Հայկական կինոհամերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական կինոհամերգ (այլ կիրառումներ)
Հայկական կինոհամերգ (Սովետական Հայաստանի արվեստի վարպետների համերգը)
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԺանրԵրաժշտական
Թվական1954
ՌեժիսորԳրիգորի Սարկիսով
Պրոդյուսերգլխավոր ադմինիստրատոր՝
Սցենարի հեղինակԱրմեն Գուլակյան
Ստեփան Կևորկով
ՕպերատորՍարգիս Գևորգյան
Պ. Գալստյան
ԵրաժշտությունԱլեքսանդր Սպենդիարյան
Հարո Ստեփանյան
Արմեն Տիգրանյան
Տիգրան Չուխաջյան
Արամ Խաչատրյան
Առնո Բաբաջանյան
Կինոընկերություն«Երևան»
Տևողություն57 րոպե

Հայկական կինոհամերգ (Սովետական Հայաստանի արվեստի վարպետների համերգը), 1954 թվականին «Երևան» կինոստուդիայի նկարահանած երաժշտական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոհամերգում ընդգրկված են հատվածներ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Հարո Ստեփանյանի «Հերոսուհին», Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ», Տիգրան Չուխաջյանի «Արշակ II» օպերաներից (կատարողներ՝ Տաթևիկ Սազանդարյան, Գոհար Գասպարյան, Ավագ Պետրոսյան, Վ.Գրիգորյանը, Պավել Լիսիցյան և Նար Հովհաննիսյան) և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, ինչպես նաև Հայֆիլհարմոնիայի երգի ու պարի անսամբլի, Առնո Բաբաջանյանի դաշնամուրային եռյակի (կատ. Ա. Բաբաջանյան, Ա. Գաբրիելյան, Ս. Ասլամազյան) ելույթները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական կինոհամերգ 54». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.