Սոֆյա Գեցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Գեցովա
ռուս.՝ Софья Гецова
Ծնվել էհունվարի 23, 1872(1872-01-23) կամ հոկտեմբերի 8, 1872(1872-10-08)
Վիլնյուս, Ռուսական կայսրություն կամ Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 12, 1946(1946-07-12)
Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՁիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Մանդատային Պաղեստին
Մասնագիտությունախտաբան և գիտնական
Հաստատություն(ներ)Բեռնի համալսարան, Բազելի համալսարան, Պաստերի ինստիտուտ և Երուսաղեմի հրեական համալսարան
Ալմա մատերԲեռնի համալսարան
Տիրապետում է լեզուներինեբրայերեն
Գիտական ղեկավարԹեոդոր Լանգանս
 Sophia Getzowa Վիքիպահեստում

Սոֆյա Գեցովա (եբրայերեն՝ סופיה גצובה‎, հունվարի 23, 1872(1872-01-23) կամ հոկտեմբերի 8, 1872(1872-10-08), Վիլնյուս, Ռուսական կայսրություն և Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1946(1946-07-12), Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), բելառուս ախտաբան և գիտնական։ Մեծացել է Բելառուսի հրեական շտետլում, Բեռնի համալսարանում իր բժշկական ուսումնառության ընթացքում նշանվել է Խայիմ Վեյցմանի հետ, որը հետագայում դարձել է Իսրայելի առաջին նախագահը։ Նրանք միասին աշխատել են սիոնիստական շարժման մեջ։ Չորս տարվա սիրավեպից հետո Վեյցմանը խզել է իրենց նշանադրությունը և Գետցովան վերադարձել է բժշկական ուսմանը, որն ավարտել է 1904 թվականին։ Հետազոտություններ է կատարել վահանագեղձ վերաբերյալ և 1907 թվականին հայտնաբերել է պինդ բջջային բները (SCN):

Հրեայի, կնոջ և օտարերկրացու կարգավիճակի պատճառով Գեցովայի աշխատանքային կարգավիճակը եղել է անկայուն։ Աշխատել է 1920-ական թվականներին Շվեյցարիայի տարբեր վայրերում, ինչպես նաև կարճ ժամանակով Փարիզում։ 1925 թվականին Ալբերտ Այնշտայնի առաջարկությունից հետո, աշխատանքի է ընդունվել որպես պաթոլոգ աշխատելու դեռևս չստեղծված Երուսաղեմի հրեական համալսարանում, որտեղ դառնալու էր առաջին կին պրոֆեսորը 1927 թվականին։ Համագործակցել է եվրոպացի գիտնականների լայն շրջանակի հետ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Այնշտեյը և Խայիմ Վեյցանը (1921 թվական):

Սոֆիա (նաև Սոնյա) Գեցովան (Գեկովա) ծնվել է 1872 թվականի հունվարի 23-ին Բելառուսում, որն այդ ժամանակ Ռուսական կայսրության մաս է կազմել։ 1874 թվականին նրա ընտանիքը բնակվել է Սվիսլոչում՝ Նովոգրուդոկի մերձակայքում գտնվող Գունատ բնակավայրում, որը երբեմն նշվում է որպես նրա հայրենի քաղաք[1]։ Իր սեփական զեկույցում Գեցովան հայտարարել է, որ իր ծնողները՝ Բեյլա Գելֆանդ-Ռոմը Վիլնյուսից և Բեյնես Գեցովը (կամ Բեյնուս Գեցովը, 1845-1896 թվականներ)[2] Գոմելից, տեղափոխել են Սվիսլոչայի մոտակայքում գտնվող գյուղական կալվածքից (որտեղ Սոֆյան ծնվել է)՝ Վիլնյուս։ Երբ Սոֆյան եղել է մոտ չորս տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Գոմել, որտեղ երեք տարի անց հրեա գիտնականի հետ սկսել է սովորել եբրայերեն այբուբենը[3]։

Գեցովայի մայրը մահացել է, երբ Սոֆյան եղել է ութ տարեկան, նրա զարմիկը՝ Մարի Շեյնդելս-Կագանը, որը այդ ժամանակ Շվենչյոնիսի դպրոցներից մեկի ղեկավարն էր, ընդունել է նրան դպրոց և սովորեցրել ռուսերենի ուղղագրությունը։ Սոֆյան վերադարձել է Գոմել 1882 թվականին և ընդունվել նորաստեղծ Պրոգիմնազիան, որտեղ սովորել է երեք տարի։ Այնուհետև ութ տարի շարունակ հաճախել է Ռոմնի Կանանց Գիմնազիան (Жіночу гімназію в Ромнах)[3]: Գեցովան ակտիվ է եղել սիոնիստական շարժման մեջ և 1898 թվականին եղել է Բազելում անցկացված Սիոնիստական երկրորդ կոնգրեսի պատվիրակ։ Նույն թվականին նշանադրվել է Հեյմ Վեյցմանի հետ, որը նրան 1898 և 1899 թվականներին տարել է Պինսկ՝ ընտանիքի անդամների հետ ծանոթանալու[4]։ Բացի այդ, Գեցովան երկու անգամ մեկնել է Պինսկ՝ իր քրոջ՝ Ռեբեկկայի հետ, որը նույնպես Բեռնում բժշկություն էր սովորում[5]։ Հավանական է, որ նշանադրությունից հետո երկուսն էլ միասին են ապրել[6]։

Գեցովան դարձել է սիոնիստական համայնքի կարևոր անդամ՝ մասնակցելով 5-րդ Սիոնիստական Կոնգրեսին[7] որպես Դեմոկրատական ֆրակցիայի պատվիրակ[4][8], արմատական խմբավորում, ինչը 1901 թվականին ձևավորվել են նրա ընկեր Լեո Մոցկինին և Վեյցմանը[9]։ Վեյցմանը, որը միաժամանակ հարաբերություններ է պահպանել իր ապագա կնոջ՝ Վերա Հացմանի հետ, 1901 թվականի հուլիսին խզել է իր քառամյա նշանադրությունը Գեցովայի հետ, սակայն այդ մասին չի հայտնել իր ընտանիքին մինչև 1903 թվականի մարտը[10][11]։ Քանի որ Վեյցմանը անորոշ է եղել իր մտադրություններում՝ խոստանալով հանդիպել Գեցովային երեք ամիս անց և հորդորելով նրան շարունակել աշխատել նրա հետ սիոնիստական շարժման մեջ, Խայիմը Վերայի հետ նրա հարաբերությունները մեկնաբանել է որպես սիրախաղ[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնի Համալսարան

1905 թվականին Գեցովային աշխատանքի է ընդունում պրոֆեսոր Հանս Շտրասերը որպես առաջին կին ասիստենտ Բեռնի անատոմիայի ինստիտուտում[1][12][13]։ Սկսել Խպիպի և հարվահանագեղձերի ուսումնասիրությունների վերլուծությունը, և Լանգհանսի և նրա մյուս ուսանողների հետ միասին եղել է այն հիմնական հետազոտողներից մեկը, որը պարզաբանել է վահանաձև գեղձի ուռուցքների ծագումը[14]։ Շարունակել է իր ուսումը, այս անգամ Պաթոլոգիայի ինստիտուտում, Թեոդոր Լանգանսի և Էռնստ Հեդինգերի ղեկավարությամբ[15]։ Իր հաճելի պահվածքի շնորհիվ սիրված է եղել իր համակուրսեցիների և գործընկերների շրջանում։ 1907 թվականին Կարլ Վեգելինն այնքան տպավորված է եղել Սոֆիայի որովայնի կտրվածքով ուռուցքի հեռացմամբ, որ նրա հետ սերտ մասնագիտական հարաբերություններ է հաստատել[16]։ Հետագայում Վեգելինը դարձել է Շվեյցարիայի բժշկության ակադեմիայի առաջին նախագահը[17][18]։ Նույն թվականին նա հայտնաբերել է պինդ բջջային բները (SCN)՝ դառնալով առաջինը, որը նկարագրել է դրանք[19]։ Քանի որ Լանգհանսը մոտ էր թոշակի անցնելուն, նա պատրաստվել է իր հեռանալուն, և Վեգելինին և Գեցովային առաջարկել են դիմել այդ պաշտոնի համար։ Չնայած Վեգելինը Գեցովայից յոթ տարով փոքր էր, փոխարինել է Լանգհանսին որպես Անատոմիայի ինստիտուտի տնօրեն։

1913 թվականին Գետցովան նշանակվել է ինստիտուտի առաջին օգնական, իսկ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում նա հանդես է եկել տնօրենի փոխարեն, որը կանչվել էր զինվորական ծառայության։ Երկու տարվա ծառայությունից հետո, որպես կին և օտարերկրացի, աշխատանքից ազատվել է 1915 թվականի հոկտեմբերին[20]։ Առանց որևէ եկամուտի, նրա նախորդ պրոֆեսոր Էռնստ Հեդինգերը նրան առաջարկել էպաշտոն Բազելի համալսարանում 1916 թվականին[20][21]։ Հաջորդ երկու տարիների ընթացքում աշխատել է պաթոլոգիական կլինիկայում, որտեղ որովայնի վիրահատություններ է կատարել։ Լեհ-խորհրդային պատերազմի ժամանակ (1919–1921) ավերվել է այն, ինչ մնացել էր նրա տնից։ Վերադարձավ Բեռն և ապրել է ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ֆինանսական դժվարություններ։ Բեռն վերադառնալու հնարավորություն ստանալուց հետո նա վերադարձել է աշխատանքի ինստիտուտում 1924 թվականին։ Հաջորդ տարի նա ստացել է հատուկ հետադարձ պարգևատրում համալսարանում փորձարարական պաթոլոգիա դասավանդելու համար[22]։

Հադասայի համալսարանական հիվանդանոց, Սկոպուս Լեռ (մոտ 1934 թվական):

Հետազոտության մեջ ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես փաստագրված է իր 1907 թվականի «Über die Glandula parathyreoidea, intrathyreoideale Zellhaufen derselben und Reste des postbranchialen Körpers» վերնագրով հոդվածում, Գետցովան առաջինն էր, ով հայտնաբերեց Զելհաուֆենը կամ պինդ բջջային ուղու բները (SCN): Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել վահանաձև գեղձերի կամ վահանաձև գեղձի ուռուցքների էկտոպիկ կառուցվածքների հետևում[23][24]։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել SCN-ի կարևորությունը, քանի որ դրանք հայտնաբերվել են կանոնավոր հետազոտվող վահանաձև գեղձերի առնվազն երեք տոկոսում[25][26]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեցովան մահացել է 1946 թվականի հուլիսի 11-ին կամ 12-ին Երուսաղեմում[27][28][29] որտեղ նրան թաղել են Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատանը[30]։ Սոֆյան Պաղեստինում համարվել է պաթոլոգիայի առաջամարտիկ և երկար տարիներ դիահերձումներ և հետազոտություններ է կատարել ամբողջ երկրում[31]։

Հրապարակված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Getzowa, Sophia (1905 թ․ ապրիլ). «Über die Thyreoidea von Kretinen und Idioten». Virchows Archiv (գերմաներեն). 180 (1): 51–98. doi:10.1007/BF01967777.
  • Getzowa, Sophia (1907 թ․ մայիս). «Über die Glandula parathyreoidea, intrathyreoideale Zellhaufen derselben und Reste des postbranchialen Körpers». Virchows Archiv (գերմաներեն). 188 (2): 181–235. doi:10.1007/BF01945893.
  • Getzowa, Sophia (1911 թ․ օգոստոս). «Zur Kenntnis des postbranchialen Körpers und der branchialen Kanälchen des Menschen». Virchows Archiv (գերմաներեն). 205 (2): 208–257. doi:10.1007/BF01989433.
  • Getzowa, S.; Stuart, G.; Krikorian, K. S. (1933). «Pathological changes observed in paralysis of the landry type: A contribution to the histology of neuro‐paralytic accidents complicating antirabic treatment». The Journal of Pathology. 37 (3): 483–500. doi:10.1002/path.1700370315.
  • Getzowa, S.; Sadowsky, A. (1950 թ․ հունիս). «On the Structure of the Human Placenta with Full‐Time and Immature Foetus, Living or Dead». The Journal of Pathology. 57 (3): 388–396. doi:10.1111/j.1471-0528.1950.tb05251.x. PMID 15428922.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nieuw Israëlietisch Weekblad, 1905, էջ 9
  2. Belarus Deaths Database, 1896
  3. 3,0 3,1 Getzowa, 1925, էջ 1
  4. 4,0 4,1 Rose, 1986, էջ 55
  5. Rogger, 1999, էջ 199
  6. Cooper, 1995, էջ 188
  7. Raphael, 1985, էջ 2
  8. Center for Israel Education, 2015, էջ 40
  9. Klausner, 2008
  10. Rose, 1986, էջ 56
  11. 11,0 11,1 Rogger, 1999, էջ 200
  12. Boschung, 2008, էջ 134
  13. Rogger, 2002, էջ 118
  14. Pool, 1907, էջեր 519–525
  15. University of Bern, 1965, էջ 441
  16. Rogger, 1999, էջեր 204–205
  17. Boschung, 2012
  18. Rogger, 1999, էջ 205
  19. Bychkov, 2017
  20. 20,0 20,1 Rogger, 1999, էջ 206
  21. Berblinger, Dietrich, էջ 280
  22. Rogger, 1999, էջեր 207–208
  23. Rios Moreno; María José; և այլք: (2011 թ․ մարտի 22). «Inmunohistochemical Profile of Solid Cell Nest of Thyroid Gland». Endocrine Pathology. Springer. 22 (1): 35–39. doi:10.1007/s12022-010-9145-4. PMC 3052464. PMID 21234707.
  24. Bychkov, Andrey (2015 թ․ սեպտեմբեր). «Thyroid gland, Congenital anomalies, Solid cell nests». PathologyOutline.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  25. Meeker, Louise H. (1925). «Riedel's Struma Associated with Remnants of the Post-Branchial Body». American Journal of Pathology. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  26. Asioli, Sofia (2009 թ․ հոկտեմբեր). «Solid Cell Nests in Hashimoto's Thyroiditis Sharing Features with Papillary Thyroid Microcarcinoma». Endocrine Pathology.
  27. Rogger, 1999, էջ 211
  28. Boschung, 2008, էջ 221
  29. Journal of the American Medical Association, 1946, էջ 237
  30. Mount of Olives Cemetery, 2016
  31. Archives of Pathology, 1946, էջ 658

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Գեցովա» հոդվածին։