Սիսեռի շիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Սիսեռի շիլա
Pea puree.jpg
Ռուսական խոհանոց
Ենթատեսակպուդինգ և սննդամթերք
Առաջացման երկիրFlag of England.svg Անգլիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Pease pudding Վիքիպահեստում

Սիսեռի շիլա, լիովին եփված սիսեռից պատրաստված շիլա՝ կարագի և համեմունքների ավելացմամբ կամ առանց դրանց:

Սիսեռի շիլան կարող է լինել ինքնուրույն, առանձին ճաշատեսակ (հաճախ օգտագործվում է բուսական յուղի մեջ տապակված սոխով և սև պղպեղով), ինչպես նաև օգտագործվում է որպես ձկան և մսի խավարտ:

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսեռի շիլան դիետիկ մթերք է, ունի բարձր սննդային արժեք և կալորիականություն: Օգտագործվում է մարզիկների կողմից՝ ուժերը վերականգնելու համար, և բուսակերների կողմից՝ որպես սպիտակուցի աղբյուր և մսի փոխարինիչ:

Ինչպես նաև կիրառվում է հավատացյալների կողմից՝ Պահքի ժամանակաշրջանում, երբ կենդանական ծագմամբ սպիատկուցների հասանելիությունը խիստ սահմանափակ է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ՝ ազդրապուխտով համեմված սիսեռի շիլան Լեհաստանում կիրառվել է միջնադարյան [1] ժամանականերից: Հայտնի է, որ ազդրապուխտով սիսեռը Սիգիզմունդ III[2] արքայի սիրելի ճաշատեսակն էր: XVI դարում այն արքունական սեղանների մշտական ճաշատեսակն էր[3]:

Ազգային ուտեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսեռի շիլան Թըրքս և Կայկոս կղզիների ազգային ուտեստն է և կոչվում է «գրիթս», որն իրենից ներկայացնում է ծովամթերքով սիսեռի շիլա՝ կակղամորթների, ապխտած ձկան կամ թռչնամսի, ինչպես նաև տարատեսակ բանջարեղենի ավելացմամբ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wydawnictwo Naukowe PWN(լեհ.) // Wikipedia, wolna encyklopedia. — 2018-01-14.
  2. «{title}»։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-01-22 
  3. «Polona»։ polona.pl։ Վերցված է 2018-01-22