Բերնար վան Օրլի
Բերնար վան Օրլի հոլ.՝ Bernard van Orley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1488[1] |
Ծննդավայր | Բրյուսել, Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մահացել է | հունվարի 6, 1541[2] |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա[3] |
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Ազդվել է | Յան վան Էյկ |
Երկեր | Տիրամայրը մանկան հետ, Վերջին դատաստան և հուղարկավորում և Անծանոթի և նրա կնոջ դիմանկարը |
Մասնագիտություն | նկարիչ |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Անդամություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
![]() |
Բերնար վան Օրլի, նաև հայտնի որպես Բարեն վան Օրլի, Բերնար Բրյուսելցի (Bernard, Barend, Bernaert или Bernart van Orley) (մոտ 1488[1], Բրյուսել, Հաբսբուրգյան Նիդերլանդներ - հունվարի 6, 1541[2], Բրյուսել, Բելգիա[3]), հոլանդացի գեղանկարիչ, նկարիչ, գծանկարիչ, օֆորտիստ։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերնար վան Օրլին ծնվել է Բրյուսելում՝ մոտավորապես 1488 թվականին։ Նկարել սովորել է հորից՝ Վալենտայն վան Օրլիից։ Պատանի հասակում հայրենի Բրյուսելից տեղափոխվել է Հռոմ։
1509-1515 թվականներին ճամփորդել է Իտալիայում։ Հռոմում կարողացել է սովորել Ռաֆայելի մոտ, կրել է XVI դարի Հռոմեական կլասիցիզմի հիմնադիր հռչակավոր նկարչի ազդեցությունը։ Այդ պատճառով վան Օրլիի արվեստը կրում է հոլանդական ռոմանիզմի ազդեցությունը։
1515 թվականին Նիդերլանդներ վերադառնալուց հետո եղել է իսպանական Նիդերլանդների փոխարքա Մարգարիտա Ավստրիացու, իսկ 1519 թվականից՝ Կառլոս V կայսեր պալատական նկարիչը։ Լև Х Պապի հանձնարարությամբ՝ Պիտեր վան Ալստի հետ միասին, գլխավորել է «Սուրբ առաքյալների գործերը» հայտնի գոբելենների շարքի ստեղծումը՝ ըստ Ռաֆայելի գծագրերի[4]։ Բացի այդ, վան Օրլին անձամբ զբաղվել է նաև «Կայսր Մաքսիմիլիանի որսորդությունը» (Լուվր) և «Աբրահամի վարքը» (Հեմպտոն Կորդ, Լոնդոն) գոբելենների գծագրական աշխատանքներով։ Ստեղծել է «Կայսր Կառլոս V-ը և քույրը՝ Մարիա Հունգարացին» նկարը՝ Բրյուսելի մայր տաճարի լուսամուտները զարդանկարելու համար։ Օրլի ազգանվամբ հայտնի են մի շարք հոլանդացի նկարիչներ[5]։
Նկարիչը մահացել է 1541 թվականին՝ Բրյուսելում[6];
Հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սուրբ Թովմասի և Մատթեոսի խորանը» ,մոտ․ 1512—1515թթ․, Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)
- «Մարգարիտա վան Օստերվիկի դիմանկարը»
- «Տիրամայրը մանկան հետ», մոտ․ 1515
- «Ժորիս վան Ցելլեի դիմանկարը», 1519
- «Կայսր Կառլոս V-ի դիմանկարը», 1519—1520, Կերպարվեստի թանգարան (Բուդապեշտ)
- «Հնազանդության առաքինություն», 1521
- «Սուրբ ընտանիք», 1522, Պրադո թանգարան (Մադրիդ)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мировое искусство (Мастера Северного Возрождения) / Сост. И. Г. Мосин. — Санкт-Петербург: «ООО СЗКЄО «Кристалл», 2006. — С. 58. — 176 с. — ISBN 5-9603-0038-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00133478
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ Власов В. Г. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 3. — Словарь имен, 1997. — С. 123
- ↑ Neues allgemeines Künstler-Lexicon; oder Nachrichten von dem Leben und den Werken der Maler, Bildhauer, Baumeister, Kupferstecher etc. Bearb. von Dr. G. K. Nagler. München, E.A. Fleischmann, 1835—1852
- ↑ Мосин, 2006, էջ 58
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- At Artcyclopedia
- «Орлей, Барент»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|