Սթիվեն Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Սանչես
Հիմնական տվյալներ
Ծնվել էՆոյեմբերի 3, 2002
Նաշվիլ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՓոփ ռոք
Մասնագիտություներաժիշտ
Գործունեություն2019-ներկա
Լեյբլ
Կայքstephensanchezofficial.com
 Stephen Sanchez Վիքիպահեստում

Սթիվեն Քրիստոֆեր Սանչես (անգլ.՝ Stephen Christopher Sanchez, նոյեմբերի 3, 2002, Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան։ Իր դեբյուտային՝ «What Was, Not Now» մինի ալբոմը թողարկել է 2021 թվականի հոկտեմբերին։ 2021 թվականի սեպտեմբերի 1-ին թողարկել է «Until I Found You» սինգլը, որը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 23-րդ հորիզոնականը, ARIA Charts-ի 8-րդ հորիզոնականը և UK Singles Chart-ի 14-րդ հորիզոնականը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանչեսը Գլասթոնբերի փառատոնի ժամանակ, 2023։

2020 թվականի հունիսին Սանչեսը ՏիկՏոկում տեղադրել է Cage the Elephant խմբի «Cigarette Daydreams» երգի քավերը՝ հավաքելով ավելի քան 122 հազար հետևորդ հարթակում[1]։

Իր՝ «Lady by the Sea» երգի մի հատվածով կիսվելուց հետո, երգիչ-երգահան Ջերեմի Ցուկերն նրան առաջարկել է անձամբ զբաղվել երգի պաշտոնական տարբերակի արտադրությամբ, որը թողարկվել է 2020 թվականի հուլիսին. արդյունքում Սանչեսը պայմանագիր է կնքել Republic Records-ի հետ։ Նա աշխատել է պրոդյուսեր Յան Ֆիչուկի հետ իր դեբյուտային՝ «What Was, Not Now» մինի ալբոմի վրա, որը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերին[1][2]։ 2022 թվականի նոյեմբերի 4-ին նա թողարկել «Missing You» սինգլը երգչուհի Էշի հետ համատեղ։ 2023 թվականի հունվարի 25-ին թողարկել է «Evangeline» սինգլը, որին հաջորդել է իր համերգային շրջագայությունը։

Սանչեսը հայտնվել է Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի եթերում՝ իր երգի և շրջագայության առաջխաղացման համար։ Սանչեսը շոուում կատարել է «Evangeline» երգը[3]։ 2023 թվականի ապրիլի 28-ին Սանչեսը թողարկել է իր հաջորդ՝ «Only Girl» սինգլը։

2023 թվականի հունիսի 25-ին Սանչեսը ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի հետ՝ կատարելով «Until I Found You» երգը Գլասթոնբերի փառատոնի ժամանակ։

Սանչեսի դեբյուտային՝ «Angel Face» ալբոմը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին[4]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանչեսի ոճը հիշեցնում է 1950-ականների և 1960-ականների երաժշտությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ Նրա «Evangeline» երգը, որը թողարկվել է 2023 թվականին, պարունակում է սեմփլ Բոբի Գոլդսբորոյի «Honey» երգից, որը թողարկվել է 1968 թվականին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
US
[5]
AUS
[6]
NZ
[7]
UK
[8]
Angel Face
  • Թողարկում՝ սեպտեմբերի 22, 2023
  • Լեյբլ՝ Mercury, Republic
  • Ձևաչափ՝ Վինիլ, CD, թվային
90 23 20 64

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
CAN
[9]
What Was, Not Now
  • Թողարկում՝ հոկտեմբերի 15, 2021
  • Լեյբլ՝ Սթիվեն Սանչես (անձամբ է թողարկել), Republic
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, սթրիմինգ
Easy on My Eyes
  • Թողարկում՝ օգոստոսի 21, 2022
  • Լեյբլ Republic
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, սթրիմինգ
92

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Հավաստագրումներ Ալբոմ
US
[10]
AUS
[11]
CAN
[12]
IDN
Songs

[13]
MLY
[14]
NZ
[15]
PHL
Songs

[16]
UK
[8]
VIE
[17]
WW
[18]
Lady by the Sea[19] 2020 What Was, Not Now
Kayla[20] 2021
Until I Found You[21]
(սոլո կամ Էմ Բեյհոլդի մասնակցությամբ)
23 8 15 2 1 13 3 14 20 11 Easy on My Eyes և Angel Face
2000 Miles[27]
(with Gatlin)
2022 Ալբոմում ընդգրկված չէ
Missing You
(Էշի մասնակցությամբ)
Evangeline[28] 2023 Angel Face
Only Girl[29]
Be More[4]
High
Silver Bells Ալբոմում ընդգրկված չէ
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարեթիվ Առաջադրում Անվանակարգ Արդյունք Ծան.
Kids' Choice Awards 2023 Սթիվեն Սանչես Լավագույն երաժշտական սոցիալական աստղ Առաջադրված [30]
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2023 «Until I Found You» Տարվա ելույթ Առաջադրված [31]
Billboard Music Award 2023 Սթիվեն Սանչես Թոփ ռոք արտիստ Առաջադրված [32]
«Until I Found You» Թոփ ռոք երգ Առաջադրված
People's Choice Awards 2024 Սթիվեն Սանչես Տարվա նոր արտիստ Սպասվող [33]
iHeartRadio Music Awards 2024 Սթիվեն Սանչես Լավագույն նոր փոփ արտիստ Սպասվող [34]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Stephen Sanchez». Republic Records. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  2. Glicksman, Josh (2022 թ․ դեկտեմբերի 16). «Why Stephen Sanchez Wants to 'Flirt with the Audience' in His Lyrics & Live Show». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  3. Paul, Larisha (2023 թ․ հունվարի 25). «Stephen Sanchez Heads Back to 1964 with 'Evangeline' Live Performance Debut on 'The Tonight Show'». Rolling Stone.
  4. 4,0 4,1 «Stephen Sanchez Launches Debut Album Angel Face». Clash (magazine). 2023 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Billboard 200: Week of October 7, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «ARIA Top 50 Albums Chart». Australian Recording Industry Association. 2023 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2023 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 «Stephen Sanchez | full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  9. «Billboard Canadian Albums: Week of January 21, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  10. «Billboard Hot 100: Week of January 21, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  11. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2023 թ․ մարտի 13. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  12. «Billboard Canadian Hot 100: Week of March 4, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  13. Peak chart positions on Billboard, Indonesia Songs:
  14. Peak chart positions on RIM's Top 20 most streamed international songs in Malaysia:
  15. «NZ Top 40 Singles 29 May 2023». Recorded Music NZ. 2023 թ․ մայիսի 29. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  16. Peak chart positions on Billboard, Philippines Songs:
  17. Peak chart positions on Billboard, Vietnam Hot 100:
  18. «Billboard Global 200: Week of January 21, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  19. «Lady by the Sea – Single». Apple Music. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  20. «Kayla – Single». Apple Music. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  21. «Until I Found You – Single». Apple Music. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  22. «American certifications – Stephen Sanchez». Recording Industry Association of America. Վերցված է November 25, 2022-ին.
  23. «ARIA Charts – Accreditations – 2023 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  24. «British certifications – Stephen Sanchez». British Phonographic Industry. Վերցված է September 1, 2023-ին. Type Stephen Sanchez in the "Search BPI Awards" field and then press Enter.
  25. «Canadian certifications – Stephen Sanchez». Music Canada. Վերցված է March 4, 2023-ին.
  26. «New Zealand single certifications – Stephen Sanchez and Em Beihold – Until I Found You». Recorded Music NZ. Վերցված է August 16, 2023-ին.
  27. Cooper, Eryn (2022 թ․ հուլիսի 13). «Gatlin Talks New Single with Stephen Sanchez, Continuing the Cool Rocker Chick Legacy». Hot 106.7 | Nashville's New #1 for All the Hits. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  28. «Stephen Sanchez Heads Back to 1964 With 'Evangeline' Live Performance Debut on 'The Tonight Show'». Rolling Stone. 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  29. «Stephen Sanchez Brings '60s Romance To Modern Life With 'Only Girl'». U Discover Music. 2023 թ․ ապրիլի 28. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  30. Atkinson, Katie (2023 թ․ մարտի 4). «Here Are the Winners of the 2023 Nickelodeon Kids' Choice Awards: Complete List». Billboard. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  31. Atkinson, Katie (2023 թ․ սեպտեմբերի 12). «Here Are the 2023 MTV VMAs Winners: Full List». Billboard. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  32. Lewis, Hilary (2023 թ․ հոկտեմբերի 26). «Taylor Swift Tops 2023 Billboard Music Awards Finalists». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  33. Malec, Brett (2024 թ․ հունվարի 11). «2024 People's Choice Awards: Complete List of Nominees». E!. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
  34. Grein, Paul (2024 թ․ հունվարի 18). «Taylor Swift Leads 2024 iHeartRadio Music Awards Nods, With Jelly Roll, 21 Savage & SZA Close Behind: Full List». Billboard. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Սանչես» հոդվածին։