Էջ օրացույցից. պատկերված է սեպտեմբերը կամ հոկտեմբերը. (14 cm × 95cm), 1540, Վիկտորյայի և Ալբերտի թանգարան, ԼոնդոնԻնքնանկար. տեմպերա, մագաղաթ (8.5cm × 5.7cm), Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք: Լատիներեն մակագրված է. "Simon Bennik. Alexandri. [F]ilius Se Ipsu. Pi[n]gebat. Ano. Aetatis. 75. 1558." («Սիմոն Բեննիկը՝ Ալեքսանդրի որդին, այստեղ նկարել է ինքն իրեն 75 տարեկանում՝ 1558 թվականին»")[5]
Ծնվել է Գենտում կամ Անտվերպենում։ Հավանաբար հորից՝ վարպետ զարդանկարիչ Ալեքսանդր Բենինգից է կերպարվեստի դասեր առել Գենտում գտնվող տոհմական արհեստանոց-արվեստանոցում։ Ապրել ու աշխատել է Գենտում և Բրյուգեում։ 1508 թվականին Բրյուգեում անդամագրվել է Սուրբ Ղուկասի գիլդիային (նկարիչների համքարությանը)։ 1517-ից 1555 թվականներին նրա անունը կանոնավոր կերպով հիշատակվել է գիլդիայի ամենամյա հաշվետվություններում։ Երեք անգամ (1524, 1536, 1546 թթ.) Սիմոն Բենինգը եղել է վայելչագրողների, գրավաճառների, զարդանկարիչների ու կազմարարների ղեկավարը Սուրբ Ղուկասի գիլդիայի շրջանակներում[7]։
Ունեցել է վեց դուստր, որոնցից երկուսը շարունակել են նկարիչների իրենց տոհմի ավանդույթները. Լևինա Տեերլինկը դարձել է մանրանկարիչ (մեծ մասամբ դիմանկարներ է հեղինակել), տեղափոխվել է Անգլիա, որտեղ ընդգրկվել է Թյուդորների պալատական նկարիչների խմբում, իսկ Ալեքսանդրան դարձել է արվեստի գործերի հաջողակ վաճառորդ[8]։