Սինդի Շերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինդի Շերման
անգլ.՝ Cindy Sherman
Hallway in the Wexner Center for the Arts.jpg
Ծնվել էհունվարի 19, 1957(1957-01-19)[1][2][3][4][5][6][7] (62 տարեկան) կամ հունվարի 19, 1954(1954-01-19)[1] (65 տարեկան)
ԾննդավայրGlen Ridge, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունBuffalo State College?
ԵրկերUntitled 96? և Untitled 153?
Մասնագիտությունլուսանկարիչ, կինոռեժիսոր, նկարչուհի և ֆեմինիստ
ԱմուսինMichel Auder?
Պարգևներ և
մրցանակներ
ՄակԱրթուրի կրթաթոշակ «Հասսելբլադ» մրցանակ Գոսլար քաղաքի «Կայզերինգ» մրցանակ և Կայսերական մրցանակ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Թագավորական գեղարվեստական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքcindysherman.com
Cindy Sherman Վիքիպահեստում

Սինդի Շերման (անգլ.՝ Cindy Sherman, հունվարի 19, 1957(1957-01-19)[1][2][3][4][5][6][7] կամ հունվարի 19, 1954(1954-01-19)[1], Glen Ridge, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ, ժամանակակից (20-21-րդ դարերի) ամերիկացի անվանի նկարչուհի, ով աշխատում է բեմադրական լուսանկարչության տեխնիկայով։ ArtFacts.net-ի վարկածով համարվում է աշխարհի ամենահամբավավոր ու ազդեցիկ նկարչուհին արվեստի ողջ պատմության ընթացքում[8]։ ArtReview-ի պատրաստած «Արվեստի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ անձինք-2011» վարկանիշային աղյուսակում Սինդի Շերմանն զբաղեցրել է յոթերորդ տեղը[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինդի Շերմանը ծնվել է 1954 թվականի հունվարի 19-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Գլեն Ռիջ քաղաքում։ Եղել է ինժեներ Չարլզ Շերմանի ընտանիքի հինգերորդ և վերջին զավակը։ Սինդիի հայրը ծանր բնավորության տեր անձնավորություն է եղել և, ինչպես հետագայում հիշատակել է նկարչուհին, ուսուցչուհի մայրը հաճախ էր ստիպված լինում իր պաշտպանության տակ առնել երեխաներին։ Նրանցից Ֆրենկը, այդպես էլ չկարողանալով գտնել իր տեղը կյանքում, 27 տարեկան հասակում ինքնասպան է եղել։

Ողջ մանկության շրջանում Սինդին սիրել է զարդարվել հնաոճ, այդ թվում՝ տատից մնացած զգեստներով։ Եվ դա արել է ոչ թե հարազատներից, բարեկամներից, ընկերուհիներից որևէ մեկի հետ, այլ՝ մենակ, կարծես խաղալով ինքն իր դերը։ Արքայադուստրերի կերպարները նրան չեն հետաքրքրել, սովորաբար իր համար հորինել է պառավների, վհուկների, հրեշ կանանց դերեր։ Դրա հետ մեկտեղ՝ Սինդին դեռ վաղ հասակից կարողացել է լավ նկարել, արբեցումով ու տևաբար ֆիլմեր է դիտել հեռուստացույցով։ Հեռուստաալիքներից մեկը հաղորդումներն այնպես էր դասավորել, որ հնարավոր է եղել միևնույն ֆիլմի կրկնությունը դիտել իրար ետևից հինգ երեկո անընդմեջ, և աղջնակը ամեն օր անդրադարձել է այդ կինոպատումին։

Քանի որ ընտանիքի սուղ միջոցները հնարավորություն չէին ընձեռում, որ Սինդին միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակի մասնավոր քոլեջում, նա 1972 թվականին ընդունվել է Բուֆալոյի պետական քոլեջի կերպարվեստի ֆակուլտետը։ Այստեղ ծանոթացել է տարիքով իրենից մեծ մի ուսանողի՝ Ռոբերտ Լոնգոյի հետ, որը նրա ուշադրությունը հրավիրել է մոդեռնիստական և քոնթեմփորարի (այսինքն՝ արդիական) արվեստի վրա։ Ռոբերտ Լոնգոյի հետ Սինդին ապրել է ընդհուպ մինչև 1979 թվականը, այնուհետև նրանք բաժանվել են, բայց մնացել են բարեկամներ (ի դեպ, ներկայումս Ռոբերտ Լոնգոն նույնպես ճանաչված նկարիչ է)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964—1975 A Cindy Book
  • 1975 Untitled A-E
  • 1976—2005 Bus Riders
  • 1976—2000 Murder Mystery
  • 1977 թվականին 23-ամյա Սինդի Շերմանը ձեռնամուխ է եղել իր նշանավոր լուսանկարչական շարքի՝ Untitled Film Stills-ի արարմանը Untitled Film Stills։ Լուսանկարները կարծես կինոկադրեր էին, ընդ որում՝ Սինդին լուսանկարել էր ինքն իրեն՝ ամենատարբեր կերպարներում։ Ու թեև նրա զուտ մարմնավորումները հորինվածքներ էին, դիտողին այնպես էր թվում, թե ինքն այդ կադրերը ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ տեսել է։ Այդ էֆեկտին Շերմանը հասել էր զանգվածային մշակույթի կարծրատիպերը միանգամայն ինքնատիպ ձևով, նորովի օգտագործելու շնորհիվ։ 1980 թվականին հեղինակը ավարտին է հասցրել լուսանկարչական շարքը, իսկ 1995 թվականի դեկտեմբերին Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանը գնել է նրա ստեղծած Untitled Film Stills շարքի բոլոր՝ վաթսունինը սև-սպիտակ լուսանկարները։
  • 1980 Rear Screen Projections շարքը․ Շերմանը անցում է կատարել սև-սպիտակից՝ գունավոր լուսանկարչության, միաժամանակ սկսել է աշխատել մեծ ֆորմատներով։
  • 1981 Centerfolds/Horizontals
  • 1985 Fairy Tales
  • 1986—1989 Disasters
  • Եվս մեկ հանրահայտ շարք՝ History Portraits, ստեղծվել է 1988—1990 թթ․։ Շերմանն այստեղ իրեն պատկերել է հին վարպետների հանրահայտ նկարների մոդելների տեսքով։
  • 1991 Civil War
  • 1992 Sex Pictures
  • 1994—1996 Horror and Surrealist Pictures
  • 2000—2002 Hollywood/Hampton Types
  • 2003—2004 Clowns
  • 2008 թվականին Սինդի Շերմանի ստեղծած լուսանկարչական շարքը անդրադառնում է սեռի, գեղեցկության, փորձի ու ծերացման խնդիրներին, շարքի հերոսուհիներից յուրաքանչյուրը որոշակի պատկերացումներ է ներկայացնում գլամուրի, հասարակական աստիճանակարգի, իմիջի, կարգավիճակի մասին։

2012 թվականին տեղի է ունեցել Սինդի Շերմանի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը ժամանակակից արվեստի գլխավոր ցուցադրավայրում՝ Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանում։ Ցուցահանդեսում, որի նյութը մինչև օրս էլ հասանելի է համացանցում[10]), կարելի էր դիտել Untitled Film Stills շարքը ամբողջությամբ[11]), վաղ շրջանի Untitled A-E փոքր շարքը, ընտրովի գործեր ստեղծագործական ուշ շրջանից, ինչպես նաև՝ հատուկ այդ ցուցահանդեսի համար նկարահանված «Քարտ-Բլանշ․ Սինդի Շերման» վավերագրական կինոնկարը[12]։ Ցուցահանդեսի այցելուների թիվը հասել է շուրջ 605 600-ի (ևս 183 788-ը այցելել են Սան Ֆրանցիսկոյում), և այցելությունների քանակով այն ճանաչվել է երկրորդը Նյու Յորքում այդ տարի կազմակերպված ցուցահանդեսների շարքում (առաջին տեղը զբաղեցրել է Վիլլեմ դե Կունիգի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը), տասնութերորդը՝ աշխարհում ընդհանրապես կազմակերպված ցուցահանդեսների շարքում և առաջինը՝ լուսանկարչական գործերի ցուցադրությունների մեջ[13]։ Սինդի Շերոնի աշխատանքների այդ ցուցահանդեսը հետագայում ներկայացվել է նաև Սան Ֆրանցիսկոյում, արվեստի Ուոքեր կենտրոնում, Դալլասի Արվեստի թանգարանում[14]։

Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Серия Untitled Film Stills

Disasters շարքը* Untitled #167, 1986

Պատմական դիմանկարներ շարքը* Untitled #209, 1989

Sex pictures շարքը

Clowns շարքը

Նոր շարքը /2008 թ․/

«Office Killer» ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Սինդի Շերոնը հանդես է եկել որպես ֆիլմի ռեժիսոր ու սցենարիստ և թողարկել է իր միակ լիամետրաժ կինոնկարը՝ «Office Killer»-ը՝ կատակերգականի և սարսափի միահյուսումով։ Ֆիլմը չի ունեցել հեղինակի ակնկալած հաջողությունը։

Աճուրդային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2007 թվականից՝ նկարչուհու առանձին աշխատանքներ վաճառքի են հանվել «Քրիսթիս», «Սոթբիս» և «Ֆիլիփս» աճուրդներում, որտեղ դրանց գինը գերազանցել է մեկ միլիոն ամերիկյան դոլարը։ Իսկ նրա գործերից «Անվերնագիրը» 1981 թվականին վաճառվել է $3,89 միլիոն դոլարով։

Մրցանակներ և դրամաշնորհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • National Endowment for the Arts, 1977
  • John Simon Guggenheim Memorial Fellowship, 1983
  • Skowhegan Medal for Photography, Maine, 1989
  • Larry Aldrich Foundation Award, Connecticut, 1993
  • John D. and Catherine T. MacArthur Foundation, 1995
  • Wolfgang-Hahn-Preis (Gesellschaft fur Moderne Kunst am Museum Ludwig), 1997
  • Goslar Kaierring Prize, 1999
  • «Հասսելբլադ» մրցանակ, 2000

Կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերմանին է նվիրված ֆրանսիացի կինոռեժիսոր Բերտրան Բոնելոյի Cindy: The doll is mine (2005) կարճամետրաժ խաղարկային կինոնկարը, որտեղ նկարչուհու և նրա նմանակի դերում նկարահանվել է Ասյա Արջենտոն։

Ստեղծագործությունները հանրային հավաքածուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Albright-Knox Art Gallery, Buffalo
  • Art Gallery of New South Wales, Sydney
  • Art Gallery of Ontario, Toronto
  • Art Institute of Chicago
  • Australian National Gallery, Canberra
  • Baltimore Museum of Art
  • Carnegie Museum of Art, Pittsburgh
  • Centre Georges Pompidou, Paris
  • Centro de Arte Reina Sofia, Madrid
  • Corcoran Gallery of Art, Washington D.C.
  • Dallas Museum of Fine Arts
  • Des Moines Art Center
  • Hamburger Bahnhof Museum fur Gegenwart, Berlin
  • Israeli Museum, Jerusalem
  • Kunsthaus, Zurich
  • Kunsthalle Hamburg, Germany
  • Kunstmuseum Wolfsburg, Germany
  • Los Angeles County Museum of Art
  • Louisiana Museum, Humlebaek, Denmark
  • Metropolitan Museum of Art, New York
  • Moderna Museet, Stockholm
  • Modern Art Museum of Fort Worth, Texas
  • Musée d’art Contemporain, Montréal
  • Museum Boymans-van Beuningen, Rotterdam
  • Museum des 20, Jahrhunderts, Vienna
  • Museum Folkwang, Essen, Germany
  • Museum Ludwig, Cologne
  • Museum of Art, Carnegie Institute, Pittsburgh
  • Museum of Contemporary Art, Chicago
  • Museum of Contemporary Art, Helsinki
  • Museum of Contemporary Art, Los Angeles
  • Museum of Contemporary Art, Luxembourg
  • Museum of Fine Arts, Boston
  • Museum of Fine Arts, Houston
  • Museum of Modern Art, New York
  • Museum of Modern Art, Oslo
  • New Britain Museum of American Art, New Britain, Conneticut
  • Philadelphia Museum of Art
  • Rijksmuseum Kroller-Muller, Otterlo, Holland
  • San Francisco Museum of Modern Art
  • Solomon R. Guggenheim Museum, New York
  • Sprengel Museum, Hannover
  • St. Louis Art Museum
  • Staatsgalerie Stuttgart, Germany
  • Stedelijk Museum, Amsterdam
  • Tamayo Museum, Mexico City
  • Tate Gallery, London
  • Tokyo Metropolitan Museum of Photography
  • Victoria and Albert Museum, London
  • Wadsworth Atheneum, Hartford
  • Walker Art Center, Minneapolis
  • Whitney Museum of American Art, New York

Սինդի Շերմանի հրատարակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն Սինդի Շերմանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael Kelly, "Danto and Krauss on Cindy Sherman". In: M. A. Holly & K. Moxey (eds.), Art History, Aesthetics, Visual Studies. Massachusetts: Clark Art Institute, 2002.
  • Hoban, Phoebe, "The Cindy Sherman Effect". Artnews.com. 2012.
  • Essential, The: Cindy Sherman. Harry N. Abrams, Inc., 1999. 0-8109-5808-2.
  • Cindy Sherman: Retrospective (Paperback). Thames & Hudson, 2000. By Amanda Cruz and Elizabeth A. T. Smith. 0-500-27987-X.
  • In Real Life: Six Women Photographers. Holiday House, 2000. By Leslie Sills, et al. 0-8234-1498-1.
  • Early Work of Cindy Sherman. Glenn Horowitz Bookseller, 2001 0-9654020-3-7.
  • Krauss R.E. Cindy Sherman, 1975—1993. New York: Rizzoli, 1993
  • Morris C. The essential Cindy Sherman. New York; London: Harry N. Abrams, 1999
  • Inverted Odysseys: Claude Cahun, Maya Deren, Cindy Sherman/ Shelley Rice, ed. Cambridge: MIT Press, 1999
  • Durand R. Cindy Sherman. Paris: Flammarion, 2006
  • Петровская Е. Антифотография. М.: Три квадрата, 2003
  • Краусс Р. Холостяки. М.: Прогресс-Традиция, 2004
  • Томкинс К. Жизнеописания художников. — Москва: V-A-C press, 2013. — 272 p. — 1500 экз. — ISBN 978-5-9904389-2-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Cindy Sherman
  3. 3,0 3,1 Cindy Sherman — 2008.
  4. 4,0 4,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Luminous-Lint — 2005.
  7. 7,0 7,1 Discogs — 2000.
  8. Топ-100 художников XX—XXI веков по версии ArtFacts.net
  9. Собств. корр. Топ-100 в мире искусства по версии Art Review // Артгид. — 2011. — 14 окт.
  10. Веб-версия ретроспективы Синди Шерман в MoMA
  11. В MoMA были показаны 70 чёрно-белых снимков из серии Untitled Film Stills: с 1-го по 65-й, с 81-го по 84-й 'Untitled Film Still #27B, по сюжету отличный от № 27
  12. L. Gallun, «Cindy Sherman on the Films in Carte Blanche: Cindy Sherman», MoMA.org — 30 марта 2012 г.
  13. Рейтинг посещаемости музеев и выставок // The Art Newspaper Russia № 4 (13). — 2013. — май.
  14. Информация о выставке на сайте MoMA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]