Նայթվիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նայթվիշ (անգլերեն՝ Nightwish), ֆինական մետալ-խումբ է, որի երգացանկը հիմնականում անգլերեն է։ Այն ստեղծվել է 1996 թվականին Կիտեե քաղաքում։ Նախկինում Nightwish-ի ստեղծագործությունները առանձնանում էին նախկին վոկալիստ Տարյա Տուրունենի կանացի օպեռային վոկալի, ստեղնաշարային-սիմֆոնիկ երաժշտության և փաուեր-մետալի ծանր կիթառային հիմքի միախառնությմբ։ Այդ ոճը հաճախ անվանում են փաուեր-մետալ և սիմֆո-մետալ։ Ներկայիս վոկալիստ Անետ Օլզօնի ձայնը զգալիորեն տարբերվում է խմբի նախկին ձայնից։

Չնայած նրան, որ իրենց հայրենիքում նրանք ճանաչվեցին հենց առային սինգլից հետո, համաշխարհային ճանաչում ստացան միայն "Oceanburn" (1998 թվական) և "Wishmaster" (2000 թվական) ալբոմներից հետո, տեսահոլովակների հետ միասին, որոնք հաջողություն ունեցան բոլոր հայտնի հեռուստաալիքներում։

2007 թվականին խումբը թողարկեց նոր ալբոմ "Dark Passion Play", որի ձայնագրման մեջ մասնակցություն ունեցավ նոր վոկալիստ Անետ Օլզոնը։ Նա փոխարինման եկավ նախկին վոկալիստ Տարյա Տուրունենին, որը հեռացվել էր խմբից 2005 թվականին։

2012 թվականի հոկտեմբերի 1-ին խմբում ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով, Անետ Օլզոնը լքեց այն։

2013 թվականի հոկտեմբերի 9-ին Նայթվիշի պաշտոնական կայքում հայտարարվեց, որ խմբի մշտական վոկալիստ է նշանակվում Ֆլոր Յանսենը։ Նույն օրը հայտարարվեց նաև, որ խմբին է միանում Թրոյ Դոնոքլին։

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլները[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]