Սոֆյա Խիտարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Խիտարովա
Մասնագիտությունխմբագիր, հեղինակ և թարգմանիչ
ԿրթությունՄոսկվայի մանկավարժական պետական համալսարան

Սոֆյա Մովսեսի Խիտարովա, հեղինակ, խմբագիր, թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Խիտարովան ծնվել է 1908 թվականի ապրիլի 6-ին Թիֆլիսում: Ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Գրականագիտական հոդվածներով պարբերական մամուլում հանդես է եկել 1930-ական թվականների երկրորդ կեսից: Զբաղվել է խորհրդային բազմազգ գրականության ուսումնասիրությամբ և պրոպագանդայով: Որպես հեղինակ և գիտխմբագիր՝ մասնակցել է Մոսկվայի համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից լույս ընծայված «ՍՍՀՄ ժողովուրդների գրականության զարգացման խնդիրները», «Ազգայինն ու ինտերնացիոնալը սովետական գրականության մեջ», «Սովետական վեպը», «Սովետական բազմազգ գրականության պատմություն» (6 հատորով) և ուրիշ աշխատությունների հրատարակություններին:

Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա Ստեփան Զորյանին (Մոսկվա, 1960), Հովհաննես Հովհաննիսյանին (Մոսկվա, 1965) նվիրված մենագրությունները[1][2], «Նոր բնագծերում» (մեր օրերի բազմազգ արձակի մասին, հեղինակակից՝ Ն. Վորոբյովա, Մոսկվա, 1974), «Գրականությունների ոճական որոնումներն ու փոխներգործությունը» (Մոսկվա, 1976) աշխատությունները[3]:

Գրականագիտական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է թարգմանությամբ: Հայերենից ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը», «Ոսկի աքաղաղ» վեպերը, «Հարեմ» և այլ պատմվածքներ, Նար-Դոսի, Գաբրիել Սունդուկյանի, Ակսել Բակունցի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Անահիտ Սահինյանի և ուրիշ հայ հեղինակների գործեր:

Սոֆյա Խիտարովայի և Գ. Լոմիձեի խմբագրությամբ ռուսերեն լույս է տեսել «Սովետական բազմազգ վեպը» աշխատությունը (Մոսկվա, 1985):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Хитарова, Софья Мосесовна - Поэзия Иоаннисиана [Текст] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2016-12-28 
  2. Хитарова Софья Мосесовна (1968-01-01)։ Поэзия Иоаннисиана (ռուսերեն)։ Сов. писатель, 
  3. «МОСКОВСКИЕ ПИСАТЕЛИ. Cписок - Х.»։ www.moscowwriters.ru։ Վերցված է 2016-12-28 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատրյան Հ. Հ., Գրական տեղեկատու: Հայաստանի սովետական գրողների միության անդամներ, 1934-1986: Երևան, Սովետակակն գրող, 1986, 624 էջ: