Սիսի: Կայսրուհու դժվար տարիները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիսի: Կայսրուհու դժվար տարիները
Sissi – Schicksalsjahre einer Kaiserin
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Ժանրդրամա[1] և կենսագրական ֆիլմ
Թվական1958
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԷրնստ Մարիշկա[1]
ՊրոդյուսերԷրնստ Մարիշկա
Սցենարի հեղինակԷրնստ Մարիշկա
ԴերակատարներՌոմի Շնայդեր[2], Կառլհայնց Բյոմ[2], Մագդա Շնայդեր[2], Գուստավ Կնուտ[2], Ուտա Ֆրանց[2], Յոզեֆ Մայնրադ[2], Վալտեր Ռայեր[2], Վիլմա Դեգիշեր[2], Սենտա Վենգրաֆ, Էրիխ Նիկովից[2], Հանս Ցիգլեր, Կլաուս Կնուտ, Ալբերտ Ռյուպրեխտ[2], Պիտեր Նոյսեր, Էգոն ֆոն Յորդան[2], Կարլ Ֆոխլեր[2], Վալտեր Ռեգելսբերգեր, Guido Wieland, Հերբերտ Պրիկոպա, Oskar Wegrostek[2], Chariklia Baxevanos[2], Հելենա Լաուտերբյոկ, Susanne von Almassy[2], Dorothea Neff[2], Էրիկ Ֆրայ[2], Հանս Ունտերկիխեր, Կառլ Էհման[2] և Փիթեր Վեկ
ՕպերատորԲրունո Մոնդի
ԵրաժշտությունԱնտոն Պրոֆես
ՄոնտաժAlfred Srp
Պատմվածքի վայրՎիեննա, Իտալիա և Հունաստան
Տևողություն109 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սիսսի. Կայսրուհու դժվար տարիները» (նաև՝ «Սիսի. Կայսրուհու ճակատագրական տարիները», գերմ.՝ Sissi — Schicksalsjahre einer Kaiserin), ավստրիական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանված է 1957 թվականին ռեժիսոր Էռնստ Մարիշկայի կողմից: Ավստրիական կայսրուհի Ելիզաբեթի մասին կինոեռոլոգիայի վերջին մասը՝ «Սիսի» և «Սիսի երիտասարդ կայսրուհին» ֆիլմերից հետո, որի գլխավոր դերակատարին մարմնավորել է դերասանուհի վիեննական ծագմամբ գերմանա-ֆրանսիական Ռոմի Շնայդերը[3][4][5][6]:

Ֆիլմի ռեժիսոր Էռնստ Մարիշկան պլանավորել էր նկարահանել նաև չորրորդ ֆիլմը՝ Ավստրիայի կայսրուհի Էլիզբեթի և Ֆրանսիայի կայսրուհի Եվգենիայի միջև մրցակցության մասին, սակայն ռեժիսորը որոշեց մոռանալ իր մտադրության մասին, երբ Ռոմի Շնայդերից վերջնական պատասխան ստացավ այլևս Սիսիի դերում չնկարահանվելու մասին: Այդուհանդերձ, Ռոմի Շնայդերը հետագայում ևս մեկ անգամ մարմնավորեց Էլիզաբեթ Բավարացու դերը՝ Լուկինո Վիսկոնտիի «Լյուդվիգ» ֆիլմում[3][6]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսին հեռանում է վիեննական պալատից և երկար ժամանակ բնակվում Հունգարիայում՝ Գյոդոլյեում: Նա ավելի շատ ժամանակ է սկսում անցկացնել կոմս Դյուլ Անդրաշի, քան թե սեփական ամուսնու՝ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հետ: Դա ասեկոսեների առիթ է տալիս, այն մասին, որ կայսրուհու սիրավեպի մեջ է հունգարական կոմսի հետ: Կայսրը պայքարում է իր խանդի դեմ, բայց այնուամենայնիվ որոշում է մեկնել Հունգարիա, որպեսզի այնտեղից հետ վերցնի Սիսիին: Դրանից առաջ նախօրեին կայացած պարահանդեսի ժամանակ Սիսիի ավագ քույրը՝ Ելենան սեր է խոստովանում Ֆրանց Յոզեֆ I-ին: Ճիշտ նույն ժամանակ էլ Գյոդոլյեում կոմսի կազմակերպած խնջույքի ժամանակ Սիսիին հաջողվում է դեպի իր կողմը գրավել ավստրիական կայսեր ամենամեծ հակառակորդներից մեկի՝ կոմս Անդրաշի Բատյինիի ուշադրությունը: Երբ անսպասելիորեն Սիսին վատ ինքնազգացողության մեջ է հայտնվում, և Անդրաշին ուղեկցում է նրան մաքուր մաքուր օդ շնչելու, նա անսպասելիորեն սեր է խոստովանում կայսրուհուն: Սիսին հասկացնում է նրան, որ Անդրաշին գնահատում է որպես ընկեր, սակայն ինքը սիրում է Ֆրանցին և ոչ մի դեպքում չի դավաճանի նրան: Որպեսի խուսափի ստեղծված իրավիճակի անհարմարությունից, Սիսին լքում է կոմսի տունը և մտադրվում դստեր հետ վերադառնալ Վիեննայա: Ճանապարհի կեսին նա հանդիպում է Ֆրանց Յոզեֆին և զույգը որոշում է հանգստի մեկնել միասին[7][8]:

Սիսսիի մոտ կրկին առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, և անհանգստացած ամուսինը նրան բերում է Վիեննա: Շուտով կայսրուհու անձնական բժիշկը՝ Զեբուրգերը, նրա մոտ հայտնաբերում է թոքերի ծանր հիվանդություն և տեղեկացնում է այդ մասին Ֆրանց Յոզեֆին: Բժիշկը կայսերն ասում է, որ կնոջ առողջանալու հույս գրեթե չկա: Ֆրանց Յոզեֆի մայրն անմիջապես առաջարկում է որդուն նոր կնոջ փնտրտուքներ սկսել, սակայն Ֆրանցը զայրույթով մերժում է այդ գաղափարը: Սիսիի առողջության մասին մտածմունքները կայսրն ընկճախտի շեմին են հասցնում, սակայն Սիսին փորձում է հանգստացնել նրան՝ նշելով որ ամենայն ճշգրտությամբ կհետևի բժշկի տված ցուցումներին: Նա Մադեյրա է մեկնում բուժման համար և բավական մտահոգվում է, քանի որ բուժումը սկզբնական շրջանում որևէ արդյունք չի տալիս: Այնուամենայնիվ կայսրուհին մոր աջակցությամբ ամբողջովին բուժվում է Կերկիրայում[7][8]:

Դրանից հետո կայսրը կնոջ ուղեկցությամբ մեկնում է Իտալիա պաշտոնական շրջագայության, որտեղ Միլանի Լա Սկալայում նրանք վերնախավի կողմից կազմակերպված սադրանքի են ենթարկվում: Միլանի ազնվականները ճոխ հագուստներ են հագցնում սեփական սպասավորներին և իրենց փոխարեն ուղարկում են թատրոն: Երբ ավստրիական կայսերական զույգը ժամանում է, ամբողջ սրահը նախապես պայմանավորված լինելով սկսում է երգել «Բանտարկյալների երգը», որպեսզի ստիպեն վիրավորված Ֆրանց Յոզեֆին լքել օպերան: Սիսսին փրկում է իրավիճակը, ծափահարելով կատարմանը, իսկ ավելի ուշ արժանապատվորեն մասնակցում է ընդունելությանը, երբ նրան հրավիրված ազնվականների փոխարենը ամբողջ արարողակարգային փփուլերով ընդունում են ազնվականների սպասավորները: Վենետիկում նույնպես իտալացիներին չի գոհացնում կայսեր ժամանումը, և նրան դիմավորում են քար լռությամբ: Կայսեր և կայսրուհու դեմ իտալացիների սառնությունը հալչում է ֆիլմի վերջին տեսարանում, և դրան օգնում է կայսերական ընտանիքի դստրիկը, ով մոր մոտ գնալու համար կայսերական հիմնի ներքո հանկարծակի դուրս է վազում Սան Մարկոյի հրապարակ, ուր կանգնած էր կայսրուհին: Մոր և դստեր հուզիչ հանդիպման ականատեսները ողջունում են կայսրուհուն բարձրաձայն բղավելով՝ «Կեցցե՜ մայրը», «Կեցցե՜ Էլիզաբեթը»[7][8]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0050974/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 ČSFD — 2001.
  3. 3,0 3,1 Ernst Marischka: Sissi. Ein Roman nach den Filmen Sissi; Sissi, die junge Kaiserin und Schicksalsjahre einer Kaiserin. Blüchert, Hamburg 1960, 271 S.(գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Sissi - Schicksalsjahre einer Kaiserin.(գերմ.)
  5. "Festival de Cannes: Sissi – Fateful Years of an Empress".(անգլ.)
  6. 6,0 6,1 Sissi – Fateful Years of an Empress on IMDb.
  7. 7,0 7,1 7,2 Marie Blank-Eismann: Sissi. Roman. Deutscher Literatur-Verlag Melchert, Hamburg 1991, 318 S., ISBN 3-87152-275-9(գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 Karin Petra Rudolph: Sissi. Das Leben einer Kaiserin. Der Bildband zu den Originalfilmen. Burgschmiet-Verlag, Nürnberg 1998, 95 S., ISBN 3-932234-26-X(գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Sissi: The Fateful Years of an Empress (1957). Full Cast & Crew