Jump to content

Սուսաննա Մյալկկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսաննա Մյալկկի
Բնօրինակ անունֆիններեն՝ Susanna Mälkki
Ի ծնե անունֆիններեն՝ Susanna Ulla Marjukka Mälkki
Ծնվել էմարտի 13, 1969(1969-03-13)[1][2] (55 տարեկան)
Հելսինկի, Ֆինլանդիա[3]
Երկիր Ֆինլանդիա
Մասնագիտությունդիրիժոր և թավջութակահար
Գործիքներթավջութակ
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա (1994), Սիբելիուս ակադեմիա (1995) և Սիբելիուս ակադեմիա (1998)
Պարգևներ
Կայքsusannamalkki.com
 Susanna Mälkki Վիքիպահեստում

Սուսաննա Մյալկկին (մարտի 13, 1969(1969-03-13)[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա[3]), ֆինն դիրիժոր և թավջութակահար։ Պիրկկո Լիզա Վայնիոյի և գիտնական Պենտտի Մյալկկի դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյալկկին պատանեկության տարիներին սովորել նվագել դաշնամուր, ջութակ և թավջութակ[6]։ Վերջիվերջո իր ուսումը կենտրոնացրել է թավջութակի վրա.[7]: Սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում։ 1998 թվականին Քարնեգի հոլում մասնակցել է «Սիբելիուսի» ակադեմիայի դիրիժորների սեմինարին։

1994 թվականին Մյալկկին «Tulku» թավջութակի ազգային մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 1995-1998 թվականներին «Գյոթեբորգի» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր թավջութակահարն էր։ 2002-2005 թվականներին Սուսաննան «Սթավանգերի» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր[8]։

2004 թվականի օգոստոսին կայացաել է նրա նորամուտը «InterContemporain» անսամբլի հետ Հարիսոն Բիրթվիսթլի ծրագրի շրաջանակներում՝ Լյուցեռնեի փառատոնում։ 2006 թվականին Սուսաննան դարձել է «EIC's Music» -ի տնօրեն՝ դառնալով միակ կինը, որը երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2013 թվականը։ Այնուհետև նա բնակություն է հաստատել Փարիզում (Ֆրանսիա)[9]։ Մյալկկին համարվում է ժամանակակից երաժշտության լավագույն մասնագետներից մեկը[10][11][12]։

2011 թվականին Մյալկկին Միլանի Լա Սկալա օպերային դահլիճում մասնակցեց Լուկա Ֆրանչեսկկոյի «Quartett» օպերայի համաշխարհային պրեմիերային։

Եվրոպայից դուրս Մյալկկին ելույթներ է ունեցել Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբում որպես դիրիժոր։ Ելույթներ է ունեցել նաև Հյուսիսային Ամերիկայում։ 2007 թվականի փետրվարին «Սենթ Լուիս» սիմֆոնիկ նվագախմբում կրկին հանդես եկավ որպես դիրիժոր։ 2010 թվականին ելույթով հանդես եկավ նաև «Լոս Անջելես» սիմֆոնիկ նվագախմբում։ 2016 թվականի ապրիլին նվագախումբը հայտարարեց Մյալկկիի նոր նշանակման մասին։ Նա, մինչև 2017-2018 թվականները զբաղեցրեց գլխավոր դիրիժորի պաշտոնը[13] : 2013-ի մայիսին նշանակվել է Գյուլբենկյան նվագախմբի գլխավոր դիրիժոր, նախնական պայմանագրով 3 տարի ժամկետով (գործնականում` 2013 թվականի հուլիսին)[14]։ 2014-ի սեպտեմբերին նա նշանակվել է Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի հաջորդ գլխավոր դիրիժոր` մինչեւ 2016-ի աշուն (3 տարվա նախնական պայմանագիր)։ Նա առաջին կին դիրիժորն է, որը նշանակվել է այս պաշտոնում։ 2017-ի հոկտեմբերին Հելսինկյան ֆիլհարմոնիկը հայտարարել է, որ մինչև 2021 թվականը կերկարաձգի իր գլխավոր դիրիժորի պայմանագրի ժամկետը[15]։ 2019 թվականի հունիսին նվագախումբը հայտարարել է իր գլխավոր դիրիժորի հետագա երկարաձգման մասին՝ մինչև 2023 թվականը։

Մյալկկին ձայնագրել է Stuart MacRae-ի երկու աշխատանք՝ «NMC» ալբոմի համար, երկու տեսարան՝ «Ուգոլինոյի» և «Մոտուսի» մահից[16][17]։ «EIC»- ի հետ նա իրականացրել է երաժշտության ձայնագրություններ՝ Բրունո Մանտովանիի, Լուչա Ֆրանչեսկոնիի, Ֆիլիպ Մանուրիի, Մայքլ Ջարելլի, Պիեռ Յոդլովսկիի և Յան Ռոբինի հետ, բոլորն էլ Կայիրոսի ալբոմի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Blumberg N. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. https://www.legiondhonneur.fr/sites/default/files/promotion/lh20160101_1.pdf
  5. 06.12.2024 Itsenäisyyspäivä – Självständighetsdagen 06.12.2024 - Ritarikunnat (фин.) — 2024.
  6. Zachary Woolfe (2015 թ․ մայիսի 15). «Susanna Malkki's Wide Appeal on Both Sides of the Atlantic». New York Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Andrew Clark, "Idealist with a determined streak", Financial Times, 1 March 2005.
  8. Allan Kozinn (2005 թ․ հունիսի 11). «Arts, Briefly": "On the Conductorial Front». New York Times. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  9. Guy Dammann (2005 թ․ փետրվարի 6). «Interview: Finnish conductor Susanna Mälkki». Financial Times. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. Andrew Clements (2001 թ․ մարտի 27). «BCMG/Malkki (CBSO Centre, Birmingham)». The Guardian. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  11. Alfred Hickling (2002 թ․ փետրվարի 1). «Gribbin premiere (All Saints Church, Newcastle)». The Guardian. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  12. Rian Evans (2005 թ․ մարտի 8). «BCMG/Malkki (CBSO Centre, Birmingham)». The Guardian. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  13. «The Los Angeles Philharmonic Association Appoints Susanna Mälkki As Principal Guest Conductor» (Press release). Los Angeles Philharmonic. 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  14. «Susanna Mälkki Appointed Principal Guest Conductor of Orquestra Gulbenkian» (Press release). Gulbenkian Música. 2013 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  15. «Susanna Mälkki to continue as Chief Conductor of the Helsinki Philharmonic Orchestra» (Press release). Helsinki Philharmonic Orchestra. 2017 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. Andrew Clements (2006 թ․ օգոստոսի 31). «MacRae: Violin Concerto; Two Scenes From the Death of Count Ugolino; Motus, etc, Tetzlaff/BBCSSO/Volkov/Lixenberg/Birmingham Contemporary Music Group/ Mälkki». The Guardian. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.
  17. Steve Smith (2009 թ․ մայիսի 11). «Past Meets Present With Blurred Colors and Frenetic Rhythms». New York Times. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Մյալկկի» հոդվածին։