«Ալֆա-մասնիկ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Տարրական Մասնիկ | անուն = Ալֆա-մասնիկ | պատկեր = center|250px | Վերնագիր = Ալֆա...»: |
No edit summary |
||
Տող 34. | Տող 34. | ||
'''Ալֆա-մասնիկ''' (α-մասնիկ)՝ դրական լիցքավորված մասնիկ, կազմված 2 [[պրոտոն]]ից և 2 [[էլեկտրոն]]ից, ունեն կրկնակի դրական լիցք և հարաբերորեն մեծ [[զանգված]], որը հավասար է 4 [[զանգվածի ատոմական միավորներ]]ին, իսկ բացարձակ արժեքը գերազանցում է էլեկտրոնին զանգվածին 7300 անգամ: Ալֆա-մասնիկները [[հելիում]]ի ատոմի [[միջուկ]]ներ են (<math>\textstyle{{}^4_2\mathrm{He}^{2+}}</math>): |
'''Ալֆա-մասնիկ''' (α-մասնիկ)՝ դրական լիցքավորված մասնիկ, կազմված 2 [[պրոտոն]]ից և 2 [[էլեկտրոն]]ից, ունեն կրկնակի դրական լիցք և հարաբերորեն մեծ [[զանգված]], որը հավասար է 4 [[զանգվածի ատոմական միավորներ]]ին, իսկ բացարձակ արժեքը գերազանցում է էլեկտրոնին զանգվածին 7300 անգամ: Ալֆա-մասնիկները [[հելիում]]ի ատոմի [[միջուկ]]ներ են (<math>\textstyle{{}^4_2\mathrm{He}^{2+}}</math>): |
||
α-ճեղքման ենթական են բազմաթիվ ռադիոակտիվ ծանր տարրերի՝ [[ուրան]]ի, [[ռադիում]]ի, [[թորիում]]ի և այլ [[իզոտոպներ]]ի միջուկներ: Տարբեր α-ճառագայթիչների կիսատրոհման ժամանակաշրջանը տատանվում է 0,3•10<sup>-6</sup> վրկ (<math>{{}_{84}{Po}^{212}}</math>) 1,39•10<sup>10</sup> տարի մինչև (<math>{{}_{90}{Th}^{232}}</math>): |
[[Ալֆա-տրոհում|α-ճեղքման]] ենթական են բազմաթիվ ռադիոակտիվ ծանր տարրերի՝ [[ուրան]]ի, [[ռադիում]]ի, [[թորիում]]ի և այլ [[իզոտոպներ]]ի միջուկներ: Տարբեր α-ճառագայթիչների կիսատրոհման ժամանակաշրջանը տատանվում է 0,3•10<sup>-6</sup> վրկ (<math>{{}_{84}{Po}^{212}}</math>) 1,39•10<sup>10</sup> տարի մինչև (<math>{{}_{90}{Th}^{232}}</math>): |
||
α-ճեղքման ելակետային ռադիոնուկլիդի լիցքը փոքրանում է 2-ով, իսկ զանգվածային թիվը 4-ով: Այդ պատճառով դուստր վերջանյութը իրենից ներկայացնում է այն տարրի իզոտոպը, որը Մենդելևյան աղյուսակում երկու վանդակով ձախ է գտնվում ելակետայինից («''տեղաշարժ դեպի ձախ''»): |
α-ճեղքման ելակետային ռադիոնուկլիդի լիցքը փոքրանում է 2-ով, իսկ զանգվածային թիվը 4-ով: Այդ պատճառով դուստր վերջանյութը իրենից ներկայացնում է այն տարրի իզոտոպը, որը Մենդելևյան աղյուսակում երկու վանդակով ձախ է գտնվում ելակետայինից («''տեղաշարժ դեպի ձախ''»): |
16:58, 22 հունվարի 2015-ի տարբերակ
Ենթադաս | իոններ |
---|---|
Տեսակ | քիմիական երևույթի տեսակ |
Կազմություն | 2 պրոտոն, 2 նեյտրոն |
Վիճակագրություն | Բոզոն |
Նշանակումը | 6.64465675(29)×10−2 կգ[1] 4.001506179125(62) զ. ա. մ. 3.727379240(82) էՎ |
Մասնիկ | α, α2+, He2+ |
Էլեկտրական լիցք | 2 e |
Սպին | 0[2] |
Իզոսպինի z-բաղադրիչ | 0 |
Իզոսպինի քվանտային թիվ | 0 |
Alpha particles Վիքիպահեստում |
Ալֆա-մասնիկ (α-մասնիկ)՝ դրական լիցքավորված մասնիկ, կազմված 2 պրոտոնից և 2 էլեկտրոնից, ունեն կրկնակի դրական լիցք և հարաբերորեն մեծ զանգված, որը հավասար է 4 զանգվածի ատոմական միավորներին, իսկ բացարձակ արժեքը գերազանցում է էլեկտրոնին զանգվածին 7300 անգամ: Ալֆա-մասնիկները հելիումի ատոմի միջուկներ են ():
α-ճեղքման ենթական են բազմաթիվ ռադիոակտիվ ծանր տարրերի՝ ուրանի, ռադիումի, թորիումի և այլ իզոտոպների միջուկներ: Տարբեր α-ճառագայթիչների կիսատրոհման ժամանակաշրջանը տատանվում է 0,3•10-6 վրկ () 1,39•1010 տարի մինչև ():
α-ճեղքման ելակետային ռադիոնուկլիդի լիցքը փոքրանում է 2-ով, իսկ զանգվածային թիվը 4-ով: Այդ պատճառով դուստր վերջանյութը իրենից ներկայացնում է այն տարրի իզոտոպը, որը Մենդելևյան աղյուսակում երկու վանդակով ձախ է գտնվում ելակետայինից («տեղաշարժ դեպի ձախ»):
Հայտնի են α-ճեղքման բազմաթիվ փուլեր.
α-ճառագայթիչների մեծ մասի α-մասնիկների էներգիան տատանվում է 4-9 ՄԷՎ-ի սահմաններում: Դրա արժեքը նշվում է տրոհման հավասարումը գրանցելիս.
- + 6,81ՄԷՎ
Այդ էներգիան բաշխվում է ճեղքման արգասիքների միջև՝ հակադարձ համեմատական իրենց զանգվածներին: Տվյալ դեպքում աստատի ատոմի համար այն կազմում է՝ 6,81•(4:220) = 0,124 ՄԷՎ, իսկ α-մասնիկների համար՝ 6,81•(216:220) = 6,69 ՄԷՎ:
Եթե α-ճեղքումը ուղեկցվում է γ-ճառագայթումով (ինչպես օրինակ -ի աստիճանական α-ճեղքման ժամանակ), ապա էներգիայի մի մասը դուրս է բերվում α-քվանտով:
Որոշ α-ճառագայթիչներ արձակում են α-մասնիկներ խիստ որոշակի կինետիկական էներգիայով: Դրանք մոնոէներգիական ճառագայթիչներ են՝ օրինակ (4,50 ՄԷՎ), (6,71 ՄԷՎ) և այլն: Դրանց կողմից արձակված մասնիկներն ունեն թռիչքի հավասար երկարություն: Այլ α-ճառագայթիչներ արձակում են էներգիայի երկու կամ ավելի արժեքներով մասնիկներ, ընդ որում մասնիկների յուրաքանչյուր տեսակ ճառագայթման մեջ կազմում է խիստ որոշակի բաժին: Դրանք պոլիէներգիական ճառագայթիչներ են գծային էներգիական սպեկտրով, օրինակ՝ -ի α-չառագայթումը կազմված է հետևյալ էներգիայով մասնիկներից՝ 4,57 ՄԷՎ (10 %), 4,39 ՄԷՎ (86 %) և 4,18 ՄԷՎ (4%), իսկ արձակում 5 տեսակի՝ 5,75 ՄԷՎ (11 %), 5,72 ՄԷՎ (53 %), 5,61 ՄԷՎ (25 %), 5,54 ՄԷՎ (9 %) 5,43 ՄԷՎ (2 %) էներգիաներով α-մասնիկներ:
Տարբեր α-ճառագայթիչների α-մասնիկները օժտված են էներգիայի տարբեր արժեքներով ու այդ պատճառով էլ ունեն թռիչքի տարբեր արագություն: Այն օդում 17 000 կմ/վրկ է, ինչը կազմում է լույսի արագության 1/20-ը:
α-մասնիկի վազքը ուղիղ համեմատական է նրա էներգիային և հակադարձ համեմատական միջավայրի խտությանը: Ռադիոակտիվ ատոմների տրոհման ժամանակ արձակվող α-մասնիկներն օժտված են միատեսակ էներգիայով և արագությամբ, որի պատճառով էլ բոլոր հետագծերը ունեն նույն երկարությունը և ուղղագիծ են: Միայն իրենց թռիչքի վերջում ատոմների միջուկների հետ բախման հետևանքով սկզբնական արագության կորստի պատճառով թեքվում են:
α-մասնիկի էներգիան, ՄԷվ | 4 | 6 | 8 | 10 |
---|---|---|---|---|
Օդը նորմալ պայմաններում, սմ | 2,5 | 4,6 | 7,4 | 10,6 |
Կենսաբանական հյուսվածք, մկմ | 31 | 56 | 96 | 130 |
Ալյումին, մկմ | 16 | 30 | 48 | 69 |
α-մասնիկների կողմից առաջացրած իոնացման գծային խտությունը շատ մեծ է: Օրինակ 5,4 ՄԷՎ էներգիայով -ից արձակվող α-մասնիկներն առաջացնում են 154 000 զույգ իոններ: Քանի որ -ի α-մասնիկների վազքը օդում չի գերազանցում 3,85 սմ, ուստի 1 մմ վազքի դեպքում α-մասնիկը օդում կառաջացնի մինչև 4 000 զույգ իոններ: Որքան մեծ է α-մասնիկների էներգիան, այսինքն արագ է դրանց թռիչքը, ապա այնքան փոքր է առաջացրած իոնացման խտությունը: Աստիճանաբար ծախսվելով էներգիան α-մասնիկների վազքը նյութում դանդաղում է: Այդ իսկ պատճառով թռիչքի վերջում դրանց կողմից առաջացրած իոնացման տեսակարար խտությունը մեծանում է 3-4 անգամ, իսկ այնուհետև ընկնում մինչև 0: Քանի որ α-մասնիկների վազքը հակադարձ համեմատական է նյութի խտությանը, իսկ կենսաբանական հյուսվածքը միջինում 730 անգամ խիտ է օդից, ապա α-մասնիկի վազքը, () կենսաբանական հյուսվածքներում հավասար է մինչև 45 մկմ, սակայն իոնացման խտությունը շատ մեծ է: Այն միջինում հավասար է 154 000:45 =3420 զույգ իոնների 1 մկմ ճանապարհին: Փոքր թափանցելիության հետևանքով α-մասնիկները կարող են լրիվ կասեցվել ստվերաթղթով, հագուստով, ռետինե ձեռնոցներով, վերնամաշկով: Ուստի որպես արտաքին ճառագայթման աղբյուր դրանք վտանգավոր չեն, սակայն առավել վտանգավոր են օրգանիզմի ներսում, որտեղ կուտակվում են ֆագոցիտոզային միակորիզ համակարգում:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «CODATA Value: Alpha particle mass». NIST. Վերցված է 2011-09-15-ին.
- ↑ Krane, Kenneth S. (1988). Introductory Nuclear Physics. John Wiley & Sons. էջեր 246–269. ISBN 0-471-80553-X.
Գրականություն
- Ռադիոկենսաբանություն, Մինասյան Ս. Մ., Սարգսյան Ն. Վ.
- Theo Mayer-Kuckuk, Kernphysik, Teubner, 6. Aufl. 1994, ISBN 3-519-03223-6
- Klaus Bethge, Kernphysik, Springer 1996, ISBN 3-540-61236-X
- Jean-Louis Basdevant, James Rich, Michael Spiro, Fundamentals in Nuclear Physics: From Nuclear Structure to Cosmology, Springer 2005, ISBN 0-387-01672-4
Արտաքին հղումներ
- Geschwindigkeitsbestimmung von Alphateilchen – dargestellt in einer interaktiven Animation
- Das „Glossar Strahlenschutz“ des Forschungszentrums Jülich erläutert viele Begriffe rund um ionisierende Strahlen (Alpha-, Beta-, Gammastrahlung, Regelwerke, Strahlenschutz etc.).
Վիդիո
- Einfache Erklärung von „Anderthalb“ (langsame Verbindung)
- Einfache Erklärung von „Anderthalb“ (schnelle Verbindung)