Սոֆյա Բոգդանովիչ
Սոֆյա Բոգդանովիչ լեհ.՝ Zofia Bohdanowiczowa | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1898 |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1965 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Տորոնտո, Կանադա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Սոֆյա Բոգդանովիչ (Բոգդանովիչովա) (լեհ.՝ Zofia Bohdanowiczowa, ապրիլի 30, 1898, Վարշավա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 13, 1965, Տորոնտո, Կանադա), լեհ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, երեխաների և պատանիների համար ստեղծագործությունների հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Վիլնոյի Ստեֆան Բատորիի անվան համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետը։ Այնտեղ էլ ամուսնացել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց հետո տեղափոխվել է սկզբում Ռումինիա, այնուհետև՝ Հարավսլավիայով անցել Իտալիա և Ֆրանսիա, 1943 թվականին բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում՝ Ուելսում, որտեղ էլ պատերազմից հետո միացել է գերմանական ճամբարների գերությունից ազատված ամուսնուն։ 1960 թվականին, որդու հետ վերամիավորվելու նպատակով, տեղափոխվել է Կանադա և 1965 թվականին մահացել Տորոնտոյում[1]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես բանաստեղծուհի՝ առաջին անգամ 1921 թվականին տպագրվել է լվովյան «Wiek Nowy» թերթի էջերում։ Առաջին երկու վեպերը՝ «Wschodni Wiatr» («Արևելյան քամի», 1937) և «Droga do Daugiel» («Ճանապարհ դեպի Դաուգել», 1938), տպագրվել են Լեհաստանում, նրա երրորդ վեպը` «Gwiazdy I Kamienie»-ը («Աստղեր և քարեր»), 1960 թվականին լույս է տեսել Տորոնտոյում։ Գրքերը նվիրված են Կանադայի լեհ ներգաղթյալների կյանքին։ 1954 թվականին Սոֆյա Բոգդանովիչն Ուելսում հրատարակել է պոեզիայի իր առաջին գիրքը՝ «Ziemia Miłośći» («Սիրո Երկիր»), որտեղ արտահայտվում է հայրենիքի հանդեպ կարոտը։ Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Przeciwiajac Sie Swierszczom»-ը («Դիմադրություն ծղրիդներին», 1965), գովերգում է Ուելսի գեղեցկությունը։ Սոֆյա Բոգդանովիչի բանաստեղծությունների վերջին շարքը Կանադայի քաղաքային կյանքի դժվարություններին ներգաղթյալների հարմարվողականության մասին է։
Սոֆյա Բոգդանովիչն ամերիկացի և ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործությունների հայտնի թարգմանիչ է։ Նրա գրական ստեղծագործություններից մի քանիսը արժանացել են մրցանակների։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lesław Bartelski M.: Polscy pisarze współcześni, 1939-1991: Leksykon. Wydawn. Nauk. PWN. ISBN 83-01-11593-9.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|