Սոկոտո (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Մակերես145 կմ²
ԲԾՄ480 մետր
Բնակչություն427 760 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1
Սոկոտո (քաղաք) (Նիգերիա)##
Սոկոտո (քաղաք) (Նիգերիա)

Սոկոտո [1], քաղաք Նիգերիայում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Սոկոտո եւ Ռիմա գետերի միախառնման տեղում։ Բնակչությունը կազմում է 427 760 մարդ (2006 թվականի մարդահամարով)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկոտոն հիմնադրվել է 1804 թվականին որպես շեյխ Օսման դան Ֆոդիոյի ռազմական շտաբ, որը գլխավորել է սրբազան պատերազմը (Ջիհադ) ֆուլբե անհավատների դեմ։ 1809 թվականին քաղաքը ժամանակավորապես դարձավ պետության մայրաքաղաք[3]։ Քաղաքում է գտնվում Սուլթան Օսման դան Ֆոդիոյի գերեզմանը։

Քաղաքը բարգավաճման գագաթնակետին հասավ 1820-ական թվականներին, սակայն հետո սկսեց անկում ապրել։ 1903 թվականին Սոկոտոն բրիտանական զորքերի կողմից գրավվեց Ֆրեդերիկ Լուգարդի ղեկավարությամբ[4]։

Նորագույն ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի շրջակայքում տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր են աճեցվում, օրինակ` յամսը, արախիսը և մանյոկը։ Քաղաքում կա համալսարան և օդանավակայան[5][6]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկոտոյի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Միջին առավելագույն, °C 33 36 39 41 39 36 33 31 33 37 36 33 35,6
Միջին ջերմաստիճան, °C 23,9 26,6 30,5 32,9 32,4 30,1 27,3 26,1 26,7 28,3 26,9 24,5 28,4
Միջին նվազագույն, °C 16 14 22 26 26 24 23 22 22 22 19 16 21,3
Տեղումների քանակ, մմ °C 0 0 1 5 35 98 164 193 96 15 0 0 607
Աղբյուր Սոկոտոյի կլիման Archived 2020-11-25 at the Wayback Machine. Նիգերիա-Սոկոտո։ Կլիման, եղանակը, ջերմաստիճանը

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհագրական հանրագիտարանային բառարան. աշխարհագրական անուններ։ Խորհրդային հանրագիտարան, 1989։ - Գ. 444. - 210 000 ex.-ISBN 5-85270-057-6.
  2. «Legal Notice on Publication of the Details of the Breakdown of the National and State Provisional Totals 2006 Census» (անգլերեն)։ Federal Republic of Nigeria Official Gazette (15 May 2007)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-05-ին։ Վերցված է 2010-11-06 
  3. «Sokoto» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-06 
  4. «British Conquest of the Sokoto Caliphate 1903» (անգլերեն)։ Wars of the World։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-12-ին։ Վերցված է 2010-11-06 
  5. «Usmanu Danfodiyo University, Sokoto» (անգլերեն)։ Directory-Nigeria.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-21-ին։ Վերցված է 2010-11-06 
  6. «Sokoto (SKO)» (անգլերեն)։ theAirDB։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-19-ին։ Վերցված է 2010-11-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]