Սյուզի Փարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզի Փարքեր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1932(1932-10-28)[1]
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[2]
Մահացել էմայիսի 3, 2003(2003-05-03)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՄոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինԲրեդֆորդ Դիլման
 Suzy Parker Վիքիպահեստում

Սյուզի Փարքեր (անգլ.՝ Suzy Parker, հոկտեմբերի 28, 1932(1932-10-28)[1], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[2] - մայիսի 3, 2003(2003-05-03)[1], Մոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։ Աշխարհում առաջին մոդելը, որը մեկ տարում վաստակել է ավելի քան 100,000 դոլար (1956 թվականին, ավելի քան 956,000 դոլար)[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական անունը Սեսիլիա Էն Ռենի Պարկեր է[5][6]։ Ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 28-ին։ Նրա ծննդյան վայրի վերաբերյալ տեղեկությունները հակասական են են․ կամ ծնվել է Սան Անտոնիո քաղաքում (Տեխաս նահանգ)[4], կամ էլ Լոնգ Այլենդ Սիթիում (Քուինս, Նյու Յորք)[5][7]։ Հայրը՝ Ջորջ Պարկերը (1895-1958 թվականներ), գյուտարար քիմիկոս էր[7], մայրը՝ Էլիզաբեթ Փարքերն էր (1897-1965 թվականներ)։ Ընտանիքում կային երեք ավագ քույր՝ Դորիանը (1917-2008 թվականներ, դարձել է հայտնի սուպերմոդել), Ֆլորիանը (1918-2010 թվականներ) և Ջորջիաբելը (1921-1988 թվականներ)։ Մայրն իր կրտսեր դստեր համար ընտրել է Սեսիլիա Էնն Ռենե անունը՝ ի պատիվ իր երեք լավագույն ընկերուհիների։ Հորը դուր չի եկել այս անունը, ուստի մանկուց նա իր դստերը կոչել է «Սյուզի» (անգլ.՝ Susie)[7]. հենց այս կեղծանունով է մոդելը հայտնի դարձել՝ փոխելով միայն անվան ուղղագրությունը՝ (Suzy)։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Հայլենդ Պարկ՝ (Նյու Ջերսի)[5], քաղաք, այնուհետև Ֆլորիդա։ Երբ Սյուզին 15 տարեկան էր, Դորիանը, որն այդ ժամանակ արդեն հայտնի սուպերմոդել էր, իր կրտսեր քրոջը ծանոթացրել է Ford Models հայտնի մոդելային գործակալության սեփականատեր Էյլին Ֆորդի հետ[5][6][7]։

Մոդելային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզին աչքի էր ընկնում իր վառ արտաքինով․ հասակը 178 սանտիմետր էր, գազարագույն մազերով, գունատ կանաչ աչքերով և պեպեններով։ Արդեն 15 տարեկանում նրա լուսանկարն առաջին անգամ հայտնվել է ԶԼՄ-ներում, հայտնի «Life» ամսագրում։ Նրան անմիջապես նկատել են, և նա սկսել է նկարահանվել գովազդային հոլովակներում. սկզբում զարդերի գովազդներում, ապա աշխատել է հենց Կոկո Շանելի համար[5][6][7]։ Դորիանը Սյուզիին ներկայացրել է պրոֆեսիոնալ լուսանկարիչներ Իրվինգ Փենին, Հորսթ Հորսթին և երիտասարդ Ռիչարդ Ավեդոնին[5][6][7]։ Սյուզին նկարահանվել է Vogue, Revlon, Max Factor, DuPont, Smirnoff, Ronson, Fuller Brush Company և այլնի համար։ Նա հայտնվել է մոտ 70 ամսագրերի առաջին շապիկներին, այդ թվում՝ այնպիսի հայտնի ամսագրերի, ինչպիսիք են «Life», «Vogue», Elle, «Look, «Redbook, «Paris Match, «McCall's, «Harper's Bazaar[5] և այլն։ Այն բանից հետո, երբ Ռոբերտ Կապայի կողմից արված լուսանկարը լույս տեսել, Սյուզին դարձել «Magnum Photos» գործակալության անդամ[8]։ Նա ավարտել է մոդելային կարիերան 38 տարեկանում։ Այս 1970 թվականին թողարկվել է «Let It Be» վավերագրական ֆիլմը, այնտեղ հնչող երգերից մեկը կոչվում է «Suzie Parker» և նվիրված է իրեն[9][10]։

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լայն էկրանին Փարքերը հայտնվել է 1957 թվականին[6], իսկ հաջորդ 13 տարիների ընթացքում նա նկարահանվել է 19 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Բացի այդ, 1956-1972 թվականներին նա պարբերաբար հանդես է եկել հեռուստատեսային հաղորդումներում և հեռուստանախագծերում։ 1958 թվականին նա գրավել է հինգերորդ տեղը «Լավագույն նոր դերասանուհի» ցուցակում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզի Փարքերը ամուսնացած է եղել 3 անգամ․

  1. Չարլզ Ռոնալդ Սթաթոն (1932-1950-ականների կեսեր). ամուսնությունը տեղի է ունեցել 1950 թվականի դեկտեմբերի 3-ին, այն ժամանակ երկուսն էլ 18 տարեկան էին, նրանք միասին սովորում էին ավագ դպրոցում։ Ամուսնությունը տեղի է ունեցել գաղտնի, ինչի համար զույգը Ֆլորիդայից մեկնել է Ջորջիա, քանի որ Ֆլորիդայում արգելված է այդքան երիտասարդ տարիքում ամուսնանալ։ Փարքերի ծնողները հավանություն չեն տվել այս ամուսնությանը[11], ուստի Սյուզին և Չարլզը տեղափոխվեցին Փենսիլվանիա, որտեղ նրանք տուն վարձեցին Փարքերի ավագ քրոջ՝ Դորիանի ընտանիքի մոտ։ Այդ ժամանակ Սյուզին արդեն հայտնի մոդել էր, իսկ նրա ընտրյալը նոր էր ընդունվել Փենսիլվանիայի համալսարանի առաջին կուրս։ 1953թ.-ին հաջորդեց ամուսնալուծությունը, զույգը երեխա չուներ[7]։
  2. Պիեռ դե լա Սալ (1925—2011թվականներ), լրագրող. Սյուզին ծանոթացել է նրա հետ 1953 թվականի սկզբին նորաձևության դիզայներ Ժակ Ֆաթի երեկույթի ժամանակ, որը կազմակերպվել էր Փարիզի արվարձաններից մեկում։ Վերադառնալով ԱՄՆ՝ Սյուզին ամուսնուց արագ ապահարզան խնդրեց, և նա համաձայնեց դրան՝ մեծ դրամական փոխհատուցմամբ։ Նա համաձայնեց բոլոր պայմաններին, և նույն 1953 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Մի քանի տարի անց Սթաթոնը մահացավ դժբախտ պատահարի հետևանքով։ Սյուզին և Պիերը սկսեցին հանդիպել․Սյուզին ապահովում էր ամուսնուն ֆինանսապես,և հանդուրժում էր դավաճանությունը։ Պաշտոնական ամուսնությունը հաստատվել է միայն 1955-ին, 1957-ին կամ նույնիսկ 1958-ին, և զույգն այդ փաստը գաղտնի է պահել[4]։ Ճշմարտությունը բացահայտվեց շատ տխուր պայմաններում. 1958 թվականի հունիսի 7-ին Սյուզին երթևեկում էր մեքենայով, որը վարում էր իր 63-ամյա հայրը։ Երկաթուղու գծերն անցնելիս գնացքը հարվածել է նրանց մեքենային։ Ջորջ Փարքերը մահացել է հիվանդանոցում մի քանի ժամ անց, Սյուզին նույնպես հոսպիտալացվել է երկու ձեռքերի և բազմաթիվ այլ կտրվածքներով (դեմքը չի տուժել)[7]։ Ըստ Սյուզիի մոտ գնտնվող փաստաթղթերի՝ նա հիվանդանոցում գրանցված է եղել որպես «տիկին Պիեռ դե լա Սալ»։ Լրագրողները տարածեցին այս լուրը, և արդեն օգոստոսի 19-ի Look ամսագրում հրապարակվեց մի հոդված՝ լուսանկարներով, որը պատմում էր հայտնի մոդելի երկրորդ ամուսնության մասին։ Վնասվածքներից ապաքինվելուց հետո Փարքերը դիմեց հոգեթերապևտի օգնությանը, քանի որ առանց մասնագիտական օգնության չկարողացավ գլուխ հանել իր երկրորդ դժբախտ ամուսնությունից և սիրելի հոր մահից, նա նույնիսկ փորձեց ինքնասպան լինել[7]։ 1959 թվականի մարտին Փարքերը հղիացավ, և ամուսինն անմիջապես լքեց նրան։ 1961 թվականի մարտի 21-ին զույգն ամուսնալուծվեց։ Ամուսնությունից ծնվեց մեկ դուստր՝ Ջորջիա Բել Ֆլորիան Կոկո Շանել դե լա Սալ (ծնված 1959 թ. դեկտեմբեր)։ Աղջկա կնքամայրը Կոկո Շանելն էր։ Երեխայի անվան մեջ Սյուզին հիշատակեց իր քույրերին՝ Ֆլորիանին և Ջորջիաբելին, դիտավորյալ անտեսելով Դորիանին, ում հետ նա այդ ժամանակ թշնամական հարաբերությունների մեջ էր[7]։ Դորիանը նախանձում էր Սյուզիին, որին նա մտցրեց մոդելային բիզնես, և ով այս ոլորտում ավելի շատ հաջողությունների էր հասել, քան ինքը. իսկ Սյուզիին դուր չէր գալիս Դորիանի բուռն ապրելակերպը, մասնավորապես, որ նա չի խնամում իր երեխաներին։ 17 տարեկանում Ջորջիա Բելլ Ֆլորիան Կոկո Շանել դե լա Սալը, մոր աջակցությամբ, փորձեց մոդելային կարիերա սկսել[12]։
  3. Բրեդֆորդ Դիլմեն (1930–2018 թվականներ), կինոյի և հեռուստատեսության հայտնի դերասան, հետագայում գրող և դրամատուրգ։ Զույգը ծանոթացել է 1960 թվականին «Circle of Deception» ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ նրանք խաղում էին երկու գլխավոր դերեր։ Այդ ժամանակ Սյուզին դեռ պաշտոնապես ամուսնացած էր իր երկրորդ ամուսնու հետ, բայց նրանք այլևս միասին չէին ապրում, և Բրեդֆորդը նույնպես պաշտոնապես դեռ ամուսնացած էր։ Շուտով և՛ Փարքերը, և՛ Դիլմանը պաշտոնապես ամուսնալուծվեցին, և 1963 թվականի ապրիլի 20-ին զույգն ամուսնացավ, որը տևեց մինչև դերասանուհու մահը, այսինքն՝ ավելի քան 40 տարի։ 1964 թվականին Փարքերը հերթական ավտովթարի է ենթարկվում, և չնայած նրա վնասվածքներն առանձնապես լուրջ չէին, նա որոշում է թողնել մոդելի և դերասանուհու կարիերան։ Այդ ժամանակ, բացի իր դստերից, նա մեծացնում էր ևս երկու երեխա իր ամուսնու առաջին ամուսնությունից՝ Պամելային և Ջեֆրիին։ Շուտով ընտանիքը համալրվում է. 1965 թվականին ծնվում է Դինին, 1967 թվականին՝ Չարլին, իսկ 1969 թվականին՝ Քրիստոֆերը[7]։ Այսպիսով, տասը տարվա ընթացքում Փարքերը երեք որդի և երեք դուստր ունեցավ։ Ընտանիքն ապրում էր Բել Էյր շրջանում (Լոս Անջելես), բայց այն բանից հետո, երբ մեկուկես տարեկան Դինային կծեց իրենց բակում օձը, և աղջիկը հրաշքով ողջ մնաց, նրանք բոլորը տեղափոխվեցին Մոնտեսիտո բնակավայր (Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա)։ Հենց այստեղ էլ Սյուզի Փարքերն անցկացնում է իր կյանքի մնացյալ տարիները[7]։

Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին Փարքերպի մոտ ախտորոշվել է ալերգիա, ուստի նա մեծ քանակությամբ կորտիզոն է ընդունել՝ մինչև խոցերի զարգացումը։ Վիրահատական սեղանի վրա՝ ամենալուրջ խոցերի հեռացման ժամանակ, Փարքերը քիչ էր մնում մահանար, բայց նրա կյանքը փրկել հաջողվեց։ Այդ ժամանակվանից նրա խոցերը սկսեցին ավելի ու ավելի երևալ, զարգացավ շաքարային դիաբետը։ Նա ազդրի մի քանի վիրահատության է ենթարկվել (հոդացավ), որից հետո նրա երիկամները սկսել են ախտահարվել։ 1998 թվականից՝ գրեթե մինչև իր մահը, Փարքերը գործնականում դուրս չի գրվել հիվանդանոցներից։ Ի վերջո, նա որոշեց դադարեցնել անվերջ բուժումը և ստորագրելով բոլոր այն փաստաթղթերը, որոնք ազատում էին բժիշկներին պատասխանատվությունից, վերադարձավ տուն[7].։ 2003 թվականի մայիսի 3-ին 70-ամյա մոդելն ու դերասանուհին կյանքից հեռացավ իր այգում։ Մահվան պատճառ են համարվել արթրիտը և շաքարախտը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957՝ Զվարճալի դեմք / Funny face / Զվարճալի դեմք`պարուհի (երաժշտական համարում Think Pink!)
  • 1957՝ Theatre 90 / Playhouse 90`Տանյա Մորենա ( The Death of Manolete էպիզոդում)
  • 1957՝ Համբուրիր ինձ հանուն նրանց / Kiss Them for Me -Գվինեթ Լիվինգսթոն
  • 1958՝ Թիվ 10 տունը՝ Հյուսիսային Ֆրեդերիկ փողոցում/ Ten North Frederick - Քեյթ Դրամոնդ
  • 1959՝ Ամենալավը / The Best of Everything - Գրեգ Ադամս
  • 1962՝ Պրակտիկանտները / The Interns - Լայզա Կարդիգան
  • 1963 ՝ Բուրկի արդարադատությունը / Burke's Law - տարբեր կերպարներ (2 էպիզոդներում)
  • 1964՝ Մթնշաղի գոտի / The Twilight Zone - 7 կերպար( Number 12 Looks Just Like You[en] էպիզոդում)
  • 1964՝ Թռիչք Աշիայից/ Flight from Ashiya - Լյուսիլ Քերոլ
  • 1964՝ Բժիշկ Քիլդար / Dr. Kildare - Սերենա Նորկրոս ( Maybe Love Will Save My Apartment House[en]էպիզոդում)
  • 1964՝ Խարդախները / The Rogues - Քերոլ Քոնովեր( Fringe Benefits էպիզոդում)
  • 1966՝ Սարսափի սենյակ/ Chamber of Horrors - Բարբարա Դիքսոն
  • 1966՝ Տարզան/ Tarzan - Լորա Կելեր ( The Day of the Golden Lion էպիզոդում)
  • 1967՝ Բոբ Հոուփը ներկայացնում է Կրայսլեր թատրոնը / Bob Hope Presents the Chrysler Theatre - բժիշկ (Free of Charge էպիզոդում)
  • 1968՝ Պահանջվում է գող / It Takes a Thief - Մելինդա Բրուկ ( When Boy Meets Girl էպիզոդում)
  • 1970՝ Գիշերային պատկերասրահ/ Night Gallery - 2 կերպար ( The Housekeeper էպիզոդում)
Մարմնավորել է ինքն իրեն․
  • 1959, 1961 — Ո՞րն է իմ ուղին / What's My Line (3 թողարկում)
  • 1960, 1962 — Երեկոն Ջեք Փարի աստղերի հետ/ Tonight Starring Jack Paar (2 թողարկում)
  • 1961 — Ասել ճշմարտությունը/ To Tell the Truth (1 թողարկում)
  • 1962 — երեկոյան շոու / The Tonight Show (1 թողարկում)
  • 1963, 1964 — Ես ունեմ գաղտնիք / I've Got a Secret (2 թողարկում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1026260167 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Калькулятор инфляции доллара США(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Дуглас Мартин. Suzy Parker, Willowy Model And Actress of 50's, Dies at 69 Արխիվացված 2017-11-04 Wayback Machine(անգլ.) на сайте nytimes.com, 6 мая 2003
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Марселуи Джонс. Сьюзи Паркер(անգլ.) на сайте thefashioninsider.com, 11 февраля 2014
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Chanel Girl Suzy Parker Dead At 69 Արխիվացված 2020-08-07 Wayback Machine(անգլ.) на сайте cbsnews.com, 6 мая 2003
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Лора Джейкобс. Everyone Fell for: Suzy Արխիվացված 2020-08-09 Wayback Machine(անգլ.) на сайте vanityfair.com, 20 ноября 2006
  8. The photographic collection of John G. Morris — Dmitri Kessel Արխիվացված 2019-01-04 Wayback Machine(անգլ.) на сайте theguardian.com, 19 апреля 2011
  9. Марк Льюисон. «The Complete Beatles Chronicle» (2000), изд. Hamlyn, стр. 309, ISBN 0-600-60033-5
  10. Дуг Салпи, Рэй Швейгхардт. «Get Back: The Unauthorized Chronicle of the Beatles' Let it Be Disaster» (1999), изд. Macmillan Publishers, стр. 148, ISBN 0-312-19981-3
  11. Дориан Ли, Лора Хоуб. «The Girl Who Had Everything» (1980), стр. 72
  12. «The Old Order Changeth: Suzy Parker Launches Her Daughter With a New Sassoon Look» // People // 14 марта 1977 // стр. 34—35