Սոկոտո (նահանգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոկոտո
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Նիգերիայի նահանգ |
| Մտնում է | Նիգերիա |
| Ներառում է | Binji?[1][2], Bodinga?[1][2], Dange Shuni?[1][2], Sabon Birni?[1][2], Kware?[1][2], Rabah?[1][2], Kebbe?[1][2], Isa?[1][2], Illela?[1][2], Gwadabawa?[1][2], Gudu?[1][2], Goronyo?[1][2], Gada?[1][2], Sokoto South?[1][2], Sokoto North?[1][2], Silame?[1][2], Shagari?[1][2], Tambuwal?[1][2], Tangaza?[1][2], Tureta?[1][2], Wamako?[1][2], Yabo?[1][2] և Wurno?[1][2] |
| Վարչկենտրոն | Սոկոտո (քաղաք) |
| Օրենսդրական մարմին | Sokoto State House of Assembly? |
| Պաշտոնական լեզուներ | անգլերեն |
| Բնակչություն | ▲4 998 090 մարդ (2016)[3] |
| Տարածք | 25 973 կմ² |
![]() | |
| Հիմնադրված է | փետրվարի 3, 1976 թ. |
| Սահմանակցում է | Zamfara? և Kebbi state? |
| Ժամային գոտի | UTC+1 |
| Փոխարինեց | North-Western State? |
| ISO 3166-2 կոդ | NG-SO |
| Փոստային ինդեքսներ | https://postcode.com.ng/rabah-postal-or-zip-codes-sokoto-state/ |
| Անվանված է | Sokoto River? |
| 13°05′00″N 5°15′00″E / 13.083333333333°N 5.25°E | |
| sokotostate.gov.ng | |
Սոկոտո[4] (անգլ.՝ Sokoto State), նահանգ Նիգերիայում։ Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 3 702 676 մարդ[5]։ Վարչական կենտրոնը Սոկոտո քաղաքն է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը գտնվում է սավաննայի գոտում։ Այստեղ տարին ունի երկու եղանակ՝ չոր և անձրևոտ։ Չոր եղանակն սկսվում է հոկտեմբերից և տևում մինչև ապրիլ ամիսը (իսկ երբեմն էլ՝ մինչև հունիս ամիսը)։ Անձրևային եղանակն իր հերթին մայիսից տևում է մինչև սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսները[6]։ Մեկ տարվա ընթացքում տեղումների ընդհանուր քանակը 500-ից 1300 մմ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19–րդ դարում Սոկոտոյի խալիֆայությունը տեղակայված է եղել ժամանակակից պետության տարածքում։ 1903 թվականին այդ տարածքը գրավվել է բրիտանական զորքերի կողմից՝ բարոն Ֆրեդերիկ Լուգարդի գլխավորությամբ[7]։ Ձևավորվել է Հյուսիսային Նիգերիայի գավառը, որն ընդգրկել է Սոկոտոյի այժմյան նահանգի տարածքը։ 1967 թվականին՝ Նիգերիայի անկախացումից հետո, երկիրը բաժանվել է նահանգների[6]։ 1976 թվականին տարածքային բարեփոխումների արդյունքում, Հյուսիսարևմտյան նահանգը բաժանվել է երկու՝ Սոկոտո և Նիգեր նահանգների։ 1991 թվականին նահանգից առանձնացվել է նոր նահանգ՝ Կեբին, իսկ 1996 թվականին ևս մեկը՝ Զամֆարան[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի բնակչությունը, ըստ 2006 թվականի մարդահամարի արդյունքների, կազմում է 3 702 676 մարդ։ Մարզում գերակշռում են հաուսա և ֆուլբե էթնիկ խմբերը, ինչպես նաև՝ տուարեգներ և զաբարմավաներ[6]։ Հավատացյալների մեծ մասը սուննիներ են (կան նաև շիա իսլամական փոքրամասնություններ)։
Իշխանություն և վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը բաժանված է քսաներեք տեղական կառավարման տարածքների, նահանգապետ՝ Aminu Waziri Tambuwal[8]։
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի բնակիչների ավելի քան 80% -ը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Հիմնականում անձնական կարիքների համար աճեցվում են կարտոֆիլ, մանիոկա, գետնընկույզ, եգիպտացորեն և բրինձ, ինչպես նաև՝ ցորեն, բամբակ, ծխախոտ և տարբեր բանջարեղեններ վաճառքի համար[9]։ Տեղաբնիկները նաև զբաղվում են ձկնորսությամբ, զարգացած են տարբեր արհեստներ, ինչպիսիք են՝ դարբնություն և կաշվե իրերի արտադրություն։
Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև՝ արաբական խեժը, որը ևս այդտեղ է արտադրվում, պահանջարկ ունեն ոչ միայն նահանգում, այլ նաև երկրի մնացած տարածքներում[9]։
Նահանգի տարածքը հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ արդյունահանում են ֆոսֆորիտ (լուսածնահանք), կրաքար, կաոլին, կավի տեսակներ, ավազ և այլն[9]։
Շնորհիվ այն բանի, որ, ի տարբերություն արևադարձային Աֆրիկայի շատ այլ երկրների և տարածքների, նահանգում ցեցե գոյություն չունի։ Այդտեղ շատ զարգացած է անասնաբուծությունը։ Անասունների գլխաքանակը հաշվվում է 8 միլիոն, և ըստ այս ցուցանիշի՝ նահանգը երկրում զբաղեցնում է երկրորդ տեղը[9]։
Սոկոտոյում զարգացած է ալյուրաղացման արդյունաբերությունը, լոլիկի պահածոյացման, շաքարավազի արտադրությունը, տեքստիլ արտադրանքը, սոսինձը, ինչպես նաև՝ կաշվե դաբաղումը և գործվածքների ներկումը[9]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգում, հատկապես նրա վարչական կենտրոնում՝ Սոկոտո քաղաքում, տեղակայված են տեսարժան վայրերի և ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ շարք, որոնք պահպանվել են 19–րդ դարից՝ Սոկոտո անկախ պետության գոյության շրջանից։ Յուրաքանչյուր տարի նահանգ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ։ Առկա են յոթ հյուրանոցներ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 https://www.naijahomebased.com/list-23-local-governmtn-areas-sokoto-state/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 https://nigerianfinder.com/local-governments-in-nigeria-the-full-list/
- ↑ https://nigerianstat.gov.ng/download/775
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք:Географический энциклопедический словарь
- ↑ Population by State and Sex National Population Comission
- 1 2 3 4 «About Sokoto» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «British Conquest of the Sokoto Caliphate 1903» (անգլերեն). Wars of the World. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Governor's Office» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- 1 2 3 4 5 «Investments» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Hotels & Tourism» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկոտո (նահանգ)» հոդվածին։ |
| ||||||||||

