Jump to content

Սուազի սու Մոնմորանսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սուազի սու Մոնմորանսի
ֆր.՝ Soisy-sous-Montmorency[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա և Ուազա, Վալ-դը-Ուազ և arrondissement of Sarcelles?
Մակերես3,98 կմ²
ԲԾՄ140 մետր, 39 մետր, 66 մետր
Բնակչություն18 068 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95230[3]
Պաշտոնական կայքsoisy-sous-montmorency.fr(ֆր.)
Սուազի սու Մոնմորանսի (Ֆրանսիա)##
Սուազի սու Մոնմորանսի (Ֆրանսիա)

Սուազի սու Մոնմորանսի (ֆր.՝ Soisy-sous-Montmorency), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 19 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17 483[5]:

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Soziacum, Choisiacum, Sosiacum in Francia, Soisiaco՝ 1110 թվականին[6], Soisi՝ 1205-ին[7], Sosoi՝ 1293-ին, այնուհետև՝ Soisy sous Enghien[8]:

Ուսումնասիրողների կարծիքով բնակավայրի անվանման հիմքում ընկած է Sosius անձնանունը (ենթադրվում է, որ այդ անունն է կրել միջնադարում այս տարածքներին տիրած ազնվականը՝ հանրահայտ Մոնմորանսի տոհմի ներկայացուցիչը)[9]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 11 275 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 8.494-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 75,3 տոկոս՝ 1999 թվականի 73,1 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2781 անձանցից 1205-ը սովորողներ էին, 718-ը՝ թոշակառուներ, 858-ը չէին աշխատում այլ պատճառներով[10]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 7176 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 23 241 եվրո[11]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (Cassini[12] и INSEE[13]):

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտեմբ Տարեկան
Ամսվա առավել. ջերմ. (°C) 6 7 11 14 18 21 24 24 21 15 9 7 14,8
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) 1 1 3 6 9 12 14 14 11 8 4 2 7,1
Միջին ջերմաստ. (°C) 4 4 7 10 14 17 19 19 16 12 7 5 11,2
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[14]

Քաղաքին առնչված անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբբա Դոմինիկ-Շառլ Նիկոլ (1758-1835), մանկավարժ, լուսավորիչ, ակադեմիայի ռեկտոր, Լուի XVIII-ի քահանան, Օդեսայում Ռիշելիեի անվան լիցեյի հիմնադիրը
  • Արիստիդ Բրիան (1862-1932), ֆրանսիացի պետական գործիչ, դիվանագետ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Միստենգետ, իրական անունը՝ Ժաննա Ֆլորենտինա Բուրժուա (ֆր.՝ Jeanne Florentine Bourgeois), (1875-1956), ֆրանսիացի հայտնի երգչուհի, կինոյի դերասանուհի, կոնֆերանսիե-ծաղրածու։ Եղել է իր ժամանակների ամենաբարձր վարձատրվող էստրադային դերասանուհին։
  • Շառլ Գոդֆրուա (1888-1958), օդաչու. 1919 թվականի օգոստոսի 7-ին իր օդանավով թռել է Փարիզի Հաղթակամարի տակով։ Նրա պատվին հուշասյուն է կանգնեցվել[15]։
  • Ռայմոնդ Օբրաք (1914-2012), Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավար. Սուազի սու Մոնմորանսիում ապրելու ժամանակ՝ 1946 թ. իր տանը հյուրընկալել է Վիետնամի ղեկավար Հո Շի Մինին[16][17]։
  • Ժորժ Դելերյու (1925-1992), կոմպոզիտոր, որին շնորհվել է «Կինոյի Մոցարտ» պատվանունը

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Նեկարի Ֆրայբերգ, Գերմանիա, 1984 թվականից

2000 թվականի մայիսի 8-ից «Սուազի սու Մոնմորանսի» անունն է կրում Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի նավերից մեկը[18]։

Հիմնականում Սուազի սու Մոնմորանսիում է 1962 թվականին նկարահանվել Ժիլ Գրանժիեի «Էպսոմցի ջենտլմենը» («Le Gentleman d'Epsom») գեղարվեստական կինոնկարը՝ Ժան Գաբենի և Ժան Լեֆևրի մասնակցությամբ[19]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jacques Hennequin, Soisy – promenade dans le passé, Éditions du Valhermeil, 1994
  • Michel Rival, Le Refoulons ou le chemin de fer d’Enghien à Montmorency, Éditions du Valhermeil, Auvers-sur-Oise, 1989
  • Charles Lefeuve, Histoire de la vallée de Montmorency. Le tour de la vallée, 1856, réédition du Cercle historique et archéologique d’Eaubonne et de la vallée de Montmorency en 1984

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. Dans une charte de 1110, par laquelle Bouchard III de Montmorency donne à l’abbaye Saint-Florent de Saumur le four banal de Soisy.
  7. Ernest Nègre, Toponymie générale de la France - Page 589
  8. Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  9. M. Mulon, Noms de lieux d’Ile-de-France. Introduction à la toponymie, Ed. Bonneton, 1997, p. 62.
  10. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  12. http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
  13. INSEE: Population depuis le recensement de 1962
  14. L'aéroport de Paris-Charles-de-Gaulle distant de Կաղապար:Unité à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.
  15. RMN - Les débuts de l'aviation : Charles Godefroy.
  16. Le Parisien du 8 mai 2007
  17. Le courrier du Vietnam
  18. Soisy-sous-Montmorency Արխիվացված 2020-09-21 Wayback Machine sur le site de l'association des villes marraines des forces armées.
  19. | auteur=Comité du tourisme et des loisirs du Val-d'Oise | titre=Val-d'Oise - terre de tournages | pages totales=120 | passage=90-91 | lire en ligne=http://www.valdoise-tourisme.com/fr/val-d-oise/documents/Terre-de-tournage-light.pdf Արխիվացված 2013-10-06 Wayback Machine | consulté le=18 novembre 2012}}.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուազի սու Մոնմորանսի» հոդվածին։