Արմինիա Բաբայան
Արմինիա Բաբայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1876[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] |
Վախճանվել է | ապրիլի 11, 1971[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Հայր | Ավետիք Բաբայան |
Մայր | Սոֆյա Բաբայան |
Արմինիա Ավետիքի Բաբայան (Արմենուհի Բարբոնել-Բաբայան) (հունիսի 8, 1876[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - ապրիլի 11, 1971[1], Փարիզ, Փարիզի շրջան[1]), հայ գեղանկարչուհի։
Ավետիք և Սոֆյա Բաբայանների դուստրը, Շուշանիկ և Մարգարիտ Բաբայանների քույրը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմինիա Բաբայանը ծնվել է 1876 թվականին Վիեննայում` թիֆլիսաբնական բժիշկ, առողջաբան, մասնագիտական ձեռնարկների ու հանրամատչելի գրքերի հեղինակ Ավետիք Բաբայանի և մանկավարժ, հասարակական ու կրթական գործիչ, Թիֆլիսում առաջին հանրային ժողովրդական մանկապարտեզը բացած, Թիֆլիսի «Հայ բարեգործական ընկերության» նախագահ Սոֆյա Բաբայան-Բայանդուրյանի ընտանիքում։
Մասնագիտացել է Թիֆլիսում, Դրեզդենում, Փարիզի Ժյուլիան ակադեմիայում։ Ապրել և ստեղծագործել է Փարիզում։ Անդամակցել է ֆրանսիաբնակ հայ նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին համախմբող «Անի» (1926-1931), «Հայ ազատ արվեստագետներ» (1931-1939 թվականներ և 1945-1947 թվականներ) ստեղծագործական միավորումներին[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է դիմանկարների՝
- «Լուի Լալուա», 1926
- «Մանուել դե ֆալյա»
- «Մարգարիտ Բաբայան»
- «Արշակ Չոպանյան»
- «Սոֆի Բաբայան»
- «Արևոտ փողոց»
- «Հյուսիսային ծովափ»
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Արշակ Չոպանյան», «Սոֆի Բաբայան»)[4]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1926,1928, 1929, 1931 թվականներ)[5]։
1926 թվականի մայիսի 3-ին Փարիզի Սուրբ Գևորգ փողոցի վրա գտնվող "Comoedia" սրահում բացվել է Բաբայանի առաջին անհատական ցուցահանդեսը, որին հետևել են երեք անհատական նկարահանդեսներ 1928, 1929, 1931 թվականներին, Փարիզի "Alban", "Carmine" մասնավոր պատկերասրահներում[3]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Գիրք Դ, Հայկական կերպարվեստն արտասահմանում, Ֆրանսիա, Երևան, 1987, էջ 154-160։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 185—186.
- ↑ studio 5165m։ «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար - Դուք որոնել եք - ԲԱԲԱՅԱՆ ընտանիք»։ Վերցված է 2016-06-04
- ↑ 3,0 3,1 Մի էջ ֆրանսահայ կերպարվեստի պատմությունից, ԱՐՄԻՆԻԱ ԿԱՐԲՈՆԵԼ-ԲԱԲԱՅԱՆ(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Արմինիա Բաբայան»։ avproduction.am։ Վերցված է 2016-06-04
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 185)։ ![]() |