Սուրբ Անտոն եկեղեցի (Էզինո Լարիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Անտոն եկեղեցի (Էզինո Լարիո)


ՏեղադրությունԷզինո Լարիո
ԱշխարհԵվրոպա
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿրոնադավանանքԿաթոլիկ
Ճարտարապետություն
Կարգավիճակկանգուն
Կառուցման սկիզբ16-րդ դար
Վիքիպահեստում

Սուրբ Անտոն եկեղեցի (իտալ.՝ Chiesa di Sant'Antonio abate[1]), եկեղեցի Իտալիայի Լոմբարդիա մարզի Լեքո գավառի Էզինո Լարիո կոմունայում։ Համարվում է Սուրբ Վիկտոր եկեղեցու մաս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Անտոն եկեղեցին գտնվում է Վերին Էզինոյում, կառուցվել է 16-րդ դարում, օծվել է 1561 թվականին։ Վերանորոգվել է մեկ դար հետո և կրկին բացվել 1662 թվականին։ Կառույցը միանավ եկեղեցի է, ավարտվում է բազմանկյուն խորանով։ Ունի 17-րդ դարի կեսերին կառուցված երկու կողմնակի կապելլաներ. աջակողմյան կառույցը նվիրված է Սուրբ Անտոնին, զարդարված է ստուկկոներով, որոնք շրջանակում են սրբի փայտե արձանիկը, պատին կան սրբի պատմությունը պատվող չորս պատկերազարդ նկարներ, իսկ կամարը պատված է հրեշտակների ֆրեսկոներով։ Ձախակողմյան կապելլան կառուցվել է 1691 թվականին և նվիրված է Սուրբ Հովսեփին։ Այստեղ են գտնվում «Խաչելություն» և «Փախուստ Եգիպտոսից» կտավները, կամարը պատված է Սուրբ Հովսեփի և հրեշտակների որմնանկարներով[1]։

Գլխավոր խորանը պատված է 16-րդ դարի վերջում ստեղծված ռետաբլոյով (իսպ.՝ retablo), որտեղ պատկերված են Սուրբ Մարիամը երեխայի հետ Սուրբ Անտոնի և Սուրբ Սեբաստիանի միջև։ Սրբարանին կից գեղանկարները ներկայացնում են Սուրբ Անտոնի պատմությունը[1]։

Շենքի ճակատային նախամուտքն ունի 1703 թվականին կառուցված ջերմային պատուհան, իսկ երգչախմբի փայտե դասը թվագրվում է 1793 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Chiesa di Sant'Antonio». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.