Հնդկացորենի շիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Հնդկացորենի շիլա
Гречневая каша.jpg
Ռուսական խոհանոց
Ենթատեսակշիլա և սննդամթերք
Առաջացման երկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Հիմնականbuckwheat?
Buckwheat groats Վիքիպահեստում

Հնդկացորենի շիլա, հնդկացորենից պատրաստվող շիլա, տարածված ուտեստ ռուսական, բելառուսական, ուկրաինական և լեհական խոհանոցներում:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Պոխլյոբկինի վկայությամբ՝ փխրուն շիլաների պատրաստման համար սլավոնների մոտ վաղուց ի վեր կիրառվել է խոշորաձավար. ձավար՝ հնդկացորենի ամբողջական հատիկներից: Քաղցր և կիսաքաղցր շիլաների համար կաթի հետ հաճախ կիրառվել է ձյութած ձավար: Մանրատված՝ ծեծված ձավարը, կիրառում էին մածուցիկ, այսպես կոչված՝ «շիլափլավ կամ շփոթ» շիլա պատրաստելիս: Նախահեղափոխական Արևմտյան Ռուսիայում, Բելառուսում և Լիտվայում հնդկացորենի շիլա պատրաստելու համար կիրառվել է խոշորաձավարի տարբերակը, բայց առանց կողավոր մակերեսի[1].

Հնդկացորենի շիլան եփվում է ջրի կամ կաթի մեջ: Այն կարող է լինել առանձին մատուցվող ուտեստ (հաճախ օգտագործվում է կաթով, կարագով, շաքարավազով, ինչպես նաև հաճախ կիրառվում է որպես խավարտ[2]): Հանդիսանում է հնդկացորենի դիետայի մենամթերքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոխլյոբկինի կարծիքով՝ հնդկացորենի շիլան ռուսական ազգային խոհանոցի երկրորդ ուտեստն է՝ ըստ իր նշանակության: Նրա՝ «Ամենակարևոր սննդային մթերքների պատմությունը» գրքում, գրված է, որ եթե «Կաղամբապուրն է շիլան՝ մեր ուտելիքը» տեսակի ասույթներում, ինչպես նաև առակներում, պատմվածքներում, երգերում, բիլինաներում (ռուսական ժողովրդական վեպերում) և այլն, հանդիպում է «շիլա» բառը, ապա այն նշանակում է հենց հնդկացորենի, այլ ոչ թե որևէ այլ ձավարի: Այդ գրքում հնդկացորենն անվանվում է «ռուսական ինքնության խորհրդանիշ»՝ միավորող այնպիսի որակներ, որոնք գրավում են ժողովրդին՝ մատչելիություն, հասանելիություն, հստակություն բաղադրատոմսերում և պարզության՝ պատրաստման գործում[3]:

Նախկին ԽՍՀՄ-ի երկրներում շիլան հաճախ ասոցացվում է Հայրենական պատերազմի[4] ռազմաճակատի ճաշերի հետ, չնայած կարմիրբանակայինների շրջանում ոչ պակաս տարածում էին նաև ցորենի և վարսակաձավարի շիլաները:

Հնդկացորենի շիլան՝ Պահքի ճաշացանկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկացորենից պատրաստված շիօլան հանդիսանում է պահքային սեղանի[5] «ամենանշանակալի» ուտեստներից մեկը: Իվան Շմելյովն իր «Տերունական ամառ» ստեղծագործության մեջ հնդկացորենի սիրահարներին է հղել այս տողերը.

Aquote1.png Ինչու՞ ուտիսվա կերակուրը, որը կործանում է հոգին, եթե առանց դրա էլ ամեն ինչ համեղ է: «…» Իսկ սոխով տապակած հնդկացորենի շիլան՝ խմել կվասով: Իսկ պղպեղասնկով կարկանդակները, իսկ սոխով և հնդկացորենով բլիթները շաբաթ օրերին... Aquote2.png


Ասացվածքներ և ասույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնդկացորենի շիլան մեր մայրն է, իսկ տարեկանի հացը՝ մեր հարազատ հայրը[6]:
  • Հնդկացորենի շիլան ինքն իրեն գովերգում է[7]
  • Մեր դարդն է հնդկացորենի շիլան՝ ամբողջն ուտել չենք կարող, սառցնել էլ չենք ուզում[8]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]