Տարյա Տուրունեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարյա Տուրունեն
Tarja Turunen.jpg
Ծնվել է օգոստոսի 17, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:17|2|0}}) (39 տարեկան)
Ծննդավայր Կիտեե[1]
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա
Մասնագիտություն երգիչ, օպերային երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար և հեղինակ-կոմպոզիտոր
Կայք tarjaturunen.com
Tarja Turunen Վիքիպահեստում

Տարյա Սոյլե Սուսաննա Տուրունեն Կաբուլի (ֆին․՝ Tarja Soile Susanna Turunen Cabuli, 17 օգոստոսի 1977 թ., Կիտեե, Ֆինլանդիա), ֆինն օպերային երգչուհի, դաշնակահար, կոմպոզիտոր, Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի նախկին վոկալիստ։ Այդ ժանրում Տարյան հանդիսանում է ամենահայտնի և ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը ոչ միայն Ֆինլանդիայում, այլ նաև ողջ Եվրոպայում։ Տարյայի հզոր ձայնը և մետալի համար անսովոր կատարման ոճը Նայթվիշի ծանր երաժշտությանը հաղորդում էին ունիկալ հնչողություն։ 2003 թվականի մայիսին Տարյան հայտնում է, որ մի քանի ամիս առաջ ամուսնացել է արգենտինացի բիզնեսմեն, "NEMS Enterprises" ձայնագրման ընկերության սեփականատեր, Հարավային Ամերիկայում Նայթվիշի պրոդյուսեր և մենեջեր՝ Մարցելո Կաբուլիի (իսպ. Marcelo Cabuli) հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 21-ին, համաշխարհային շրջագայության ("Once" ալբոմի աջակցության համար) ավարտական համերգից հետո, Հարտվալլ Արենայում, Հելսինկի, հեռացվեց խմբից։ Հեռացման մասին որոշումը տարածվել է բաց նամակի տեսքով, որը Տարյան ստացավ համերգի ավարտից անմիջապես հետո խմբի մյուս անդամների անունից, որոնք խնդրեցին նամակը բացել հաջորդ օրը։ Դրանից հետո նա հեռացավ Արգենտինա` իր ամուսնու մոտ` հասարակայնության լայն շրջաններից հեռու մնալու համար։ Բայց Բուենոս Այրեսում Տարյային նույնպես հանգիստ չտվեցին, և նա ստիպված եղավ իր սեփական կայքում հրապարակել պատասխան նամակը։ Ներկայումս նա զբաղվում է մենակատարողական գործունեությամբ, ձայնագրել է երկու Սուրբ Ծննդյան ալբոմ՝ "Henkāys ikuisuudesta" (2006), սրա վերաթողարկումը "Henkāys ikuisuudesta (Re-Release)" (2010) և բացի վերջիններիցս՝ "My Winter Storm" (2007) ու "What Lies Beneath" (2010) ալբոմները։ Տարյան նոմինացված է եղել Emma-ի վեց մրցանակի և 2009 թվականին Գրեմմիի մրցանակաբաշխմանը։

Ենթադրվում է, որ վաճառվել է ավելի քան 900000 նրա անձնական սկավառակներից, և 3 միլիոնից ավել Նայթվիշի կազմում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթվիշ-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլները[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատարողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլները[խմբագրել | խմբագրել կոդը]

EP[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսման առաջին վեց տարիների ընթացքում նա միակ աղջիկն էր դպրոցում։
  • Նրան ֆորտեպիանոյի դասեր տվող ուսուցիչներից մեկը Տուոմաս Հոլոպայնենի մայրն է եղել։
  • Խոսում է հինգ լեզուներով՝ ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, իսպաներեն և անգլերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #13539256X // Gemeinsame Normdatei Ստուգված է հուլիսի 21-ին 2015:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]