Մարգարիտ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարգարիտ Բաբայան (այլ կիրառումներ)
Մարգարիտ Բաբայան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1874(1874-12-24)
Գոթա, Գերմանական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1968(1968-10-18) (93 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունդաշնակահարուհի և երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ՇրջանավարտԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա

Մարգարիտ Ավետիքի Բաբայան (դեկտեմբերի 24, 1874(1874-12-24), Գոթա, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 18, 1968(1968-10-18), Փարիզ, Ֆրանսիա), հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։

Ավետիք և Սոֆյա Բաբայանների դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Բաբայանը ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896 թ.), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում:

Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով:

1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան: 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին: Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին[1][2]:

Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր։

Կոմիտասը Մարգարիտ Բաբայանի հուշերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։

Aquote1.png 1902 թվականներին էր, Թիֆլիս, երազուն ու չքնաղ գարնան մի օր, Տիրայր վարդապետը գալով մեզ մոտ հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից և կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետը ուրախությամբ պիտի երգե մեզ համար, միայն կփափագի, որ այդ լիներ մի մեծ սրահում, ոչ թե մեծ հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար»:

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից և նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում. hամարյա մթի մեջն ենք. և ահա բեմ է բարձրանում մի նիհար սևազգեստ երիտասարդ ու նստում դաշնամուրի առաջ: Խորհին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչև բարձրերը: Արցունքներս անխնա հոսում էին աչքերիցս, մինչև որ Տիրայր վարդապետը տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգևորված երաժշտին. «Բավական է, բավական, Կոմիտաս, աղջկան սպանեցի՛ր»[3]:

Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Մարգարիտ Բաբայանի մասին musicofarmenia.com կայքում
  3. Կոմիտասը Մարգարիտ Բաբայանի հուշերում