Սղոցապոչ հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սղոցապոչ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ընտանիք Իսկական մորեխներ (Tettigoniidae)
Ցեղ Poecilimonella
Տեսակ Սղոցապոչ հայկական (P. armeniaca)
Միջազգային անվանում
Poecilimonella armeniaca

Սղոցապոչ հայկական (լատին․՝ Poecilimonella armeniaca), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր չափով ծղրիդ է, որի արուի մարմնի երկարությունը 12-14,5 մմ է, էգինը՝ 17-19 մմ, իսկ ձվադրինը՝ 5,5-7 մմ։ Արուների կարճացած վերնաթևերը մասամբ անցնում են փորիկի առաջին տերգիտի ետին եզրը, իսկ էգերինը շատ փոքր են և թաքնված առաջնամեջքի ծայրի տակ։ Գունավորումը տարատեսակ է (կարմրադեղին, կարմրագորշագույն, կարմրականաչ)[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևելյան Թուրքիայում (Ղարս վիլայեթ)։ Հայաստանում հանդիպում է միայն Վայոց ձորի մարզում (Բարձրունի և Կեչուտ գյուղերի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է լեռնատափաստաններում՝ ծովի մակարդակից 1500-2000 մ բարձրությունների վրա, երբեմն էլ թափանցում է ցանքերը։

Հասուն առանձնյակները հանդիպում են հունիս-հուլիս ամիսներին։ Միջատը բուսակեր է և բազմակեր[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։ Թվաքանակը չափավոր բարձր է, իսկ փոփոխության միտումները հայտնի չեն։ Հիմնական վտանգներից է խոպան հողերի հերկումը և թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործումը։ Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.