Յոհան Շնայդեր Ամմանն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Շնայդեր Ամմանն
շվեյց. գերմ.՝ Johann Schneider-Ammann
Johann Schneider-Ammann 2011.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Switzerland (Pantone).svg Շվեյցարիա
Կուսակցություն՝ Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ և Շվեյցարիայի ազատ դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և INSEAD
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարանատեր
Ծննդյան օր փետրվարի 18, 1952(1952-02-18) (66 տարեկան)
Ծննդավայր Sumiswald
Ի ծնե անուն անգլ.՝ Johann Niklaus Schneider
Ամուսին Katharina Schneider-Ammann
 
Պարգևներ

պատվավոր քաղաքացի

Յոհան Նիքլաուս Շնայդեր Ամմանն (գերմ.՝ Johann Niklaus Schneider-Ammann; փետրվարի 18, 1952(1952-02-18), Sumiswald), շվեյցարացի բիզնեսմեն և քաղաքական գործիչ: 2016 թվականի հունվարի 1-ին ընտրվել է Շվեյցարիայի նախագահ: Յոհանը Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ է: 2010 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է էկոնոմիկայի դեպարտամենտի նախագահը, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից՝ տնտեսական հարցերի, կրթության և հետազոտության դեպարտամենտի նախագահը: 2014 թվականին ընտրվել է 1 տարի ժամկետով Շվեյցարիայի փոխնախագահ[1], իսկ 2015 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի 2016 թվականի նախագահ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Շնայդերը ծնվել է Զումիսվալդում՝ անասնաբույժի ընտանիքում: Ցյուրիխում 1977 թվականին ստացել է ինժեներ- էլեկտրիկի որակավորում: 1983 թվականին Ֆրանսիայում ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում[3]:

1978 թվականին դարձել է Oerlikon-Bührle նախագծի մենեջե: 1981 թվականին աշխատել է ինժեներական ընկերությունում, որը պատկանել է նրա կնոջ Կատարինա Շնայդեր Ամմաննի ընտանիքին: Սկզբնական շրջանում աշխատել է որպես գործադիր տնօրեն, իսկ 1990 թվականին նշանակվել է «Ամմանն հոլդինգի» նախագահ: 2003 թվականին դարձել է Mikron Technology Group ընկերության խորհրդի նախագահ, որտեղ մինչ այդ եղել է խորհրդի անդամ: 1998 թվականից եղել է նաև Swatch Group ընկերության խորհրդի անդամ:

2010 թվականի սեպտեմբերի 22-ին Շնայդեր Ամմանն ընտրվել է Շվեյցարիա դաշնային խորհրդի անդամ՝ Հանս Ռուդոլֆ Մերցի փոխարեն[4]: Նա ղեկավարել է էկոնոմիկայի դեպարտամենտը, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից՝ տնտեսական հարցերի, կրթության և հետազոտության դեպարտամենտը[5]: Նախկինում հայտարարել է, որ կլքի կորպորացիաները՝ ընտրվելու պարագայում[3]:

2014 թվականին ընտրվել է 1 տարի ժամկետով Շվեյցարիայի փոխնախագահ, իսկ 2015 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի 2016 թվականի նախագահ:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]