Դարյա Ժուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դարյա Ժուկովա
Дарья Жукова
Ծնվել էհունիսի 8, 1981(1981-06-08) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունռուս
ԿրթությունԿալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում
Մասնագիտությունդիզայներ
ԱմուսինՌոման Աբրամովիչ
ԾնողներԱլեքսանդր Բորիսովիչ Ժուկով

Դարյա Ալեքսանդրովնա Ժուկովա (ռուս.՝ Да́рья Алекса́ндровна Жу́кова, հունիսի 8, 1981(1981-06-08), Մոսկվա, ԽՍՀՄ), Մոսկվայի «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բիզմեսմեն Ալեքսանդր Բորիսովիչ Ժուկովի և միկրոկենսաբան Ելենա Ժուկովի ընտանիքում[2]: РИА Новости հայտնում է, որ նրա հոր իսկական անունը Ալեքսանդր Շայյաբորխովիչ[Ն. 1] Ռադկին է (հետագայում վերցրել է կնոջ ազգանունը)[3]: Դստեր ծնունդից հետո նրա ծնողները բաժանվել են, և մայրը, հրավիրվելով աշխատել ԱՄՆ-ում, դստեր հետ մեկնել է Սանտա-Բարբարա (Կալիֆորնիա)[2]: Երեք տարի Դարյա Ժուկովան սովորել է հրեական դպրոցում[4]:

16 տարեկանում Դարյան հոր հրավերով, ով ստացել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, տեղափոխվել է Լոնդոն: Սովորել է Լոնդոնի նատուրոպատիայի ինստիտուտում (London College of Naturopathic Medicine)[2]:

2006 թվականին Ժուկովան և նրա ընկերուհին՝ Կրիստինա Տանգը, հիմնադրել են մի ընկերություն, որը թողարկում է հագուստ Kova & T ապրանքանիշով: 2007 թվականին բրենդը ներկայացված էր աշխարհի ավելի քան 80 խանութներում. Kova & T հագուստ կրել են դերասանուհիներ Քեյթ Մոսսը, Միշա Բարտոնը և Օլսեն քույրերը[5][6]։ 2010 թվականին Ժուկովան ասաց, որ ընկերության գործունեությունը վերահսկում է իր ընկերուհին[7]։ Մամուլում գրվել է այն մասին, թե նա թենիսիստ Մարատ Սաֆինի ընկերուհին է[8]:

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Ժուկովայի լուսանկարը Spletnik.ru կայքում[9]

2007 թվականին Ժուկովան Օլեգ Դերիպասկայի կնոջը՝ Օլգային, օգնել է ստեղծել է Spletnik.ru կայքը, որը նվիրված է շոու բիզնեսի նորություններին[10]:

2008 թվականին Ժուկովան հիմնադրել է արվեստի զարգացման ու աջակցման Iris Foundation բարեգործական հիմնադրամը[7]։ Հետագայում հիմնադրամը բացել է «Գարաժ» թանգարանը, Garage ամսագիրը և մասնակցել Սանկտ Պետերբուրգում Նոր Հոլանդիա կղզու վերակառուցման նախագծին:

2008 թվականին Դարյա Ժուկովան դարձել է Մոսկվայի ժամանակակից մշակույթի «Գարաժ» կենտրոնի հիմնադիրը[11][12]։ Financial Times թերթի արվեստի բաժնի խմբագիր Ջեն Դելլիին Ժուկովային անվանում է «նշանակալի անձ արվեստի աշխարհում». Դելլին գրում է, որ Ժուկովան կարողացել է ստեղծել «համաշխարհային կարգի արվեստի պատկերասրահ, ինչպես նաև արմատապես ​​փոխել Մոսկվայի մշակութային կյանքը»[13]։ 2015 թվականի մարտին «The Art Newspaper Russia» ամսագիրը Դարյա Ժուկովայի և Ռոման Աբրամովիչին ներառեց «100 գլխավոր անձինք ռուսական արվեստում (բացի նկարիչներից)» ցանկի վեցերորդ հորիզոնականում[14]:

2011 թվականին Ժուկովան հիմնադրել է «Garage» անգլերեն ամսագիրը, որը նվիրված էր արվեստին: 2013 թվականին սկսել է թողարկվել ամսագրի ռուսերեն տարբերակը[7]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Դարյա Ժուկովան ծանոթացել է ռուս գործարար և Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ռոման Աբրամովիչի հետ, և մի քանի տարի անց նրանք ամուսնացել են[15]։ 2007 թվականին մի շարք ԶԼՄ-ներ սկսել են Ժուկովային կոչել Աբրամովիչի ընկերուհի, և այդ ծանոթության հետ են կապել գործարարի ամուսնալուծությունը[16][17][18]։ Ժուկովան և Աբրամովիչը երկու երեխա ունեն՝ Ահարոն Ալեքսանդրը (ծնվել է 2009 թվականին) և Լեան (ծնվել է 2013 թվականին)[19][20]։ 2017 թվականին Ժուկովան ու Աբրամովիչը բաժանվել են[7]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շայա և Բորուխ անուններից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О музее»։ Garage։ Վերցված է 2015-12-23 
  2. 2,0 2,1 2,2 Дмитрий Быков Худаша // Карьера. — 2008. — № 2 (110).
  3. Дарья Жукова — представительница «золотой молодежи». Справка // РИА Новости, 14 марта 2007
  4. Dasha Zhukova: From It Girl to Art Girl. The Telegraph. 4 October 2009
  5. Лунина Л. Настоящая брюнетка // Ведомости Пятница, № 41 (78), 26 октября 2007
  6. Дудорова Ю. Из света в тренд перелетая // gazeta.ru, 17 сентября 2007
  7. 7,0 7,1 7,2 7,3 Роман Абрамович и Дарья Жукова объявили о разводе
  8. За последние две недели Абрамович изрядно потратился на своих женщин // РИА Новости, 19 мая 2008
  9. Даша Жукова // Spletnik.ru, 2008
  10. Малахов А., Куликова Ю. Дарья Жукова и Полина Дерипаска посплетничают в интернете // Коммерсантъ, № 234 (3810), 19 декабря 2007
  11. Art Wealth Management: Managing Private Art Collections
  12. Art and the Global Economy
  13. Даша Жукова: сначала Москва, а теперь и весь мир
  14. 100 главных людей в русском искусстве (кроме художников)(ռուս.) // The Art Newspaper Russia. — март 2015. — № 2. — С. 21.
  15. Rem Koolhaas and Dasha Zhukova Build a Moscow Museum
  16. Двойная перестраховка // Эксперт Online, 14 марта 2007
  17. The young model // The Telegraph, 14 Mar 2007
  18. In defence of Daria // The Guardian, 17 September 2008
  19. Родил Абрамович Аарона — Газета.ру, 5.12.09
  20. Congratulations, Roman Abramovich, On The Most Expensive Baby Delivery Ever // forbes.com, 16 апреля 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]