«Միխայիլ Գլինկա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
(պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ)
'''Միխայիլ Իվանովիչ Գլինկա''' ({{lang-ru|Михаил Иванович Глинка}}, [[հունիսի 1]] (հին տոմարով՝ [[մայիսի 20]]) [[1804]]թ. – [[փետրվար 15]] [հին տոմարով՝ [[փետրվարի 3]]) [[1857]]թ.), նշանավոր ռուս երգահան, առաջինը, որի ստեղծագործությունները ճանաչում են ստացել [[Եվրոպա]]յում, հաճախ բնորոշվում է որպես ռուսական դասական երաժշտության հայր։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «[[Կյանքը հանուն ցարի]]» («Жизнь за царя», 1836) և «[[Ռուսլան և Լյուդմիլա (օպերա)|Ռուսլան և Լյուդմիլա]]» («Руслан и Людмила», 1837 - 1842) օպերաները, «Կամարինսկայա», «Իսպանական նախերգանք» № 1 և 2, «Վալս-ֆանտազիա» սիմֆոնիկ ստեղծագործությունները, գրել է ռոմանսներ և կամերային-գործիքային ստեղծագործություններ։ Գլինկայի երաժշտությունը կարևոր ազդեցություն է ունեցել հետագա ռուս երգահանների, հատկապես՝ «[[Հզոր խմբակ]]ի» վրա։
 
1837—39 թվականներին եղել է Պալատական երգեցիկ կապելլայի կապելմայստերը։ Առաջադիմական հասարակական շարժումները, շփումը [[Ալեքսանդր Պուշկին|Ա․ Ս. Պուշկինի]], [[Ալեքսանդր Գրիբոյեդով|Ա․ Ս․ Գրիբոյեդովի]] և [[Դեկաբրիստներ|դեկաբրիստներ]]ի հետ նպաստել են Գլինկայի ստեղծագործական սկզբունքների և գեղագի–տական հայացքների ձևավորմանը։ Գլինկայի «Իվան Սուսանին»-ը ռուսական առաջին դասական օպերան է։ Արքունիքի ցանկությանը հակառակ (լիբրետտոն՝ բարոն Գ․ Ֆ․ Ոոզենի, բեմադրվել է 1836 թվականին Պետերբուրգի Մեծ թատրոնում) կոմպոզիտորը իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր-գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը։ Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թվականին Պետերբուրգում (Մեծ թատրոն)։ Դիմելով Ա․ Ս․ Պուշկինի համանուն պոեմին՝ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայությունը խոր մեկնաբանում տվել բովանդակությանը։ Օպերայում օգտագործվել են արևելյան մեղեդիներ (կոմպոզիտորին հաղորդել է նկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հ․ Այվազովսկին]])։ Իր երկու օպերաներով Գլինկան նշագծել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ՝ հիմնված լարված սիմֆոնիկ զարգացման, հակադիր կերպարների բախման («Իվան Սուսանին») և համադրման ու առանձին ավարտուն պատկերների հաջորդականության վրա («Ռուսլան և Լյուդմիլա»)։ Նրա «Վալսֆանտազիան» (նվագախմբային խմբ․ 1845, 1856) ոուսական սիմֆոնիկ [[վալս]]ի առաջին դասական օրինակն է։ Գլինկան ռուսական վոկալ քնարերգության զարգացման նոր շրջանի սկզբնավորողն է (ռոմանսներ Պուշկինի, Ն․ Կուկոլնիկի ն ուրիշների խոսքերով)։ «Իսպանական նախերգանքներ»-ը («Արագոնյան խոտա», 1845, «Գիշերը Մադրիդում», 1848) համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մեջ իսպանական ֆոլկլորի մշակման սկիզբը դրեցին։ Գլինկայի սիմֆոնիկ ստեղծագործություններում, մասնավորապես «Կամարինյան» սկերցոյում (1848) մշակված թեմատիկ զարգացման սկզբունքները, որ բխում են ժողովրդական արվեստից, ռուսական դասական սիմֆոնիզմի համար հիմնաքարային նշանակություն են ունեցել։ Նրա նշանավոր երկերից են նաև Ն. Կուկոլնիկի «Իշխան Իտլմսկի» ողբերգության համար գրած երաժշտությունը, գործիքային անսամբլները և այլն։ Գլինկանի արվեստը իր գաղափարական խորությամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ ազգային առաջադեմ արվեստի փայլուն արտահայտությունն էր։ «Իվան Սուսանին» օպերան Երևանում բեմադրվել է 1942 թվականին (դիրիժոր՝ Մ․ Թավրիզյան, ռեժիսոր՝ Ա․ Գուլակյան, Անտոնիդայի դերում՝ Հ․ Դանիելյան)։
 
== Գրականություն ==
{{Վիքիպահեստ երկար|Mikhail Glinka}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Գլինկա, Միխայիլ}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]

Նավարկման ցանկ