Կառլոս Ռոկե Մոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Ռոկե Մոնսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Escopeta
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ և կինոդերասան
Երկիր՝ Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 7, 1942(1942-08-07)[1][2]
Ծննդավայր՝Սանտա Ֆե, Արգենտինա
Մահվան ամսաթիվ՝հունվարի 8, 1995(1995-01-08)[1][2] (52 տարեկան)
Մահվան վայր՝Santa Rosa de Calchines, Գարայ, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
181 սանտիմետր
Քաշ՝80 կիլոգրամ

Կառլոս Ռոկե Մոնսոն (իսպ.՝ Carlos Roque Monzón, օգոստոսի 7, 1942(1942-08-07)[1][2], Սանտա Ֆե, Արգենտինա - հունվարի 8, 1995(1995-01-08)[1][2], Santa Rosa de Calchines, Գարայ, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն (WBC, 1970-1974, 1976-1977, WBA, 1970-1977), հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը 14 անգամ[3]։ Միավորված չեմպիոնի տիտղոսի համար մարտերում հաղթանակների քանակի առումով գրավում է 5-րդ տեղը՝ անկախ քաշային կարգից։ Համարվում է արգենտինացի մեծագույն մարզիկներից մեկը։ Երբեք նոկաուտի չի ենթարկվել, իր կարիերայի սկզբում մեկուկես տարվա ընթացքում ստացել է երեք պարտություն միավորներով, բռնցքամարտիկի իր հետագա կարիերայի 12 տարիների և 9 ամիսների ընթացքում նա ոչ մի մարտում չի պարտվել։ Շնորհիվ իր կոլորիտային, էքսպրեսիվ տիպի անհատականության, նա հայտնի էր ոչ միայն ռինգում իր հաղթանակներով, այլ նաև ռինգից դուրս իր արտասովոր արարքներով, չպատճառաբանված ագրեսիայի բռնկումներով, բարկության պահին պապարացիներին, ինչպես նաև իր ընկերուհիներին ծեծի ենթարկելով։ Նրանցից մեկի ժամանակ նրա ձեռքը վիրավորվել է ատրճանակի կրակոցից, գնդակը երբեք չի հանվել, ինչը չի խանգարել, որ Մոնսոնը անցկացնի ևս ութ չեմպիոնական մարտեր` իր տիտղոսները պաշտպանելու և հաղթել բոլոր ութում (ավելին, դրանցից չորսը` վաղ նոկաուտով)[4]։

Կառլոս Մոնսոնն ավարտել է իր մասնագիտական կարիերան 1977 թվականին։ 1989 թվականին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ իր կնոջ սպանության համար[5]։ 1995 թվականին նա մահացել է ավտովթարի հետևանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]