Սուրբ Վիկտոր եկեղեցի (Էզինո Լարիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Վիկտոր եկեղեցի (Էզինո Լարիո)


ՏեղադրությունԷզինո Լարիո
ԱշխարհԵվրոպա
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿրոնադավանանքԿաթոլիկ
Ճարտարապետություն
Կարգավիճակկանգուն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Վիքիպահեստում

Սուրբ Վիկտոր եկեղեցի (իտալ.՝ Chiesa di San Vittore), հռոմեական կաթոլիկ եկեղեցու Միլանի արքեպիսկոպոսության ծխական եկեղեցի Իտալիայի Լոմբարդիա մարզի Լեքո գավառի Էզինո Լարիո կոմունայում։ Տեղակայված է ապառաժի վրա։ Եկեղեցին նվիրված է Վիկտոր Մավրին, ով մահացել է Միլանում մոտ 303 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վիկտոր եկեղեցին թվագրվում է 15-րդ դարին, սակայն եկեղեցու պատմությունն սկսվում է 13-րդ դարից։ 14-րդ դարում այն անցել է Պերլեդո կոմունայի ենթակայության ներքո, սակայն 1455 թվականին տարանջատվել է նրանից։ 19-րդ դարում ընդգրկվել է Պերլեդոյի ծխական փոխանորդության ներքո՝ դրա կազմում գործելով մինչև 1971 թվականը, այնուհետև անցել Ալտո Լարիոյի "zona pastorale III di Lecco" ավագ քահանայի ենթակայության ներքո[1]։ 1552 թվականին եկեղեցում ստեղծվել է Սուրբ հաղորդության եղբայրությունը, 1662 թվականին՝ Holy Rosary (Սուրբ Ռոզարի) եղբայրությունը, որի արքեպիսկոպոս Բենեդետո Էրբա Օդեսկալչին եղբայրությանը միացել է 1722 թվականին[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արտաքին տեսքը և զանգակատունը

Ներկայիս եկեղեցին համարվում է ժամանակի ընթացքում մի շարք հաջորդական ընդլայնումների և փոփոխությունների արդյունք, որոնցից առաջինը թվագրվում է 1520 թվականին[3]։ 1849 թվականին վերականգնվել է զանգակատունը՝ ստանալով իր ներկայիս տեսքը։ 1888-1990 թվականներին կատարվել են արտաքին տեսքի բարեփոխումներ[4]։ Քանդակագործ Դինո Բոլարբետիի ստեղծած մուտքի բրոնզե քանդակներով դուռը տեղադրվել է 1947 թվականին։ Գլխավոր մուտքի բրոնզե կիսալուսնի հեղինակը Միքելե Վեդանին է, այն ներկայացնում է Gloria di San Vittore a cavallo[3]: Կառույցի ճակատային վերջին բարեփոխումները կատարվել են 2009 թվականին[3]։

Ներքին հարդարանքներ

16-17-րդ դարերում ավելացվել է անվակունդը, 1770-1780 թվականներին կատարվել են այլ ավելացումներ։ Փայտե դռան շրջանակը փորագրվել է 1654 թվականին[3]։ Ընկուզենու փայտից մկրտարանը թվագրվում է 1570 թվական։ Բարոկկո ոճի ձեռքի աշխատանքները կատարել է ծխական քահանա Պիտեր Գարգանիկոն 17-րդ դարում։ Այդ հարդարանքներից են խորանի պահարանները, ավազանը, խոստովանարանը, երգչախմբի երգեհոնը, որմնանկարները։ 1665-1685 թվականներին ստեղծված փայտե աշխատանքների մեծ մասը դեռևս պահպանվել են եկեղեցում[4]։ Խորանի առաստաղին պատկերված է Սուրբ Մարիամի համբարձումը, որի վրա առկա է Ջուզեպպե Անտոնիո Կաստելիի ստորագրությունը։ Մյուս որմնանկարներում պատկերված են ավետարանականներ, Սուրբ Լուսիան, Ագաթան, Ագնեսը, Կատերինը[3]։ Ներկայիս մարմարյա բեմը ստեղծել է Անտոնիո Ալբինոլա Վիջուն 18-րդ դարում՝ փոխարինելով ընկուզենու փայտից պատրաստված բեմին[4]։ Պրեստբիտերականության երկու կողմերում պատկերված են Սուրբ Վիկտորն ու Տիրամայր Ռոզարին։ Ձախակողմյան Սան Կառլո բեմը կառուցել է Գաբրիո Բրուտանին 19-րդ դարում[4]։ Երկու գոբելենները պատկերում են Հովհաննես Մկրտչի ծնունդն ու Սուրբ Անտոնիոյին և հանդիսանում են Էզինո Լարիոյի գոբելենի դպրոցի (Scuola degli arazzi di Esino Lario) ստեղծած աշխատանքներից[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Parrocchia di San Vittoresec. XV - [1989]» (Italian). Lombardia Beni Culturali. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Confraternita del Santissimo Sacramento1552 - sec. XVIII» (Italian). Lombardia Beni Culturali. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Esino Lario - Chiesa parrochiale di San Vittore» (Italian). Proloco Lario Orientale. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Chiesa di San Vittore» (Italian). Progetto della Comunità Montana Valsassina Valvarrone Val d'Esino Riviera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)