ArtReview

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ArtReview
անգլ.՝ ArtReview և անգլ.՝ Art review[1]
ArtReview masthead.jpg
Տեսակհանդես
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել է1949[2]
ISSN1745-9303 և 2514-331X
Կայքartreview.com(անգլ.) և login.exacteditions.com/login

«ArtReview», միջազգային ամսագիր ժամանակակից արվեստի մասին։ Թողարկվում է տարեկան 9 անգամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ArtReview» ամսագիրը հիմնադրվել է 1949 թվականին Լոնդոնում[3] Ռիչարդ Գեյնսբորոյի կողմից։ Ամսագրի առաջին թողարկման դիզայնը կատարվել է իր կնոջ՝ նկարիչ Էյլին Մեյոյի կողմից[4]։ Ավելի քան 60 տարի անդադար թողարկվելուց հետո ամսագիրը փոփոխության է ենթարկվել՝ 2 շաբաթը մեկ թողարկվող ութ էջանոց սև-սպիտակ թերթից վերածվելով տարեկան 9 անգամ թողարկվող ամսագրի[5]։ Այն տարածվում է 28 երկրում[3]։

1949 թվականից ամսագիրը թողարկվել է հետևյալ անվանումների ներքո՝ «Art News and Review» (Արվեստի նորություններ և ակնարկներ) (1949-1961), «The Arts Review» (1962-1969), «Arts Review» (1970-1992), «Art Review» (1992-2000) և «ArtReview» (2000 թվականից մինչ օրս)։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց հրատարակումներում ակնարկների հավաքածուի, միջազգային ցուցահանդեսների, նկարիչների մասին ակնարկների, քաղաքներում գեղարվեստական շրջագայությունների և գեղարվեստական պատվերների (այդ թվում՝ հատուկ ծրագրեր, որոնք հանդիսանում են սովորոկան ամսագրի լրացումներ) օգնությամբ «ArtReview»-ն ընդգրկում է ինչպես հայտնի և հեղինակավոր, այնպես էլ երիտասարդ արվեստագետների։

Ամսագրի գլխավոր խմբագիրը Մարկ Ռապոլտն է։

Նոյեմբերի համարում «ArtReview» ամսագիրը հրատարակել է ժամանակակից արվեստում 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը՝ Power 100-ը, մարտի համարում հրատարակվել է Future Greats-ը՝ երիտասարդ խոստումնալից նկարիչների ցանկը։

Power 100 վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերին ամսագիրը քննադատության է ենթարկվել Չինաստանի կառավարության կողմից, քանի որ Power 100 վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է չինացի հայտնի նկարիչ և այլախոհ Այ Վեյվեյը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լյու Վեյմինը ասել է․ «Չինաստանում շատ են ընդունակ արվեստագետները։ Մենք կարծում ենք, որ ընտրությունը, որը կատարվել է բացառապես քաղաքական նախապաշարմունքներից և հակումներից ելնելով, հակասում է ամսագրի նպատակներին»[6]։ Ռուսներից 2011 թվականի ցուցակում եղել են միայն «Գարաժ» ժամանակակից մշակույթի կենտրոնի հիմնադիր Դարյա Ժուկովան և V-A-C հիմնադրամի հիմնադիր Լեոնիդ Միխելսոնը։

2012 թվականին Power 100 վարկանիշում ներառվել է ռուսական Pussy Riot խումբը, որը 2012 թվականի սկզբին Քրիստոսի Փրկչի տաճարում կատարել է պանկ-աղոթքներ։ Խումբը վարկանիշում զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը[7]։

Կայք[խմբագրել | խմբագրել կոդը]

www.artreview.com կայքը մեկնարկել է 2007 թվականին։ Այն բաղկացած է նորություններից, բլոգներից, գեղարվեստական պատվերներից, 2006 թվականից սկսած՝ ամսագրի արխիվից և օգտատերերի համար նախատեսված սոցիալական ցանցից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1745-9303
  2. https://artreview.com/about/
  3. 3,0 3,1 «Editor's Note - ArtReview»։ The Wall Street Journal Magazine։ October 13, 2006։ Վերցված է 2013-01-20 
  4. Gainsborough John (January 5, 1994)։ «Obituary: Dame Eileen Mayo»։ The Independent (London)։ Վերցված է 2013-01-20 
  5. «Art Review:Digital»։ Artreviewdigital.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 2009-11-12 
  6. «China slams art magazine for honoring Ai Weiwei»։ Reuters։ October 13, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-15-ին։ Վերցված է 2013-01-20 
  7. «Pussy Riot вошли в список самых влиятельных людей в искусстве»։ Коммерсантъ։ 18-10-2012։ Վերցված է 2013-01-25 
  8. «Сайт журнала ArtReview» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 2013-01-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]