Սլավ Կարասլավով
Սլավ Կարասլավով | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1932[1] |
Ծննդավայր | Parvomay, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 31, 2002 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծ |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Slav H. Karaslavov Վիքիպահեստում |
Սլավ Խրիստով Կարասլավով (բուլղար․՝ Слав Христов Караславов, մարտի 27, 1932[1], Parvomay, Բուլղարիայի թագավորություն - մարտի 31, 2002, Սոֆիա, Բուլղարիա), բուլղար բանաստեղծ, գրող, սցենարիստ, դրամատուրգ, լրագրող։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլավ Կարասլավովը 1932 թվականի մարտի 27-ին Դեբիր գյուղում, Պլովդիվի մարզ։ Եղել է գրող, հասարակական գործիչ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գեորգի Կարասլավովի (1904-1980) ազգակիցը։
1952 թվականին ավարտել է գիմնազիան։ Յոթ տարվա ընթացքում աշխատել է որպես լրագրող։ Խմբագիր է աշխատել սոֆիական տարբեր հրատարակչություններում, որոնցից են «Народна младеж» (1959), «Септемврийче» (1960-1962), «Болгарский писатель» (1966):
Եղել է «Народна младеж» հրատարակչության գլխավոր խմբագիրն (1966-1968) ու տնօրենը (1972-1979), ինչպես նաև եղել է Հայրենական միություն հակաֆաշիստական կոալիցիայի հրատարակչության տնօրենը, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Տպագրության գործերով կոմիտեում, Մշակույթի կոմիտեում, Բուլղարիայի գրողների միությունում։ Եղել է Բուլղարիայի գրողների միության գլխավոր քարտուղարը (1972-1979)։
Սլավ Կարասլավովը մահացել է 2002 թվականի մարտի 31-ին Սոֆիայում՝ 70 տարեկան հասակում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է որպես բանաստեղծ։ Պոեզիայի, պիեսների, արձակ ժողովածուների հեղինակ է։ Հրատարակել է բանաստեղծությունների և պիեսների մի քանի հավաքածուներ։
Կարասլավովի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, բելառուսերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, չեխերեն, ռումիներեն, սլովեներեն և այլ լեզուներ։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիայի հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ехо от кавалите» (1959),
- «На бял камък» (1961),
- «Корава пръст» (1962),
- «Сенките пътуват с нас» (1964),
- «Насаме със сина» (1965),
- «След време» (1966),
- «Приемете ме такъв» (1967),
- «Когато се роди момче» (1969),
- «И никога да не си отивам…» (1970),
- «Стихотворения» (1971),
- «Предсказания» (1972),
- «Поеми» (1973),
- «Гост на себе си» (1974),
- «Ракетен век» (1974),
- «Априлски пространства» (բանաստեղծություններ, 1976),
- «Полуостров» (1977),
- «Безводни реки» (1979),
- «Дуел» (1980),
- «Крепост от любов» (1987),
- «Под сянката на слънцето» (1989),
- «Години», «Време» (2002):
Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Приятел със смъртта» (նովելլ, 1967),
- «Двамата» (նովելլ, 1966),
- «Късче мрамор от Акропола» (1966),
- «Хроника за Хаджи Димитър» (վեպ, 1968),
- «И се възвисиха Асеневци» (պատմական եռապատում)՝
- «Деспот Слав» (1970),
- «Залезът на Иванко» (1972),
- «Когато Калоян премина Хем» (1974),
- «И много пътеки изходих…» (1976),
- «Житие на капитан дядо Никола» (վեպ, 1971),
- «Оръжие за живите» (նովելլ, 1974),
- «И името ти хубаво…» (պատմվածքներ, 1976),
- «Солунските братя» (պատմական եռապատում, 1978 −1979),
- «В дните на цар Ивайло, на хан Ногай, на Георги Тертер и Теодор Светослав» (1984),
- «Детрониране на величията» (1986),
- «Без корона сред хората» (1988),
- «И следователите грешат» (պատմվածքներ, 1989)։
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Братята от Солун» (1968),
- «Когато светлините се раждат»:
Ստեղծագործություններ երեխաների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Жълтият пират» (1964),
- «Приказка за житното зрънце и малкото момче» (1964),
- «Счупената луна» (1969),
- «Приказка за враната» և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Константинова, Божанка. Български писатели-творци на литература за деца и юноши. Биобиблиографски очерци. Т. ІІ. София, 1999. с. 172-173.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սլավ Խրիստով Կարասլավով(բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավ Կարասլավով» հոդվածին։ |
- Մարտի 27 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Մարտի 31 մահեր
- 2002 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բուլղարացի գրողներ
- Բուլղարացի լրագրողներ
- Բուլղարացի սցենարիստներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Բուլղարացի բանաստեղծներ
- 20-րդ դարի գրողներ
- Բուլղարացի մանկագիրներ
- Բուլղարացի դրամատուրգներ