Նար Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նար Հովհաննիսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 30, 1913(1913-03-30)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 25, 1995(1995-12-25) (82 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնբաս[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԹբիլիսիի օպերայի և բալետի թատրոն[1], Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1941)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[1] և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Նար Միքայելի Հովհաննիսյան (մարտի 30, 1913(1913-03-30)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 25, 1995(1995-12-25), Երևան, Հայաստան), հայ խորհրդային երգիչ (բաս), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Տեղափոխել Մարտի 30-ի ծննդյան օրերի մեջ։

Նար-Դոսի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ե. Ա. Վրոնսկու երգեցողության դասարան)։ 1931-1937 թվականներին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի խմբերգիչ, 1945-1951 թվականներին՝ մեներգիչ։ 1951 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Նրա հնչուն, հյութեղ, հարուստ երանգավորումով ձայնն առանձնապես արտահայտիչ է ցածր ձայնածավալում։ Դերասանական վառ տաղանդը, զուսպ, առնական խաղը հնարավորություն են ընձեռել կերտել երաժշտական-բեմական տպավորիչ կերպարներ՝ Դավիթ Բեկ (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Նադիր շահ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Ներսես, Հոր-հոր աղա (Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի»), Դև Ենոք (Գ. Արմենյանի «Խորտակում»), Թորոս (Բաբաևի «Արծվաբերդ»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա»), Կոնչակ (Բորոդինի «Իշխան Իգոր»), Ջրաղացպան (Դարգոմիժսկու «Ջրահարս»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռամֆիս (Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Օրովեզ (Բելլինիի «Նորմա»), Ցանգալա (Փալիաշվիլու «Դաիսի») և այլն։ 1954-1963 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Սիրիա, Լիբանան, ԿԺԴՀ, Բելգիա, Հունգարիա, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Աֆրիկայի 9 երկրներ)։ ՀԽՍՀ IV գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Մասնակցություն Հայրենական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսի 24-ին Նար Հովհաննիսյանը կամավոր, որպես Սևծովյան հատուկ զորամասի շարքային զինվոր հիտլերյան հրոսակների դեմ մարտնչել է Հյուսիսային Կովկասում, Կերչի, Սևաստոպոլի, Թեոդոսիայի ազատագրմանը։ 1943 թվականին Հովհաննիսյանը ծանր կոնտուզիա է ստացել, տեղափոխվել է հոսպիտալ, այնտեղից էլ՝ Մոսկվա։ Մարտական սխրանքների համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով՝ երկու անգամ, Մարտական ծառայության համար, Սևաստոպոլի պաշտպանության համար, Կովկասի պաշտպանության համար և բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայության համար» մեդալ
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 572