«Հալիկառնասոսի դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ը: → ը։, մ: → մ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:The maussolleion model dsc02711-miniaturk nevit.jpg|մինի|Հալիկառնասոսի դամբարանի մանրապատկերը]]
[[Պատկեր:Mausoleo di alicarnasso, ricostruzione 01.JPG|մինի|Հալիկառնասոսի դամբարանի մանրապատկերը]]
[[Պատկեր:Bodrummauzoleum.jpg|մինի|ձախից|Դամբարանի ավերակներն այսօր]]
[[Պատկեր:Bodrummauzoleum.jpg|մինի|ձախից|Դամբարանի ավերակներն այսօր]]
'''Հալիկառնասոսի դամբարան''', մ.թ.ա. IV դարում [[Փոքր Ասիա]]յի հարավ-արևմտյան [[Կարիա]] երկրամասի մայրաքաղաք [[Հալիկառնասոս]]ում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, [[աշխարհի յոթ հրաշալիքներ]]ից մեկը։ Կառուցվել է [[Մավսոլոս]]<nowiki/>ի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից։
'''Հալիկառնասոսի դամբարան''', մ.թ.ա. IV դարում [[Փոքր Ասիա]]յի հարավ-արևմտյան [[Կարիա]] երկրամասի մայրաքաղաք [[Հալիկառնասոս]]ում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, [[աշխարհի յոթ հրաշալիքներ]]ից մեկը։ Կառուցվել է [[Մավսոլոս]]<nowiki/>ի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, [[ճարտարապետ]]ներ [[Պիթեաս]]ի և [[Սատիրոս]]ի կողմից, ծառայել է որպես [[Փոքր Ասիա]]յի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։ Հոյակերտ [[ճարտարապետություն]]ը և [[քանդակագործություն|քանդակագործական]] հրաշալի [[անսամբլ]]ը բավարար են, որպեսզի [[Հալիկառնասոսի դամբարան]]ը հիրավի տպավորիչ [[կառույց]] ճանաչվի։

==Դամբարանի ստեղծման պատմությունը ==

=== Դամբարանի շինարարությունը ===
Դամբարանի շինարարությունը սկսվել է դեռևս [[Մավսոլոս]]ի կենդանության օրոք։ Նա վարձել էր լավագույն [[ճարտարապետներ]]ին, և նրանց աշխատանքի պտուղը դարերի փառքով պսակվեց։ Մավսոլոսը Պարսկաստանի [[կայսրություն|կայսրության]] գավառ Կարիայի [[սատրապ]]ն էր։ Նրա [[թագավորություն]]ը գործնականում անկախ պետություն էր։ Մ․թ․ա․ 377-353 թվականներին իրականացված շինարարական հզոր նախագծերը [[Էգեյան ծով]]ի ափին կանգնած Հալիկառնասոսը դարձրին հոյակապ քաղաք։ Մ․թ․ա․ 353 թվականին, երբ մահացավ Մավսոլոսը, շինարարության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նրա այրին և ժառանգորդը՝ Արտեմիսյան։ Նա նույնպես մահացավ մինչև շինարարության ավարտը, բայց շինարարները վճռել էին ավարտին հասցնել իրենց անգերազանցելի վարպետության հուշարձանը։ Չնայած հետագայում [[դամբարան]]ն ավերվեց, բայց հնագետներին հաջողվել է նրա շատ գաղտնիքներ բացահայտել։ Հալիկառնասոսը հետագայում ստացավ [[Բոդրում]] անվանումը։ Քաղաքային թանգարանում այժմ դամբարանի [[մասունք]]ներից որոշ նմուշներ են պահվում։

=== Հալիկառնասոսի հատակագիծը ===
Հոյակերտ Հալիկառնասոսը շրջապատում էր դարպասներ ունեցող 7 կիլոմետրանոց պատը։ Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է հիշատակել Մարսի տաճարը, հանրային ներկայացումների համար նախատեսված [[ամֆիթատրոն]]ը և պալատը, որտեղ Մավսոլոսն ապրում էր իր ընտանիքի և մյուս [[պալատականներ|պալատական]]ների հետ։ Դամբարանը կառուցվել էր քաղաքի գլխավոր փողոցում, շուկայի մոտ և նշանավորում էր Մավսոլոսի փառքը, որպես Հալիկառնասոսի հիմնադիր։

=== Դամբարանի կառուցվածքը ===

*Դամբարանի գլխին 6 մետրանոց բրգաձև տանիքն էր, որի վրա բրոնզով ընդելուզված մարմարյա քառանժույգ մարտակառքն էր, որն անձամբ «վարում» էր մարմարյա Մավսոլոսը։
* Մարտակառքի հիմքի ժապավենի վրա հույները մարտնչում են կենտավրոսների՝ կիսամարդ-կիսաձիերի դեմ։
* Աստիճանների շարքը կազմում էր 7մետրանոց բրգաձև , սպիտակ մարմարից տանիքը։ Հնագետները հաշվել են, որ յուրաքանչյուր աստիճանի բարձրությւոնը 30 սմ էր։
* Տանիքի հիմքի շուրջը տեղադրված մարմարյա առյուծները հավանաբար շարք են կազմել։ ՉԻ բացառվում, որ նրանք կոչված էին շենքը պահպանելու չար ուժերից։
* Տանիքի ստորին ժապավենին ձիարշավի պատկերներն էին։ Հնարավոր է, որ ճարտարապետն այդ պատկերներն արել էր Մավսոլոսի թաղման օրեին։
* 12 մետր բարձրությամբ մարմարյա սյուները պահում էին տանիքը։ Նրանք պսակվում էին ոլորաձև խոյակներով։
* Սյուների միջև կանգնած էին Մավսոլոսի հարազատների արձանները։ Կնոջ և տղամարդու երկու հսկայական արձաններպահպանվել են մինչև օրս և գտնվում են բրիտանական թանգարանում։ Ոմանք պնդում են, որ դրանք Մավսոլոսի և Արտեմիսյայի արձաններն են։
* Սյուները պահող պոդիումը զարդարված էր հույների և ամազոնուհիների պատկերներով։ Ամազոնուհիները ռազմիկ կանանց դիցաբանական ցեղ էին։


==== Դամբարանի կառուցումը ====
==== Դամբարանի կառուցումը ====

15:02, 2 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Հալիկառնասոսի դամբարանի մանրապատկերը
Դամբարանի ավերակներն այսօր

Հալիկառնասոսի դամբարան, մ.թ.ա. IV դարում Փոքր Ասիայի հարավ-արևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոսում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից, ծառայել է որպես Փոքր Ասիայի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։ Հոյակերտ ճարտարապետությունը և քանդակագործական հրաշալի անսամբլը բավարար են, որպեսզի Հալիկառնասոսի դամբարանը հիրավի տպավորիչ կառույց ճանաչվի։

Դամբարանի ստեղծման պատմությունը

Դամբարանի շինարարությունը

Դամբարանի շինարարությունը սկսվել է դեռևս Մավսոլոսի կենդանության օրոք։ Նա վարձել էր լավագույն ճարտարապետներին, և նրանց աշխատանքի պտուղը դարերի փառքով պսակվեց։ Մավսոլոսը Պարսկաստանի կայսրության գավառ Կարիայի սատրապն էր։ Նրա թագավորությունը գործնականում անկախ պետություն էր։ Մ․թ․ա․ 377-353 թվականներին իրականացված շինարարական հզոր նախագծերը Էգեյան ծովի ափին կանգնած Հալիկառնասոսը դարձրին հոյակապ քաղաք։ Մ․թ․ա․ 353 թվականին, երբ մահացավ Մավսոլոսը, շինարարության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նրա այրին և ժառանգորդը՝ Արտեմիսյան։ Նա նույնպես մահացավ մինչև շինարարության ավարտը, բայց շինարարները վճռել էին ավարտին հասցնել իրենց անգերազանցելի վարպետության հուշարձանը։ Չնայած հետագայում դամբարանն ավերվեց, բայց հնագետներին հաջողվել է նրա շատ գաղտնիքներ բացահայտել։ Հալիկառնասոսը հետագայում ստացավ Բոդրում անվանումը։ Քաղաքային թանգարանում այժմ դամբարանի մասունքներից որոշ նմուշներ են պահվում։

Հալիկառնասոսի հատակագիծը

Հոյակերտ Հալիկառնասոսը շրջապատում էր դարպասներ ունեցող 7 կիլոմետրանոց պատը։ Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է հիշատակել Մարսի տաճարը, հանրային ներկայացումների համար նախատեսված ամֆիթատրոնը և պալատը, որտեղ Մավսոլոսն ապրում էր իր ընտանիքի և մյուս պալատականների հետ։ Դամբարանը կառուցվել էր քաղաքի գլխավոր փողոցում, շուկայի մոտ և նշանավորում էր Մավսոլոսի փառքը, որպես Հալիկառնասոսի հիմնադիր։

Դամբարանի կառուցվածքը

  • Դամբարանի գլխին 6 մետրանոց բրգաձև տանիքն էր, որի վրա բրոնզով ընդելուզված մարմարյա քառանժույգ մարտակառքն էր, որն անձամբ «վարում» էր մարմարյա Մավսոլոսը։
  • Մարտակառքի հիմքի ժապավենի վրա հույները մարտնչում են կենտավրոսների՝ կիսամարդ-կիսաձիերի դեմ։
  • Աստիճանների շարքը կազմում էր 7մետրանոց բրգաձև , սպիտակ մարմարից տանիքը։ Հնագետները հաշվել են, որ յուրաքանչյուր աստիճանի բարձրությւոնը 30 սմ էր։
  • Տանիքի հիմքի շուրջը տեղադրված մարմարյա առյուծները հավանաբար շարք են կազմել։ ՉԻ բացառվում, որ նրանք կոչված էին շենքը պահպանելու չար ուժերից։
  • Տանիքի ստորին ժապավենին ձիարշավի պատկերներն էին։ Հնարավոր է, որ ճարտարապետն այդ պատկերներն արել էր Մավսոլոսի թաղման օրեին։
  • 12 մետր բարձրությամբ մարմարյա սյուները պահում էին տանիքը։ Նրանք պսակվում էին ոլորաձև խոյակներով։
  • Սյուների միջև կանգնած էին Մավսոլոսի հարազատների արձանները։ Կնոջ և տղամարդու երկու հսկայական արձաններպահպանվել են մինչև օրս և գտնվում են բրիտանական թանգարանում։ Ոմանք պնդում են, որ դրանք Մավսոլոսի և Արտեմիսյայի արձաններն են։
  • Սյուները պահող պոդիումը զարդարված էր հույների և ամազոնուհիների պատկերներով։ Ամազոնուհիները ռազմիկ կանանց դիցաբանական ցեղ էին։

Դամբարանի կառուցումը

Այս դամբարանը առանձնահատուկ է նրանով,որ այն չունի իր նախատիպը, սակայն հետագայում նմանատիպ շինություններ կառուցվեցին Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում։

Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ։ Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը։ Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր)[1]։

Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգով։

Դամբարանը (մավզոլեոնը) զարդարված էր բազմաթիվ քանդակներով, որոնց ստեղծմանը մասնակցել էին այն ժամանակի հռչակավոր քանդակագործներ Սկոպասը, Լեոքարեսը, Բրիաքսիսն ու Տիմոթեոսը։

Դամբարանի կործանումը

Դամբարանը կանգուն է մնացել մինչև 13-րդ դարը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում խաթարվել են նրա հիմքերը։ 1522 թ. կառույցի մնացորդները օգտագործվել են Հովհաննեսյան միաբանության ասպետների կողմից սբ. Պետրոսի ամրոցի կառուցման վրա, այնուհետև թուրքերի այն գրավելուց հետո, նրա տեղում կառուցվում է թուրքական Բոդրումի ամրոցը։

Ծանոթագրություններ

  1. Պլինիոս Ավագ, Բնական պատմություն, XXXVI, 30-31

Աղբյուրներ

  • Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։