Սուրբ ընտանիք (նկար)
Սուրբ ընտանիք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բերնար վան Օրլի[1] |
տարի | 1522[2] |
բարձրություն | 90 սանտիմետր[2] |
լայնություն | 74 սանտիմետր[2] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Պրադո թանգարան[2] |
հավաքածու | Պրադո թանգարան[2] |
հիմնական թեմա | Սուրբ ընտանիք |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Սուրբ ընտանիք» (իսպ.՝ La Sagrada Familia), ֆլամանդացի գեղանկարիչ Բերնար վան Օրլիի նկար, ստեղծված 1522 թվականին։ Նկարը գտնվում է Պրադոյի թանգարանում[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերնար վան Օրլին Բրյուսելում ծանոթացել էր Ռաֆայելի «Գործք առաքելոց» գոբելենի էսքիզին և այս աշխատանքում ակնհայտ են իտալական դասականության ազդեցությունը և՛ նկարի կոմպոզիցիայի, և՛ ստորագրության վրա, որն արվել է ոչ թե ռոմանական այլ գոթական տառերով[4]։
Սուրբ ընտանիքը պատկերված է սենյակում, իսկ բաց լուսամուտից երևում է ափամերձ բնապատկերը։ Մանուկ Քրիստոսը խաղում է Տիրամոր հետ, իսկ սուրբ Հովսեփի ձեռքին խնձոր է, որը խորհրդանշում է Եդեմական պարտեզը և Մարիամին՝ նոր Եվայի կերպարում[4]։ Հրեշտակներից մեկը Մարիամին թագադրում է Երկնային Թագուհու թագով, իսկ մյուսը մատուցում է ծաղիկներով լի զամբյուղ, որը խորհրդանշում է Խաչի չարչարանքները, որոնք Հիսուսը պիտի կրեր մարդկության մեղքերի թողության համար։ Սուրբ Հովսեփը պատկերվել է ստվերում և երկրորդ պլանում[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Национальный музей Прадо. Путеводитель по Прадо = Museo Nacional del Prado. — Издание 6-е, исправленное. — Мадрид: Museo Nacional del Prado, 2019. — С. 340. — 477 с. — ISBN 978-84-8480-352-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/47653
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-holy-family/bb7161f8-db31-4910-ac99-93656a62b249
- ↑ «Святое семейство», Бернарт ван Орлей, 1522 на сайте музея Прадо(իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Путеводитель по Прадо, 2019, էջ 340
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սուրբ ընտանիք» Պրադո թանգարան (իսպ.)