Սիմոն Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոն Գալստյան
Ծնվել էմարտի 7, 1914(1914-03-07)[1]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 21, 2000(2000-02-21) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1934)[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և նատյուրմորտ
Պարգևներ

Սիմոն Մեսրոպի Գալստյան (մարտի 7, 1914(1914-03-07)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 2000(2000-02-21), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1936 թվականից սովորել է Լենինգրադի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 1941-1945 թվականներին եղել է «Կարմիր աստղ» զինվորական թերթի նկարիչ։ Հիմնականում ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիաներ։ 1990 թվականին Գալստյանի մասին հոդված է գրվել Հայկական ազգային հանրագիտարանում։ 2002 թվականին Գալստյանի գործերը ներկայացվել են Լոնդոնի Christie's աճուրդում և ներգրավվել են բրիտանական և կոնտինենտական կատալոգներում (կատալոգում հայ հեղինակներից ընդգրկվել են Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Գևորգ Բաշինջաղյանը և Հովնաթանյանների գերդաստանից մեկը)[2]։ Ստեղծագործությունները գտնվում են տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում[3][4]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Մարսելում, Ստամբուլում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կովկասյան գեղարվեստի ցուցահանդեսի առաջին մրցանակ, 1936
  • Կոմիտասի անվան հայկական արվեստի մրցանակաբաշխության առաջին մրցանակ, 1946
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1961

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Սիմոն Գալստյանի ստեղծագործություններն ընդգրկել են «British and Continental Pictures» կատալոգում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Նրա ստեղծագործություններն ընդգրկել են «British and Continental Pictures» կատալոգում, Սիմոն Գալստյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 658