Սուսանա Խիմենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսանա Խիմենես
իսպ.՝ Susana Giménez
Ծնվել էհունվարի 29, 1941(1941-01-29)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հաղորդավար, մոդել և գործարար
Համատեղ ապրող(ներ)Կառլոս Ռոկե Մոնսոն
Պարգևներ և մրցանակներ

Մարիա Սուսանա Խիմենես Աուբերտ (իսպ.՝ María Susana Giménez Aubert; հունվարի 29, 1941(1941-01-29)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և մոդել։ 1987 թվականից արգենտինական հեռուստատեսությամբ վարում է Susana Giménez թոք-շոուն (նախկինում կոչվում էր Hola Susana):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլմեսում Խիմենեսը ստացել է մանկավարժական կրթություն՝ տարրական դասարանների ուսուցիչ մասնագիտությամբ։ Մինչ հայտնի դառնալը քարտուղարուհի է աշխատել խոշոր գործարանում։ 1960-ական թվականների կեսերին Սուսանան սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել, նկարահանվում էր գովազդում, հայտնվում էր ամսագրերի շապիկներին։ 1968 թվականին տեղի ունեցավ նրա մուտքը կինո. փոքր դերեր էր խաղում կինոկատակերգություններում։ 1970 թվականին Խիմենեսը միացավ Matrimonios y algo más հեռուստատեսային սքեթչ-շոուի դերասանական կազմին և նշանավորվեց «Մարտին Ֆիեռո» հեռուստատեսային մրցանակի ստացումով որպես լավագույն առաջնելույթ ունեցած դերասանուհի։ 1970-ական թվականներին նա շատ է նկարահանվում ֆիլմերում և խաղում թատրոնում։ 1980-ական թվականների սկզբների Խիմենեսը վերադարձավ հեռուստատեսություն՝ Ալբերտո Օլմեյդոյի հետ դառնալով El Trece ալիքի «Ալբերտո և Սուսանա» սքեթչ-շոուի գլխավոր աստղը։ Բայց ցածր վարկանիշի պատճառով հաղորդումը հենց առաջին եթերաշրջանից հետո փակվեց։ Դրանից հետո Խիմենեսը կրկին կենտրոնացավ կինոյի և թատրոնի ուղղությամբ։

1987 թվականին Սուսանան դարձավ Hola Susana թոք-շոուի հաղորդավարը, որը Կառա Ռաֆայելայի Pronto Raffaella? (Իտալիայում և Իսպանիայում) և Օփրա Ուինֆրի[2] (ԱՄՆ) հանրաճանաչ շոուների նմանատիպն էր։ Հաղորդումն ի սկզբանե հեռարձակվում էր ATP ալիքով, այնուհետև անցավ Canal 9, իսկ 1992 թվականից հեռարձակվում է Արգենտինայի խոշորագույն Telefe հեռուստաալիքով։ Շոուն նաև հեռարձակվում է Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ 1994 թվականից հաղորդումը եթեր հեռարձակվեց փրայմ-թայմին, իսկ 1998 թվականին փոխեց անվանումը Susana Giménez անվանումով։ Բազմիցս շոուն և Սուսանա Խիմենեսը՝ որպես հաղորդավարուհի, արժանացել են «Մարտին Ֆիեռո» հեռուստատեսային մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
  2. «'I will never go back to Manchester,' says City's Argentine star Carlos Tevez – on £286,000 a week»։ Daily Mail։ June 4, 2011։ Վերցված է 2012-05-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]