Սոֆյա Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Բաբայան
Ծնվել է1855
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 20, 1940(1940-01-20)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ և հասարակական գործիչ
ԱմուսինԱվետիք Բաբայան
ԵրեխաներՄարգարիտ Բաբայան, Արմինիա Բաբայան և Շուշանիկ Բաբայան

Սոֆյա Գևորգի Բաբայան (1855, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 20, 1940(1940-01-20), Փարիզ, Ֆրանսիա), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Գերմանիայի Գոթա քաղաքի Մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայում (1874), կատարելագործվել Վիեննայում։ 1877 թվականին Թիֆլիսում հիմնել է ընտանեկան մանկապարտեզ։ 1880 թվականին ամուսնու՝ բժիշկ և մանկավարժ Ավետիք Բաբայանի մասնակցությամբ ստեղծել է Ֆրեոբելյան ընկերությունը, որը 1882 թվականի մայիսի 14-ին Թիֆլիսում բացել է հայկական առաջին ժողովրդական մանկապարտեզը (Զրկինենց եկեղեցուն կից շենքում)։ Բաբայանը երեխայի դաստիարակության գործում կարևորել է ընտանիքի դերը, համարելով այն ուրույն հասարակական միջավայր, ուր սկզբնավորվում է երեխայի համակողմանի զարգացումը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Սոֆյա Բաբայան» հոդվածից (հ․ 2, էջ 187 )։ CC-BY-SA-icon-80x15.png