Jump to content

Սթիվ Մորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Մորս
Բնօրինակ անունանգլ.՝ Steve Morse
Ծնվել էհուլիսի 28, 1954(1954-07-28)[1][2] (70 տարեկան)
Hamilton, Օհայո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք և պրոգրեսիվ ռոք[3]
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, ջազ կիթառահար և բանջոյիստ
Գործիքներկիթառ[3], վոկալ[3], բաս[3], Բանջո[3] և երաժշտական ստեղնաշար[3]
ԿրթությունՄայամիի համալսարան, Academy of Richmond County? և Frost School of Music?
ԱնդամակցությունԴիփ Փարփլ, Kansas (խումբ), Dixie Dregs?, Living Loud?, Angelfire? և Flying Colors?
Կայքstevemorse.com
 Steve Morse Վիքիպահեստում

Սթիվեն Ջ. Մորս (Steven J. "Steve" Morse, հուլիսի 28, 1954(1954-07-28)[1][2], Hamilton, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երաժիշտ, կիթառահար և հեղինակ, հայտնի որպես Դիփ Փարփլ-ի ներկայիս կիթառահար և անդամ 1994 թվականից։ Նվագել է նաև Dixie Dregs և Kansas խմբերում։

Նա է նվագում Դիփ Փարփլի Purpendicular, Abandon, Bananas, և Rapture of the Deep ալբոմներում, ինչպես նաև բազմաթիվ համերգային շրջագայությունների ժամանակ, այդ թվում՝ 2010 թվականին Երևանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 28-ին 1954 թվականին քահանայի և դաշնակահարուհու ընտանիքում, ամերիկյան Համիլթոն քաղաքում, Օհայո նահանգում։ Սթիվը դեռ 10 տարեկանել չէր, երբ նա իր եղբոր՝ Դեյվի հետ ստեղծեց «The Plague» խումբը։

60-ականների վերջին Մորսերը տեղափոխվեցին Վրաստան, որտեղ Սթիվն ու Դեյվը ներառվեցին «Dixie Grit» նվագախումբ, որը հանդես էր գալիս սրճարաններում և պարահրապարակներում, նվագելով ուրիշի ստեղծագործությունները, այդ թվում «Led Zeppelin» և «Cream» կրկնությունները։ 70-ականներին խումբը լուծարվեց, իսկ Մորսը իր ընկեր Էնդի Վեսթոմի հետ կազմեցին «Dixie Dregs» խումբը, որը արդյունքում դարձավ պրոֆեսիոնալ։ Այս խմբում կիթառահարը մնաց մոտ 13 տարի։

1982 թվականից մինչև 1986 թվականը ամեն տարի «Guitar Player» ամսագրի ընթերցողների կողմից Մորսը ճանաչվում էր լավագույն կիթառահար։

1983 թվականից Սթիվը սկսեց վարել «Guitar for the practicing musician» ամսագրի «Open ears» սյունակը։ Շուտով Մորսը ստեղծեց «Steve Morse band» անհատական ծրագիրը։ Դրա կազմ մտան բաս-կիթառահար Ջերի Պիկը և թմբկահար Դուգ Մորգանը, ում հետագայում փոխարինեց Րոդոմ Մորգենշտեյնը։ Առաջին իսկ ալբոմի հիթը դարձավ «Cruise missile»: 1985 թվականին դուրս եկավ երկրորդ գործը` «Stand up»ը, իսկ այն իրականացնելուց հետո երաժիշտները շրջայց կատարեցին «Rush»ի բացմանը։

80-ականների կեսերին նրան հրավիրում են շրջագայության Ջոն Մակլաֆլինը, Էլ Դի Մեոլան, Պակո դե Լուսիան։ В 1986-1987 թվականներին Մորսը նվագում էր Kansas խմբում։

1989 թվականին,հոգնելով շոու-բիզնեսից, Սթիվ Մորսը հանկարծակի լքում է բեմը և ԱՄՆ-ի ավիաընկերություններից մեկում դառնում է ներքին չվերթների օդաչու։

1994 թվականին Մորսը վերականգնում է Steve Morse Band-ը, իսկ նույն թվի նոյեմբերին հրավեր է ստանում նվագելու Deep Purpleում։ Մի քանի համերգներից հետո նա դառնում է խմբի մշտական կիթառահարը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Dixie Dregs

  • 1975 — The Great Spectacular
  • 1977 — Free Fall
  • 1978 — What If
  • 1979 — Night Of The Living Dregs
  • 1980 — Dregs Of The Earth
  • 1981 — Unsung Heroes
  • 1982 — Industry Standard
  • 1989 — Divided We Stand
  • 1992 — Bring 'Em Back Alive
  • 1994 — Full Circle
  • 1997 — King Biscuit Flower Hour Presents — The Dregs 1979
  • 2000 — California Screamin
  • 2002 — 20th Century Masters: The Best Of The Dixie Dregs
  • 2002 — Sects, Dregs & Rock 'n' Roll

Steve Morse Band և անհատական ալբոմները

  • 1984 — The Introduction
  • 1985 — Stand Up
  • 1989 — High Tension Wires
  • 1991 — Southern Steel
  • 1992 — Coast to Coast
  • 1995 — Structural Damage
  • 1996 — StressFest
  • 2000 — Major Impacts
  • 2002 — Split Decision
  • 2004 — Major Impacts 2
  • 2005 — Prime Cuts — From Steve Morse’s Magna Carta sessions
  • 2009 — Out Standing in Their Fiel (սեպտեմբերի 25, 2009 թվական)

Deep Purple

Kansas

այլ

  • 1977 — Tropical Nights — Liza Minnelli
  • 1980 — Schemer-Dreamer — Steve Walsh
  • 1986 — Storytime — T Lavitz
  • 1987 — Stone From Which The Arch Was Made — Mark O'Connor
  • 1987 — Surveillance — Triumph
  • 1988 — Southern By The Grace Of God: Lynyrd Skynyrd Tribute Tour-1987 — Lynyrd Skynyrd
  • 1988 — Love Your Man — The Rossington Collins Band
  • 1990 — Nashville Rendez-Vous — Marcel Dadi
  • 1991 — Fingers Crossing — Marcel Dadi
  • 1992 — Country Guitar Flavors — Marcel Dadi
  • 1992 — Lone Ranger — Jeff Watson
  • 1993 — Coven, Pitrelli, O’Reilly — CPR
  • 1994 — Thonk — Michael Manring
  • 1995 — Carmine Appice’s Guitar Zeus
  • 2001 — Seventh Key — Seventh Key
  • 2001 — Nylon & Steel — Manuel Barrueco
  • 2001 — Feeding the Wheel — Jordan Rudess
  • 2002 — Camino Latino/Latin Journey — 'Liona Boyd
  • 2004 — Rhythm Of Time — Jordan Rudess
  • 2003 — Living Loud — Living Loud
  • 2006 — Living Loud-Live — Living Loud
  • 2006 — Gillan's Inn — Ian Gillan
  • 2007 — School of the Arts — School of the Arts (featuring T Lavitz) (Morse contributes acoustic guitar work on 2 tracks, «On Fire» and «Portrait»)
  • 2010 — Angelfire — Steve Morse & Sarah Spencer
  • 2012 — Flying Colors — Flying Colors
  • 2013 — Live in Europe — Flying Colors

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #134466888 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Montreux Jazz Festival Database

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Մորս» հոդվածին։