«Ծաղկունյաց լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Լեռնաշղթա}}
{{Տեղեկաքարտ Լեռնաշղթա}}
'''Ծաղկունյաց լեռներ''', ''Բջնիի լեռներ, Զնջուլու, Զնջրլու, Ծաղկունի, Միսխանայի լեռնաշղթա, Միսխանայի լեռներ,, Վարժանունյաց լեռներ'', լեռնաշղթա [[Հայաստան]]ի [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] և [[Արագածոտնի մարզ]]երի սահմանագլխին, [[Փամբակի լեռներ]]ի գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ [[Ուղտաքար]] լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև [[Հրազդան (գետ)|Հրազդան գետի]] աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը [[Թեղենիս]] լեռն է՝ 2851 մ<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|59}}</ref><ref>{{Գիրք:ՏԲ2|839}}</ref>։
'''Ծաղկունյաց լեռներ''', ''Բջնիի լեռներ, Զնջուլու, Զնջրլու, Ծաղկունի, Միսխանայի լեռնաշղթա, Միսխանայի լեռներ, Վարժանունյաց լեռներ'', լեռնաշղթա [[Հայաստան]]ի [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] և [[Արագածոտնի մարզ]]երի սահմանագլխին, [[Փամբակի լեռներ]]ի գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ [[Ուղտաքար]] լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև [[Հրազդան (գետ)|Հրազդան գետի]] աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը [[Թեղենիս]] լեռն է՝ 2851 մ<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|59}}</ref><ref>{{Գիրք:ՏԲ2|839}}</ref>։


Ջրբաժան է [[Քասաղ (գետ)|Քասախի]] ու [[Հրազդան գետ|Հրազդանի]] ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում [[Գալար (գետ)|Դալար]]ը, [[Արայի գետ|Արայի]] գետը, [[Մարմարիկ (գետ)|Մարմարիկ]]ի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև [[Ծաղկունյաց]]ը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։
Ջրբաժան է [[Քասաղ (գետ)|Քասախի]] ու [[Հրազդան գետ|Հրազդանի]] ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում [[Գալար (գետ)|Դալար]]ը, [[Արայի գետ|Արայի]] գետը, [[Մարմարիկ (գետ)|Մարմարիկ]]ի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև [[Ծաղկունյաց]]ը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։

06:05, 13 փետրվարի 2019-ի տարբերակ

Ծաղկունյաց լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ և Արագածոտնի մարզ
ԼեռնաշղթաՓամբակի լեռնաշղթա
Բարձրություն (ԲԾՄ)2851 մետր
Երկարություն42 կմ
Մեծագույն գագաթԹեղենիս

Ծաղկունյաց լեռներ, Բջնիի լեռներ, Զնջուլու, Զնջրլու, Ծաղկունի, Միսխանայի լեռնաշղթա, Միսխանայի լեռներ, Վարժանունյաց լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին, Փամբակի լեռների գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ Ուղտաքար լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև Հրազդան գետի աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ[1][2]։

Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև Ծաղկունյացը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։

Արևելյան լանջերը (մինչև 2300 մ) ծածկված են կաղնու, թխկենու, արոսենու անտառներով։ Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են Հանքավանը, Ծաղկաձորը, Բջնին, Աղվերանը, Արզականը, Բուժականը։ Ծաղկաձորը եռաստիճան ճոպանուղով կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։

Կազմություն

Հորստաձև անտիկլինալային բարձրացում է՝ եզերված տեկտոնական խզումնային խախտումներով։ Կազմված է թթու և հիմքային ինտրուզիաներով ներդրված մինչքեմբր-ստորին պալեոզոյան ապարներից՝ գնեյսներից, թերթաքարերից, մարմարներից։ Դրանց վրա տեղադրված են վերին կավճի, պալեոգենի գոյացումներն ու միո-պլիոցենի լավաները։[3]

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 59 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 839 — 992 էջ։
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 113
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկունյաց լեռներ» հոդվածին։