Սիմոնետա Սոմարուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնետա Սոմարուգա
Դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի նախագահ
հունվարի 1, 2015 - դեկտեմբերի 31, 2015
Նախորդող Դիդիե Բուրկհալթեր
Հաջորդող Յոհան Շնայդեր Ամմանն
Դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի փոխնախագահ
հունվարի 1, 2014 - դեկտեմբերի 31, 2014
Նախագահ Դիդիե Բուրկհալթեր
Նախորդող Դիդիե Բուրկհալթեր
Հաջորդող Յոհան Շնայդեր Ամմանն
Դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության նախարար
 2010 թվականի նոյեմբերի 1-ից
Նախորդող Էվելին Վիդմեր-Շլումպֆ
Դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ
 2010 թվականի նոյեմբերի 1-ից
Նախորդող Մորից Լոյենբերգեր
 
Կուսակցություն՝ Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ֆրիբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դաշնակահարուհի
Ծննդյան օր մայիսի 14, 1960(1960-05-14)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Ցուգ (քաղաք), Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա[2]
Ի ծնե անուն շվեյց. գերմ.՝ Simonetta Myriam Sommaruga
Ամուսին Lukas Hartmann?[3]

Սիմոնետա Սոմարուգա (իտալ.՝ Simonetta Sommaruga, մայիսի 14, 1960(1960-05-14)[1][2], Ցուգ (քաղաք), Շվեյցարիա), շվեյցարացի սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, 2010 թվականի նոյեմբերի 1-ից Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավար։ 2014 թվականին ընտրվել է Շվեյցարիայի փոխնախագահ[4]։ Հաջորդ տարի ընտրվել և կատարել է Շվեյցարիայի նախագահի պարտականությունները։ Նրա օրոք Շվեյցարիան եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի արդյունավետ կառավարման վարկանշային տասնյակում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնետան երկու եղբայրների ու քրոջ հետ մեծացել է Սինսում (Արգաու կանտոն)։ Իմենզեեում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որպես դաշնակահարուհի նախապատրաստվել է Լյուցեռնում, Կալիֆոռնիայում և Հռոմում։ 1988-1991 թվականներին Ֆրիբուրի համալսարանում սովորել է անգլերեն և ռոմանագիտություն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնետա Սոմարուգայի քաղաքական կարիերայի մեկնարկը եղել է 1993-1999 թվականներին Շվեյցարական սպառողների պաշտպանության հիմնադրամի (Stiftung für Konsumentenschutz) նախագահի աշխատանքը։ 2003 թվականին դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի (Swissaid) նախագահ։

Սոմարուգայի քաղաքական գործունեությունն սկսվել է 1981-1990 թվականներին սոցիալ-դեմոկրատներին Բեռնի Մեծ խորհրդում ներկայացնելով։ 1998-2005 թվականներին Կյոնիցի մունիցիպալ խորհրդում գլխավորել է Հրդեհային պահպանության և քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային խորհրդի, իսկ 2003-2010 թվականներին՝ Կանտոնների խորհրդի անդամ։

2010 թվականի սեպտեմբերի 22-ին Մորից Լոյենբերգերի փոխարեն ընտրվել է Դաշնային խորհրդի (Շվեյցարիայի կառավարություն) անդամ, որտեղ ղեկավարել է Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտը։ 2013 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2014 թվականի փոխնախագահ։ Այդ պարտականությանն անցել է հունվարի 1-ին։ 2014 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2015 թվականի նախագահ[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնետտա Սոմարուգան ամուսնացած է գրող Լուկաս Հարտմանի հետ։ Նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին նախագահ Կոռնելիո Սոմարուգայի հեռավոր ազգականն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնետա Սոմարուգա» հոդվածին։