«Երկբևեռ աֆեկտիվ խանգարում»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 27. | Տող 27. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{ՎՊԵ}} |
|||
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=222}} |
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=222}} |
||
13:08, 26 փետրվարի 2017-ի տարբերակ
Երկբևեռ աֆեկտիվ խանգարում | |
---|---|
Հավանական է, որ կապ գոյություն ունի գործունեության և երկբևեռ խանգարման միջև[1], որով տառապում էր Վինսենթ վան Գոգը։ Սա նրա «Աստղալից գիշեր» նկարն է։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | տրամադրության անկայունություն, Անգեդոնիա, Անքնություն, Հիպերսոմնիա, Զառանցանք, Աֆազիա, Զգայապատրանք, Հիպերսեքսուալություն, Մանիակային համախտանիշ, hypomania?, Դեպրեսիա, հոգնածություն և հոգեշարժական գրգռվածություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F31 |
Բուժում | հոգեթերապիա |
Bipolar disorder Վիքիպահեստում |
Բիպոլյար (Երկբևեռ) աֆեկտիվ խանգարում[2] (նախկինում՝ Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ), ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով։ Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան (առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները)։ Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, դաշտանի հետ) և տարվա եղանակը (գարուն, աշուն)։
Առաջացում
Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո։ Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ։ Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև։ Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ, իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները։ Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի։ Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ։
Փուլեր
Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ (էյֆորիա), արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով։ Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով։ Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ։ Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում, մտքերի թռիչք)։ Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր։ Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով։ Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են։ Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա)։
Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ։ Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ։ Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով։ Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին։ Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների։ Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված։ Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես Կատատոնիա)։ Դեպրեսիան կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա)։ Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և ինքնասպանություն։ Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին։
Հետևանքներ
Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա-վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն)։ Գոյություն ունեն նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը և ատիպիկ ձևեր։ Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտվելով չարության մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով։ Ատիպիկ ձևերից է ցիկչոթիմիան։
Բուժում
Հիմնականում պայմանավորված է պսիխոտիկ նոպաների (փուլերի) բնույթով և արտահայտվածության աստիճանով, մանիակալ փուլի դեպքում նշանակվում է պսիխոտրոպ դեղամիջոցներ (ամինազին, ստելազին, հալոպերիդոլ)։ Դեպրեսիվ փուլի դեպքում լավ արդյունքներ են ստացվում անտիդեպրեսանտների (մելիպրամին, տոֆրանիլ, ամիտրիպտիլին) կիրառումից։ Գրգռված մելանխոլիայի դեպքում ամիտրիպտիլինը պետք է զուգորդել աիգերցինի (նոգինան) հետ։ Ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ վիճակների դեպքում արդյունավետ դեղամիջոց է համարվում ածխաթթվային լիթիումը։ Դեպրեսիվ վիճակների դեպքում կարևոր է ինքնասպանության փորձերի կանխումը։
Ծանոթագրություններ
- ↑
- Experts ponder link between creativity and mood disorders — CNN
- Jamison, K. R. (1996). Touched with Fire: Manic-Depressive Illness and the Artistic Temperament. New York: Free Press. ISBN 978-0684831831.
- Kaufman, JC (2001). «The Sylvia Plath effect: Mental illness in eminent creative writers» (PDF). Journal of Creative Behavior. 35 (1): 37–50. ISSN 0022-0175.
- Bailey, DS (2003). «Considering Creativity: The 'Sylvia Plath' effect». Monitor on Psychology. APA. 34 (10): 42.
- ↑ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ, ՀԴ-014-2013, Հավելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի, 2013թ. սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկբևեռ աֆեկտիվ խանգարում» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկբևեռ աֆեկտիվ խանգարում կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 222)։ |