Սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ

Սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, բակտերիային ծագման սննդային թունավորումներ, որոնք հարուցվում են ստամոքսաաղիքային համակարգի մեջ դրոշակի ախտածին մանրէների և դրանց թույների (տոքսինների) ներթափանցումից։ Հիմնական հարուցիչները սալմոնելա և աղիքային պայմանական ախտածին խմբերին պատկանող մանրէներն են, աոաֆիլակոկերը և բոտուլիզմի ցուպիկները։ Առավել տարածված են սալմոնելային սննդային տոքսիկո-ինֆեկցիաները, որոնք առաջանում են պարատիֆով հիվանդ կենդանիների մսի, մսամթերքների, ձկնեղենի, ձվից պատրաստած մթերքների, հազվադեպ՝ կաթի և կաթնամթերքների օգտագործումից։ Հիվանդությունն սկսվում է սուր՝ ստամոքսի, բարակ և հաստաղիքների բորբոքումով (տես Սալմոնելոզներ)։ Աղիքային ցուպիկով պայմանավորված սննդային տոքսիկո-ինֆեկցիաները առաջանում են հակա֊սան․ պայմաններում պատրաստված և անբարենպաստ ջերմային միջավայրում երկարատև պահված կերակրատեսակների (պաշտետներ, սալաթներ, խաշած ձուկ, ձու են) օգտագործումից։ Հիվանդության ընթացքը թեթև է, տևում է 1—3 օր, ուղեկցվում ստամոքսի և բարակ աղիքների բորբոքումներով։ Ստաֆիլակոկային սննդային տոքսիկո-ինֆեկցիաների վարակի հիմնական աղբյուրը անգինայով, քթաբորբով (ռինիտով), ֆուրունկուլոզով, թարախամաշկությամբ հիվանդ մարդն է, առողջ վարակակիրը, ինչպես նաև մաստիտով հիվանդ կաթնատու կենդանիները։ Հիվանդանում են վարակված կաթնային, կաթնաթթվային սննդամթերքներ և կրեմով խմորեղեն, հազվադեպ միս, ձուկ օգտագործելիս։ Մտաֆիլակոկերով վարակված և էնտերոտոքսին պարունակող սննդամթերքների արտաքին տեսքը, հոտը և համը չեն տարբերվում լավ որակից։ Հիվանդությունը տևում է 1—3 օր, ընթանում սուր ստամոքսաաղիքաբորբով։ Սննդային տոքսիկո-ինեկցիաների մեծ մասամբ լինում են տարվա տաք ամիսներին։ Բուժումը. ստամոքսաաղիքային ուղու անհապաղ մաքրում, անտիբիոտիկներ, ախտանշանային և օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ։ Կանխարգելումը․ սննդամթերքների պահպանումը հնարավոր ախտահարումից, մսի մշակման ձեռնարկություններում անասնաբուժասան․ խիստ հսկողություն, ինչպես նաև սննդամթերքների պահպանման, տեղափոխման և խոհարարական մշակման ընթացքում սան․ կանոնների պահպանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 484