Սուրբ ընտանիք (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ ընտանիք
տեսակգեղանկար
նկարիչԲերնար վան Օրլի[1]
տարի1522[2]
բարձրություն90 սանտիմետր[2]
լայնություն74 սանտիմետր[2]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էՊրադո թանգարան[2]
հավաքածուՊրադո թանգարան[2]
հիմնական թեմաՍուրբ ընտանիք
կայք
Ծանոթագրություններ

«Սուրբ ընտանիք» (իսպ.՝ La Sagrada Familia), ֆլամանդացի գեղանկարիչ Բերնար վան Օրլիի նկար, ստեղծված 1522 թվականին։ Նկարը գտնվում է Պրադոյի թանգարանում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնար վան Օրլին Բրյուսելում ծանոթացել էր Ռաֆայելի «Գործք առաքելոց» գոբելենի էսքիզին և այս աշխատանքում ակնհայտ են իտալական դասականության ազդեցությունը և՛ նկարի կոմպոզիցիայի, և՛ ստորագրության վրա, որն արվել է ոչ թե ռոմանական այլ գոթական տառերով[4]։

Սուրբ ընտանիքը պատկերված է սենյակում, իսկ բաց լուսամուտից երևում է ափամերձ բնապատկերը։ Մանուկ Քրիստոսը խաղում է Տիրամոր հետ, իսկ սուրբ Հովսեփի ձեռքին խնձոր է, որը խորհրդանշում է Եդեմական պարտեզը և Մարիամին՝ նոր Եվայի կերպարում[4]։ Հրեշտակներից մեկը Մարիամին թագադրում է Երկնային Թագուհու թագով, իսկ մյուսը մատուցում է ծաղիկներով լի զամբյուղ, որը խորհրդանշում է Խաչի չարչարանքները, որոնք Հիսուսը պիտի կրեր մարդկության մեղքերի թողության համար։ Սուրբ Հովսեփը պատկերվել է ստվերում և երկրորդ պլանում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальный музей Прадо. Путеводитель по Прадо = Museo Nacional del Prado. — Издание 6-е, исправленное. — Мадрид: Museo Nacional del Prado, 2019. — С. 340. — 477 с. — ISBN 978-84-8480-352-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]