Սուրբ Մարկոսի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
իտալ.՝ Piazza San Marco
Սուրբ Մարկոսի հրապարակ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՍան Մարկո
Ստեղծում9-րդ դար
Անվանվել էՍուրբ Մարկոսի տաճար
wikimapia քարտեզին
OpenStreetMap քարտեզին
Յանդեքս քարտեզին
Գուգլ քարտեզին
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Մարկոսի հրապարակ (իտալ.՝ Piazza San Marco), Վենետիկի քաղաքային գլխավոր հրապարակը և զբոսաշրջիկներին գրավող աշխարհի ամենաճանաչված հրապարակներից մեկը, որը երեկոյան միշտ մարդաշատ է։ Կազմված է երկու մասից` Մեծ ջրանցքից մինչև զանգակատունն ընկած հատվածից և հրապարակից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը ձևավորվել է 9-րդ դարում` որպես Սուրբ Մարկոսի տաճարի առաջ ընկած ոչ մեծ տարածություն։ 1177 թվականին Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսի և և Ալեքսանդր 3-րդ պապի հանդիպման առթիվ այն ընդարձակվել է` ստանալով ներկայիս չափերը։ Հենց այս հրապարակում են ավանդաբար կազմակերպվել քաղաքային հիմնական տոնակատարությունները, այդ թվում` Վենետիկի կառնավալը։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի տեսքը Սուրբ Մարկոսի տաճարի կողմից

Հրապարակում գերիշխող դիրք ունեն Դոժերի պալատը և որոշ հեռավորության վրա գտնվող Սուրբ Մարկոս բազիլիկի զանգակատունը։ Ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ հրապարակի շուրջ դասավորված են հետևյալ շինությունները.

  • Սուրբ Մարկոսի և սուրբ Թեոդորոսի սյուներ
  • Դոժերի պալատ
  • Սուրբ Մարկոսի տաճար
  • Սուրբ Մարկոսի աշտարակը ժամացույցով
  • Հին և նոր դատարանները, որոնց առաջին հարկերում կան մի քանի սրճարաններ, այդ թվում` նշանավոր «Ֆլորիան» սրճարանը
  • Ալա Նապոլեոնիկա
  • Սան Մարկո գրադարան։

Ենթադրվում է, որ սյուները կառուցվել են մոտ 1268 թվականին, երբ ջուրը մոտ էր, իսկ սյուները մատնանշել են քաղաքի մուտքը ծովի կողմից[1]։

Սալարկուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի վերջին հրապարակը սալարկվել է եղևնու ձևով, ընդ որում բաց գույնի քարերը դասավորվել են հրապարակի առանցքին զուգահեռ։ Այդ գծերը հավանաբար տոնակատարությունների ժամանակ որպես գծանշումներ են ծառայել։ Յուրահատուկ ձև ունեցող այս սալարկուղին պատկերվել է միջնադարյան շատ կտավներում, օրինակ` Ջենտիլե Բելլինիի «Շքերթ Սուրբ Մարկոսի հրապարակում» կտավը (1496)։

Աղավնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնիները Սուրբ Մարկոսի հրապարակում
Աղավնիները Սուրբ Մարկոսի տաճարի առաջ

Անթիվ-անհամար աղավնիները, որոնք ճախրում են հրապարակի վրա, դարձել են քաղաքային բնապատկերի անբաժանելի մասը։ Կա լեգենդ, որով բացատրվում է աղավնիների առկայությունը Սուրբ Մարկոսի հրապարակում[2]։ Վենետիկում եղել է ավանդույթ, համաձայն որի` տարվա մեջ մեկ անգամ դոժին նվերներ են բերել քաղաքի տարբեր շրջաններից և հավատացյալների տարբեր խմբերից։ Սովորաբար դա եղել է ուտելիք` մրգեր, քաղցրեղեն, որսի վայրի թռչուններ։ Մի անգամ` Սուրբ Մարկոսի բազիլիկի շինարարության ավարտին, նվերների մեջ հայտնաբերում են երկու աղավնիներով վանդակ։ Թռչուններին բաց են թողնում վանդակից։ Նրանք անմիջապես կանգնում են նոր օծված եկեղեցու կամարին։ Այս երևույթը ընկալվում է որպես սուրբ Մարկոսի հերթական հրաշագործություն, որով ազդարարվում էր, որ աղավնիները սրբազան թռչուններ են, որոնց հովանավորում է հենց ինքը սուրբը։ Դոժը հրաման է արձակում, որով Վենետիկի հանրապետությունը պարտավորվում է իր հաշվին կերակրել աղավնիներին և նրանց սերունդներին։ Հրամանը հաստատում է սենատը նույնիսկ այն ժամանակ, երբ աղավնիների քանակն արդեն շատ էր աճել։

Միայն 2008 թվականի դեկտեմբերին, երբ թռչնագրիպի համաճարակի վտանգ կար, քաղաքային իշխանությունները որոշեցին հրապարակում դադարեցնել աղավնիների համար նախատեսված հատիկեղենի վաճառքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. San Marco, Byzantium and the Myths of Venice p.79 and note 10 on p.10
  2. Орёл Е. В. Мир Венеции. — 1-е. — Харьков: Фолио, 2012. — С. 80. — 347 с. — 1500 экз. — ISBN 978-966-03-5972-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Janson, Alban & Thorsten Bürklin. (2002). Auftritte Scenes: Interaction with Architectural Space: the Campi of Venice. Basel: Birkhauser. ISBN 3-7643-6585-4
  • Lien, Barbara. (May 2005). The Role of Pavement in the Perceived Integration of Plazas: An Analysis of the Paving Designs of Four Italian Piazzas. unpublished M.S. thesis. Washington State University Department of Horticulture and Landscape Architecture. PDF
  • Norwich, John Julius, Tudy Sammartini, and Gabriele Crozzoli (1999). Decorative Floors of Venice. London: Merrell Publishers. ISBN 1-85894-108-3
  • Puppi, Lionello. (2002). The Stones of Venice. New York: Vendome Press. ISBN 0-86565-245-7
  • Williams, Kim. (1997). Italian Pavements: Patterns in Space. Houston: Anchorage Press. ISBN 0-9655268-2-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]