ի կանայս
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։
Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ,
բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս,
այժմ և ի ժամու մահուան մերոյ.
ամէն։

Պատմություն

Եբրայերեն տարբերակը

Աղոթքի համար աղբյուր են հանդիսացել Ղուկաս Ավետարանիչի բանաստեղծությունները.

Et ingressus ad eam dixit: “ Ave, gratia plena, Dominus tecum ”
- Ղուկաս

[4]:

Ավե Մարիա աղոթքը կիրառության մեջ մտավ սկսած XI դարից։

Հռոմի պապ Ուրբանոս IV-ը աղոթքին ավելացրել է նաև եզրափակիչ խոսք՝ «Հիսուս Ամեն»:

XVI դարից սկսած աղոթքին ավելացվեց նաև ուրիշ խոսքեր. «Սուրբ Մարիամ, Աստծո մայր, աղոթիր մեզ՝ մեղավորներիս համար հիմա և մահվան ժամին. Ամեն»:

Ընթերցում

Ավե Մարիան բացի ինքնուրույն աղոթք լինելուց, մաս է կազմում նաև «Աստծո հրեշտակ» աղոթքի, որն ըստ Հովհաննես XXII պապի 1326 թվականին կարգադրությամբ, կարդացվում է օրական երեք անգամ՝ զանգերի ղողանջների ներքո։

Այս աղոթքը մտնում է նաև կաթոլիկական վարդարանների հատիկների մեջ։ Վարդարաններում հատիկները տեղադրված են ինչպես Ավե Մարիայի աղոթքի բառերի չափ, այնպես էլ Տերունական աղոթքի բառերի քանակով։

Ավե Մարիա և երաժշտություն

Ժամանակակից Ավե Մարիա երգը կատարել են մեծ թվով աշխարհահռչակ երգիչներ ու խմբոր՝ Ռոբերտինո Լորետի, Il Divo, Տարյա Տուրունեն, Բիյոնսե Նոուլզ, Սելին Դիոն, Նինա Հագեն, The Cranberries, Gregorian:

Ծանոթագրություններ

  1. «Молитвенник для русских католиков». С.-Петербургъ. Типографія М. М. Стасюлевича, В.о., 5л., 28 Datum Petropoli die 4 Maii 1912a. Vincentius Archiepiscopus
  2. Ave Maria մոսկովյան հռոմեակաթոլիկ կայքում
  3. Ave Maria կազանյան հռոմեակաթոլիկ կայքում
  4. Vulgata: Evangelium secundum Lucam

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավե Մարիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավե Մարիա» հոդվածին։