Սոֆի Էլկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆի Էլկան
շվեդերեն՝ Sophie Elkan[1]
Sophie Elkan, ca 40 år. KB.JPG
Ծնվել էհունվարի 3, 1853(1853-01-03)[2]
ԾննդավայրԳյոթեբորգ, Շվեդիա
Վախճանվել էապրիլի 5, 1921(1921-04-05)[2] (68 տարեկան)
Վախճանի վայրԳյոթեբորգ, Շվեդիա[3]
Գրական անունRust Roest
Մասնագիտությունվիպասան և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԱմուսինNathan Elkan?[4]
Commons-logo.svg Sophie Elkan Վիքիպահեստում

Սոֆի Էլկան (շվեդերեն՝ Sophie Elkan, ծննդյամբ՝ Սալոմոն, շվեդերեն՝ Salomon, հունվարի 3, 1853(1853-01-03)[2], Գյոթեբորգ, Շվեդիա - ապրիլի 5, 1921(1921-04-05)[2], Գյոթեբորգ, Շվեդիա[3]), շվեդ-հրեա գրող և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի Էլկանը ծնվել է հարուստ հրեա ծնողների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Սալոմոնը (Alexander Salomon), հարուստ վաճառական է եղել, մայրը՝ Հենրիետա Աբրահամսոնը (Henriette Abrahamson), ժամանակին Գերմանիայից գաղթել է Շվեդիա։

Սոֆին մեծացել և դաստիարակվել է խստապահանջ ծնողների բարեկեցիկ ընտանիքում։ 1872 թվականին ամուսնացել է իր զարմիկի՝ վաճառական Նաթան Էլկանի (Nathan Elkan, 1834-1879) հետ, որից ունեցել է դուստր՝ Կերսթինին (1877-1879)։ Ամուսնությունը հաջող է եղել, բայց ամուսնու և դստեր վաղաժամ մահը ողբերգական հետք է թողել նրա կյանքում։ Հետագա տարիներին Սոֆին սև սգո հագուստ է կրել։ Սոֆի Էլկանն ամուսնու մահից հետո զբաղվել է գրական գործունեությամբ, կատարել թարգմանություններ և տպագրվել պարբերականներում։ Որպես գրող առաջին անգամ հանդես է եկել 1889 թվականին։ Նրա առաջին վեպը՝ John Hall, որը հիմնված է գրողի կենսագրության վրա, հաջողություն է ունեցել։ Հետագայում Սոֆի Էլկանը հայտնի է դարձել որպես պատմավեպերի հեղինակ։

Սոֆի Էլկանը կյանքում բարեհոգի է եղել։ 1894 թվականին ծանոթացել է գրող Սելմա Լագերլյոֆի հետ և նամակագրական կապ պահպանել[5]։ 1895 թվականին երկու կին գրողները միասին ճանապարհորդել են Իտալիայում, այցելել են Եգիպտոս, Պաղեստին, Ֆրանսիա, Բելգիա և Հոլանդիա։

1921 թվականի ապրիլի 5-ին Սոֆի Էլկանի մահից հետո Լագերլյոֆը ժառանգել է նրա անձնական իրերը, որոնք նա օգտագործել է իր տան սենյակը զարդարելու համար։

2008 թվականին Շվեդիայում հեռուստատեսային ֆիլմ է նկարահանվել Սելմա Լագերլյոֆի, Վալբորգ Օլանդերի և Սոֆի Էլկանի հարաբերությունների մասին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Սոֆի Էլկանի շվեդական Գյոթեբորգ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է նրա անունով՝ Sophie Elkans gata։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dur och moll: skizzer och berättelser. Visby: Gotlands Allehandas tr. 1889. Libris 3112850
  • Med sordin : Skisser och novelletter. Visby. 1891. Libris 14610717
  • Rika flickor: berättelse. Stockholm: Fr. Skoglund i distr. 1893. Libris 1622269
  • Säfve, Kurt & C:o: nutidsberättelse. Stockholm: Skoglund (distr.). 1894. Libris 1622270
  • Skiftande stämningar: ett novellhäfte. Visby. 1896. Libris 10149711
  • John Hall: en historia från det gamla Göteborg. Stockholm: Bonnier. 1899. Libris 1662766
  • Drömmen om österlandet. Nordiskt familjebibliotek, 99-3140236-9 ; 10. Stockholm: Bonnier. 1901. Libris 834345
  • Konungen: en sannsaga. Stockholm: Bonnier. 1904. Libris 1726457
  • Konungen i landsflykt: en sannsaga. Stockholm: Bonnier. 1906. Libris 8223901
  • Från östan och västan: en novellbok. Stockholm: Bonnier. 1908. Libris 1612943
  • Anckarström : en historia från idyllens och revolutionernas tidehvarf.. Stockholm: Bonnier. 1910

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Du lär mig att bli fri: Selma Lagerlöf skriver till Sophie Elkan. Stockholm: Bonnier i samarbete med Selma Lagerlöf-sällsk. 1992. Libris 7148844. ISBN 91-0-055397-2 Utgivare: Ying Toijer-Nilsson.
  • Heggestad, Eva (1991). Fången och fri: 1880-talets svenska kvinnliga författare om hemmet, yrkeslivet och konstnärskapet. Uppsala: Avd. för litteratursociologi vid Litteraturvetenskapliga institutionen, Univ. Libris 7746142. ISBN 91-85178-19-5
  • Sophie Elkan i Nordisk familjebok (andra upplagan, 1907)
  • Svenskt författarlexikon: biobibliografisk handbok till Sveriges moderna litteratur. [1, 1900–1940]. Stockholm: Rabén & Sjögren. 1942. sid. 183-184. Libris 113133

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sophie Elkan (f. Salomon) (швед.) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119138190 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Biographical Dictionary of Swedish Women, Svenskt kvinnobiografiskt lexikon (швед.) / M. Sjöberg, L. LarssonGöteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  5. Du lär mig att bli fri: Selma Lagerlöf skriver till Sophie Elkan. Stockholm: Bonnier i samarbete med Selma Lagerlöf-sällsk. 1992. Libris 7148844. 91-0-055397-2 Utgivare: Ying Toijer-Nilsson.