Սիգուրդ Էվենսմու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիգուրդ Էվենսմու
Sigurd Evensmo.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1912(1912-02-14)
ԾննդավայրՀամար, Հեդմարկ, Նորվեգիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1978(1978-10-17) (66 տարեկանում)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող, հեղինակ և գրող
Լեզունորվեգերեն
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
ՊարգևներԳիլդենդալի մրցանակ
ԶավակներJan Evensmo?

Սիգուրդ Էվենսմու (նորվ.՝ Sigurd Evensmo, փետրվարի 14, 1912(1912-02-14), Համար, Հեդմարկ, Նորվեգիա[1] - հոկտեմբերի 17, 1978(1978-10-17), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող, քննադատ և հրապարակախոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգուրդ Էվենսմուն ծնվել է 1912 թվականի փետրվարի 14-ին նորվեգական Համար քաղաքում: Հայրը երկաթուղային համակարգի ծառայող էր: Դպրոցն ավարտելուց հետո ապագա արձակագիրը ընդունվում է Օսլոյի համալսարան: Հընթացս համալսարանում սովորելուն, Սիգուրդ Էվենսմուն մասնակցում է ուսանողական սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական շարժմանը Նորվեգիայում: Համագործակցել է «Mot Dag» տեղական ամսագրի հետ, հետո դառնում է Նորվեգական բանվորական կուսակցության ակտիվիստ:

1930 թվականին Սիգուրդ Էվենսմուն զբաղվում է լրագրողական գործով: Համագործակցել է մի շարք լրագրերի և ամսագրերի հետ, որոնք հիմնականում բանվոր դասակարգին էին վերաբերում. այդ ամսագրերից են ըստ մասնավորի՝ «Arbeiderbladet» և «Fremtiden»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու ժամանակ դառնում է հետևողական հակաֆաշիստ և հումանիստ: Ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ Սիգուրդ Էվենսմուն մասնակցում է Դիմադրության շարժմանը: Այդ ընթացքում նրա ջանքերով լույս է ընծայվում «Bulletin» («Բյուլետեններ») լրագիրը: 1942 թվականին Սիգուրդ Էվենսմուն ձերբակալվում և ազատազրկվում է քսաներկու ամսով ու ուղարկվում համակենտրոնացման ճամբար[2]:

Պատերազմի ավարտից հետո իրեն լիովին նվիրում է գրականությանն ու լրագրությանը: 1953 թ.-ից 1959 թվականներին «Orientaring» թերթի գլխավոր խմբագիրն ու հրատարակիչն էր:

1952 թվականից մինչև 1975 թվականը Սիգուրդ Էվենսմուն Նորվեգիայի կինեմատոգրաֆիայում աշխատեց որպես գրաքննիչ:

Սիգուրդ Էվենսմուն իր մահկանացուն կնքեց վաթսունվեց տարեկան հասակում՝ 1978 թվականի հոկտեմբերի 17-ին մայրաքաղաք Օսլոյում:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգուրդ Էվենսմուն դրամատիկ ստեղծագործությունների ու արձակ շարքի հեղինակ է: Գրել է նաև մեծ թվով սցենարներ ֆիլմերի համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիային նվիրված հոդվածներ:

Որպես դրամատուրգ նրա դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին «Կոնֆլիկտ» («Konflikt») պիեսով:

1945 թվականին ռազմական գործողությունների տպավորությունների ներքո գրում է «Փախստականներ» («Englandsfarere», 1945) վեպը, որը համարվում է Նորվեգիայի Դիմադրության շարժմանը նվիրված լավագույն ստեղծագործություններից մեկը: Վեպը նվիրված է տարբեր դասակարգի մարդկանց ճակատագրին:

Սիգուրդ Էվենսմուի «Սահման» («Grenseland», 1947), «Չղջիկներ» («Flaggermusene», 1949) և «Դեպի տուն» («Hjemover», 1951) եռագրությունը Նորվեգիայի 1930-1940-ական թվականների սոցիալական պատմությանը նվիրված յուրօրինակ ստեղծագործությունների շարք է: Եռագրությունում գրողը ներկայացնում է միջազգային նորությունները. այս եռագրության շնորհիվ նրան շնորհում են Նորվեգական քննադատների ասոցիացիայի մրցանակ: Ավելի ուշ, այս գրքերի մոտիվներով նկարահանվում է հեռուստասերիալ:

Սիգուրդ Էվենսմուն համարվում է առաջին նորվեգացի գիտաֆանտաստիկ հակառազմական «Զրոյական տարվա հանելուկը» («Gåten fra år null», 1957) գրքի հեղինակը: Այստեղ ներկայացում են այն դեպքերը, երբ Երկիրը ենթարկվել է միջուկային աղետի: «Աֆրիկացիները» («Afrikaneren», 1965) սցենարով գրողը պայքարել է ռասայական խտրականության դեմ: Դրանից հետո գրողը թղթին է հանձնել էլի գիտաֆանտաստիկ վեպեր, այդ թվում՝ «Femten døgn med Gordona» և "Miraklet på Blinder"n:

1967 թվականին Սիգուրդ Էվենսմուն հրապարակել է «Մեծ տիվոլներ: Նորվեգիայի կինոն 7 տարիների ընթացքում» («Det store tivoli. Film og kino i Norge gjennom 70 år») գիրքը՝ առաջին գիրքը, որը վերաբերում էր նորվեգական կինեմատոգրաֆիայի պատմությանը:

«Խոշտանգումները ֆիլմերում» («Vold i filmene», 1969) գրքում հեղինակը պայքարում է սարսափ ֆիլմերի դեմ:

Ա. Բրիհմանի հետ համատեղ լույս ընծայեցին «Նորվեգացի գրողները Երկրորդ համաշխարհային պատերազմում» («Norske forfattere i krig og fred», 1968) գիրքը:

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945 Englandsfarere, novel
  • 1946 Oppbrudd etter midnatt, novel
  • 1947 Grenseland, novel
  • 1949 Flaggermusene, novel
  • 1951 Hjemover, novel
  • 1954 Glassveggen, collection of stories
  • 1955 Trollspeilet: streiftokt i film
  • 1956 Østenfor vest og vestenfor øst: Jugoslavia under Tito
  • 1956 Gåten fra år null, novel
  • 1962 Femten døgn med Gordona, novel
  • 1964 Feider og finter
  • 1966 Miraklet på Blindern, novel
  • 1967 Det store tivoli: film og kino i Norge gjennom 70 år
  • 1969 Vold i filmene: ett års kinoprogrammer i Norge og noen perspektiver
  • 1970 Observasjoner, essay collection
  • 1971 Den nakne sannheten: sex i filmene
  • 1974 Gyldendal og gyldendøler
  • 1976 Inn i din tid
  • 1978 Ut i kulda

Դրամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 Konflikt
  • 1952 Fredsprisen (радиоспектакль)
  • 1981 Stengetid

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 — Նորվեգացի քննադատների ասոցիացիայի մրցանակ
  • 1976 — Gyldendals legat գրական մրցանակ
  • 1977 — Հյուսիսային խորհրդի գրական պարգև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Эвенсму Сигурд // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. По другим данным до ареста бежал в Англию, вернулся на родину после освобождения Норвегии от фашистов.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]