Սիրետ (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիրետ (այլ կիրառումներ)
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Սիրետ | |||
| ռումիներեն՝ Siret | |||
| |||
| 47°57′11″N 26°4′21″E / 47.95306°N 26.07250°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Սուչավա | ||
| Հիմնադրված է | 1326[1] թ. | ||
| Մակերես | 43.40 կմ2 կմ² | ||
| ԲԾՄ | 325±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Ռումիներեն | ||
| Բնակչություն | 7 721 մարդ (2011 թ) | ||
| Խտություն | 178/կմ2 մարդ/կմ² | ||
| Ազգային կազմ | սիրետներ | ||
| Կրոնական կազմ | Քրիստոնեություն | ||
| Տեղաբնականուն | սիրետցի | ||
| Ժամային գոտի | UTC+2 | ||
| Փոստային դասիչ | 725500 | ||
| Պաշտոնական կայք | primariasiret.ro | ||
|
| |||
Սիրետ (ռումիներեն՝ Siret), քաղաք Ռումինիայի Սուչավա գավառում, Սիրետ գետի ափին։
Սիրետ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1340 թվականից։ Մոլդավիայի իշխանության ստեղծումից (14-րդ դար) հետո Սիրետ դարձել է կարևոր կենտրոն։ 14-րդ դարում Սիրետում հաստատված հայերը ստացել են առանձնաշնորհումներ, ունեցել սեփական քաղաքային վարչություն, քաղաքապետ, 12 ծերերի խորհուրդ և դատարան(առաջնորդվել է Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»)։ 15-րդ դարին Սիրետում եղել է մոտ 700 ընտանիք հայ բնակիչ։ Տաղասաց Մինաս Թոխաթցու (1510-1622) վկայությամբ՝ Սիրետում եղել է հայկական եկեղեցի։ 1551-1552 թվականներին իշխան Շտեֆան Ռարեշի հալածիչ քաղաքականության պատճառով մեծ թվով հայեր Սիրետից գաղթել են Տրանսիլվանիա։ Սիրետից հայերի նոր խոշոր գաղթ է տեղի ունեցել 1670-ական թվականներին Գեորգե Դուկա իշխանի հարկային ծանր քաղաքականության հետևանքով։ 18-րդ դարի 70-ական թվականներին Սիրետում բնակվել է 58, 18-րդ դարի սկզբին՝ 10 ընտանիք հայ։ Սիրետի հայկական համայնքը գոյատևել է մինչև 19-րդ դարի 2-րդ կեսը։ Ներկայումս Սիրետում պահպանվել են 17-րդ դարի հայատառ արձանագրություններով 13 տապանաքար, որոնք հայկական եկեղեցու և գերեզմանոցի ավերակների հետ պեղվել են 1885 թվականին։
| Տարի | 1910 | 1930 | 1948 | 1956 | 1966 | 1977 | 1992 | 2002 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 7948 | 9905 | 8058 | 5664 | 8018 | 8264 | 10071 | 9329 | 7721 |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրետ (քաղաք)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 409)։ |
- ↑ Ghinea D. România Geografică (ռումիներեն)
